Փլավ «Արարատ»

Թոփ 5 հայկական ամենահամեղ բաղադրատոմսերը, կամ երես տվեք ձեզ Մեծ պահքի օրերին

113
(Թարմացված է 21:12 22.02.2021)
Եթե պահքի հայտնի կերակուրներն արդեն ձանձրացրել են և ավելի վառ համային զգացողություններ եք փնտրում, ապա այս բաղադրատոմսերը ձեզ հաստատ դուր կգան։ Այս ուտեստները դյուրամարս են, հեշտ են պատրաստվում և թանկ չեն։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Մեծ պահքի օրերին նույնպես կարելի է սնվել համեղ ուտեստներով։ Թեև այս շրջանը շատերի համար ընկալվում է որպես անհամ սննդի շրջան, իրականում բոլորովին էլ այդպես չէ։ Հայկական խոհանոցի կերակրատեսակները կօգնեն հաղթահարել այդ կարծրատիպը։

 «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ի անդամ, խոհարար Աննա Մաթևոսյանն ասում է, որ թեև պահքի շրջանում օգտագործվում է բացառապես բուսական ծագման մթերք, դա չի խանգարում, որ ուտեստները լինեն հագեցնող, ախորժալի և շատ համեղ։

Համով Հայաստան. ֆրանսիական «Նիսուազ» աղցանը` հայկական մատուցմամբ

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մասնագետն առաջարկում է ազգային բաղադրատոմսերի լավագույն հնգյակ` պահքի կերակրացանկի համար, որոնք շատերին դու կգան։

Մշոշ

Ազգային ուտեստի` մշոշի անվանումը ծագել է «մշմոշ» բառից, որը հին հայերենից թարգմանաբար նշանակում է ծիրանի չիր։ Այն հատկապես տարածված էր Արևմտյան Հայաստանի հայերի մոտ։

Вана Мшош
© Sputnik / Aram Nersesyan
Մշոշ

Կերակրատեսակը պատրաստվում է ծիրանաչրով, սալորաչրով և ընկուզեղենով։ Այս ճաշատեսակի պատրաստման եղանակը բավականին պարզ է։ Անհրաժեշտ է սոխը տապակել մինչև ոսկեգույն դառնալը, ավելացնել նախապես թրջած ոսպը և շոգեխաշել։ Դրանից հետո ավելացնում են չրերն ու ընկուզեղենը և եփում մինչև պատրաստ լինելը։

Կերակրատեսակներ սեզոնային կանաչիներից

Պահքի ճաշացանկում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում սեզոնային կանաչիներից պատրաստվող կերակրատեսակները։ Մաթևոսյանի խոսքով` ընդունված է դրանք նախ թեթև շոգեխաշել և հետո միայն պատրաստել։

Блюдо из зелени на фестивале еды Утест Фест в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Կերակրատեսակներ սեզոնային կանաչիներից

Կախված կանաչու տեսակից` այն կարելի է ուտել, ավելացնելով չրեր, ընկուզեղեն, ձու կամ շոգեխաշել սոխի հետ միասին։ Մաթևոսյանը հիշեցրեց, որ շոգեխաշել պետք է ոչ ավելի, քանի հինգ րոպե։

Ավելուկ

Ավելուկը հայկական խոհանոցում շատ տարածված և սիրված կանաչի է։ Այն ավելացնում են աղցանների, ապուրների մեջ կամ պարզապես տապակում են ձիթապտղի յուղով։ Մաթևոսյանը նշեց, որ ավելուկը լավացնում է ստամոքսաղիքային համակարգի աշխատանքը, հեշտ յուրացվում է։

Суп с авелуком
© Sputnik / Aram Nersesyan
Ավելուկ

«Ավելուկը դառը կանաչի է, ուստի այն պետք է թրջել մոտ 30 րոպե և նոր միայն եփել։ Եփված բանջարն օգտագործում են ճաշի, աղցանների պատրաստման համար»,-ասաց Մաթևոսյանը։

Բաղադրատոմսերից մեկը. սոխեռած ենք պատրաստում, ավելացնում ենք սխտորը, ավելուկը, աղ և պղպեղ, վերջում` մանրացրած հնդկական ընկույզը։ Մատուցում ենք չորահացով և նռան հատիկներով։

Արիշտա

Արիշտան` տնական հատուկ վերմիշելը, սիրում են ինչպես տեղի հայերը, այնպես էլ զբոսաշրջիկները։

Այն ընդունված է պատրաստել մեծ քանակությամբ, քանի որ ավանդաբար պահում են ձմռան համար։

Традиционное армянское блюдо Аришта с овощами
© Sputnik / Aram Nersesyan
Արիշտա

«Ալյուրից, ջրից և աղից պինդ խմոր ենք պատրաստում։ Գրտնակում ենք, երկար շերտիկներով կտրատում»,-ներկայացնում է Մաթևոսյանը։

Այնուհետև թավայի մեջ բովում ենք խմորը և պահում աղի մեջ ձմեռվա համար։ Այն օգտագործում ենք որպես կերակրատեսակների հիմք. եփում ենք և մատուցում խավարտի կամ մածուն-սխտորով սոուսի հետ։

Փլավ «Արարատ»

Ավանդական հայկական փլավ, որը պատրաստում են նաև Զատկի տոնին։ Նախ լվանում ենք բրինձը, կտրատում չրերն ու ընկուզեղենը։ Կաթսան դնում ենք կրակին և մոտ 20 րոպե եփում բրինձը ոչ մեծ քանակությամբ ջրով։

