Արխիվային լուսանկար

Երևանի և մարզերից 6–ի որոշ հասցեներում մինչև 6 ժամ լույս չի լինելու

63
(Թարմացված է 09:44 23.02.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Ս․Երևանցու փ. 32-73 սեփական տներ, Ռուսթավելի փ. 17-41 սեփական տներ, Սպենդիարովի փ. 65, Թումանյան փ. 64ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի 1-ին նրբանցքի 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-14:00 Նորք Մարաշ՝ Նորքի 5, 7, 9 փողոցների սեփական տներ, երաժշտական դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Գլինկայի փ. 6 շենք, Խորենացի փ. 72 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդաշեն 2-րդ փող. 11-35 (կենտ); 4-րդ փող. 14-46 (զույգ); 5-րդ փող. 1-42; 7-րդ փող. 1-19; 9 փող. 2–52 (զույգ) սեփական տները, Անդրանիկի փ. 16, 18, 20, 22 շենքեր, Օհանովի փ. 9, 11, 13, 15, 17 շենքեր, Նորաշեն թաղ. 5/1, 9, 11, 47, 47/1, 47/2 շենքեր, Մազմանյան փ. 5/9 շենքեր, Վշտունի, Առաքելյան, Եղիազարյան Սեբաստիա, Իսրաել Օրու փողոցներ, Մալաթիայի Մսի շուկան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Երքաղլույս» ՓԲ ընկերություն, քաղ․ «Մարգարյան Արամ», «Լուգրանակ», «ՍԱՈՒԹՐԵՅԴ», «ՍՊՓԻԷՍ ՕԻԷ Քորփորեյշն», «ՌԱՆ ՕՅԼ», «Նուշիկյան Ասոցացիա» ՍՊ ընկերություններ, քաղ․ «Աշոտ Քեռյան», «Էքա Ցերեկ» ՍՊԸ, քաղ․ «Էդուարդ Ճարոյան», քաղ․ «Կարեն Պողոսյան», քաղ․ «Եղիշ Եղիշյան», քաղ․ «Վարուժան Բեյրության», «Ջրային կառույցներ» ՓԲԸ, «ԱԲՍԵՈ-ԱՐՏ» ՍՊԸ, քաղ․ «Կարեն Մկրտչյան», «ԳՈՌՆԱՆ» ՍՊԸ, քաղ․ «Դավիթ Սարդսյան», քաղ․ «Բաղդասար Կարնազյան», քաղ․ «Արտյոմ Զարգարյան», քաղ․ «Արտավազդ Սահակյան», «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ), «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ, Ռուսական եկեղեցի, Նորագավիթ 3, 4, 6, 7 փողոցներ, Նորագավիթ 4, 5 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արտաշատի խճուղու սեփական տներ,

Արագածոտնի մարզում՝

10:00-16:00 Մեծաձոր գյուղ և հարակից տարածքների արտադրամասեր, Ներքին Բաղմաբերդ գյուղ մասնակի և Վերին Բազմաբերդ գյուղ,

Արարատի մարզում՝

10:00-14:00 Նոր Կյուրին և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,

10:30-16:00 Վերին Դվին գյուղ մասնակի,

10:00-16:00 Վայք քաղաք՝ Ազատության փողոց մասնակի, Արաքսավան, Հովտաշեն գյուղեր, Մխչյան և Մրգավետ գյուղեր մասնակի,

11:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի, Մարքսի 93, 96, Աթարբեկյան 105, Մյասնիկյան 159 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրովի, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-14:00 Ագարակաձոր գյուղ մասնակի,

Կոտայքի մարզում՝

11։00-16։00 Նուռնուս համայնք, Շինարար, «Տ․Մ․Ա․ Շինարար», «Արա լեռ», «Ուրձ», «Գարուն», «Վարատ», «Ատոմ նախագիծ» ՍՊ ընկերություններ, «Առողջ սունկ», «Նուռնուս» Բ․Բ․Ը 1, 2 և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բանավան և Բագրևանդ թաղամասեր մասնակի,

Գեղարքունիքի մարզում՝

11։00-16։00 Լճաշեն համայքն ամբողջությամբ, Լճաշենի Պոմպակայան, “Գոգարս» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Շիրակի մարզում՝

11:00-15:00 Արթիկ քաղաք՝ Տուֆագործների փողոց,

10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի՝ Արփենի և Թորոսգյուղ գյուղեր:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Երկրաշարժը զգացվել է նաև Մեծամորում. ի՞նչ է կատարվում ատոմակայանում

63
թեգերը:
Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), էլեկտրաէներգիա, Մարզ, Երևան
Ըստ թեմայի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի
Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

4
(Թարմացված է 20:03 26.02.2021)
Երևանի ավագանու որոշմամբ՝ կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջից։

Мэр Еревана Айк Марутян вручил медаль почетного гражданина столицы Владилену Баляну (26 февраля 2021). Еревaн
Վլադիլեն Բալյանի հուշամեդալը

«Շնորհավորելով և ընդգծելով հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ու մայրաքաղաքի մշակութային կյանքում կոմպոզիտորի ներդրած նշանակալի ավանդը՝ Հայկ Մարությանը քաջառողջություն է մաղթել նրան»,– նշված է հաղորդագրության մեջ:

Мэр Еревана Айк Марутян вручил медаль почетного гражданина столицы Владилену Баляну (26 февраля 2021). Еревaн
Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Նշվում է, որ Վլադիլեն Բալյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ստեղծագործական ավյուն ու լավատեսություն մաղթել ամենատարբեր ոլորտներում քաղաքի ներկան կերտող սերնդին:

Мэр Еревана Айк Марутян вручил медаль почетного гражданина столицы Владилену Баляну (26 февраля 2021). Еревaн
© Photo : Facebook / Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
Վլադիլեն Բալյան

Հիշեցնենք` Երևանի ավագանու որոշմամբ` կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր:

Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

4
թեգերը:
Երևան, Պատվավոր քաղաքացի, Վլադիլեն Բալյան, քաղաքապետ
Ըստ թեմայի
Ազնավուրը, Խանջյանը, Լուկաշենկոն... ինչ սկզբունքով են ընտրվել Երևանի պատվավոր քաղաքացիները
Կոմանդոսին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի
Երվանդ Մանարյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Մարությանն այցելել է Երվանդ Մանարյանին ու անձամբ հանձնել պատվավոր քաղաքացու հավաստագիրը
Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիև

Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում. Սերժ Սարգսյանի արձագանքը

211
(Թարմացված է 19:15 26.02.2021)
Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է Ալիևը հենց հիմա իր մասին նման սուտ հայտնում։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` այսօր կայացած մամուլի ասուլիսում հնչեցրած ստերին։ Մասնավորապես, Ալիևն ասել է, որ իբրև թե Սերժ Սարգսյանը 2016 թվականին իրենից երկու շաբաթ է խնդրել զորքը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար:

«Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում: Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու այդպիսի «խնդրանքն» Ալիևը մինչև հիմա տարբեր առիթներով չի բարձրաձայնել սեփական լսարանի առջև ու գլուխ չի գովացել. այդ գայթակղությանը հաստատապես և ոչ մի դեպքում նա չէր դիմանա: Իսկ ինչո՞ւ 2016թ. Սանկտ Պետերբուրգի բանակցային փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա»,–նշված է Սարգսյանի գրասենյակի արձագանքի մեջ։

Ալիևին հիշեցնում են նաև, թե ի՞նքը չէր, որ 2016 թվականին իր կառավարության նիստում նեղսրտած հայտարարում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը, սակայն Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին:

«Սակայն, պետք է նկատել, որ նա իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից հետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում: Շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է դա հիմա անում՝ դժվար պահին օգնության է
շտապում գործընկերոջը: Հավանաբար երկուսի մոտ էլ տարբեր ժամանակահատվածներում պարտվածի բարդույթը ծանր հետևանքներ է ունեցել»,–նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ալիևը նաևհայտարարել էր, թե Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին:

Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ

211
թեգերը:
Իլհամ Ալիև, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
Ալիևը հայտարարել է, թե բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին
Ղարաբաղի վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններն առայժմ իրագործվում են. Կրեմլ
Արցախի հարցով համակարգող խմբի հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 27-ին