Թավայի մեջ յուղով տապակում ենք չրերը, չամիչն ու ընկուզեղենը։ Պատրաստի բրինձը քամում ենք և լվանում սառը հոսող ջրով։

Пасхальный плов
© Sputnik / Aram Nersesyan
Փլավ «Արարատ»

Կաթսան դնում ենք կրակին և սկսում «հավաքել» մեր փլավը. սկզբում բրինձը, վրան տապակած չրերը, փակ կափարիչով  թողնում ենք թույլ կրակին ևս 5 րոպե։

Բարի ախորժակ։

113
թեգերը:
սնունդ, ուտելիք, բաղադրատոմս, Պահք
Ըստ թեմայի
Համով Հայաստան. ուտելի «ռումբ», որի համար օտարերկրացիները խենթանում են
Համով Հայաստան․ ինչպես է մեկ լոլիկը մի ամբողջ գունդ կերակրում
Համով Հայաստան․ այսպիսի խորոված ոչ մի տեղ չկա․ հայկական խորովածի անկրկնելի բաղադրատոմս
ԳՇ պետ Օնիկ Գասպարյան

Զինված ուժերի ղեկավար կազմը վերահաստատում է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները

466
(Թարմացված է 23:44 01.03.2021)
Հայտարարությունում շեշտվում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։

«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»,-նշված է հայտարարության մեջ։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

466
թեգերը:
հայտարարություն, Բանակ, շտաբ, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Գլխավոր շտաբի հայտարարությունը հաստատում է` իրավիճակը շատ լուրջ է. տեր Եսայի քահանա
Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է գլխավոր շտաբի հայտարարությունը
Ուղևորներ

ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով

48
(Թարմացված է 22:04 01.03.2021)
Հավելվածը ԵԱՏՄ պետությունների բնակիչների համար պարզեցնում է տեղաշարժի գործընթացը` միևնույն ժամանակ ապահովելով գործող պահանջների պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը մինչև ապրիլի 1-ը երկարացրել է «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով երկիր մուտք գործելու թույլտվությունը։

«Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 2021 թվականի փետրվարի 26-ի №485 կարգադրությունը, որը նախատեսում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» բջջային հավելվածի կիրառման ժամկետը` ՌԴ պետական սահմանի կոնկրետ անցակետեր հատելիս կորոնավիրուսի նոր վարակի հետազոտության բացասական արդյունքները ներկայացնելու համար», – ասված է կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հավելվածի կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև 2021 թվականի մարտի 1-ը։

Ընդգծվում է, որ համապատասխան որոշումը տարածվում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա։ Այսպիսով, Հայաստանի և Բելառուսի քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել պարզեցված կարգով` «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հատուկ բջջային հավելվածի կիրառմամբ։

Հավելվածը, որում նշված է հաստատում անցած լաբորատորիաների ցանկը, թույլ է տալիս պահպանել թեստերի արդյունքներն ու QR կոդերը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնելու իրավունք ունեն կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։

«Միասնական պատուհան» ԵԱՏՄ–ում. Փաշինյանի առաջարկը` աշխատուժի ազատ տեղաշարժի մասին

48
թեգերը:
հավելված, կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան
Զինվորական արտահագուստ

Ստեփանակերտը պահանջում է Բաքվից կատարել եռակողմ հայտարարության՝ գերիներին վերաբերող կետերը

0
Ադրբեջանի կողմից 2020 թ. դեկտեմբերին գերեվարված 64 հայ զինծառայողները տեղակայված են եղել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին գտնվում էին Արցախի ՊԲ վերահսկողության տակ:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարությամբ միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է համարել Ադրբեջանի հրաժարումը՝ ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը, ինչպես նաև ազատ արձակել քաղաքացիական անձանց, ինչի մասին հայտարարվել է փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում և Ադրբեջանի ԱԳՆ փետրվարի 27-ի հայտարարությունում: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Պաշտոնական Բաքվի մոգոնած դիրքորոշումն առ այն, որ իր կողմից պահվող հայ զինծառայողները ռազմագերիներ չեն, քանի որ գերեվարվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանին չի ազատում Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայով ստանձնված պարտավորություններից:

Որպես Ժնևի կոնվենցիաների կողմ՝ Ադրբեջանը չի կարող կամայականորեն փոխել տվյալ անձանց կարգավիճակը՝ խուսափելու միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված միջազգային պարտավորություններից։ Միջազգային մարդասիրական իրավունքը (jus in bello) պահպանելու և դրա պահպանումն ապահովելու Ադրբեջանի պարտավորության վրա չեն ազդում ուժ կիրառելու կանոններին (jus ad bellum) վերաբերող փաստարկները, որոնք կարգավորվում են այլ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ ՄԱԿ Կանոնադրությամբ: Պետությունների՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները պահպանելու պարտավորությունը բացարձակ է և որևէ կերպ կախված չէ ուժի կիրառման օրինականության մեկնաբանումից:

Իր փաստարկներում առ այն, որ գերեվարված զինծառայողները ռազմագերիներ չեն, Ադրբեջանը բացահայտ կերպով խեղաթյուրում է փաստերը և ցուցաբերում աղաղակող անպատժելիություն։ Ադրբեջանի կողմից 2020 թ. դեկտեմբերին գերեվարված 64 հայ զինծառայողները տեղակայված են եղել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին գտնվում էին Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Նրանք  իրենց դիրքերում էին՝ համաձայն Եռակողմ հայտարարության առաջին կետի պահանջի։ Այդ 64 զինծառայողների գերեվարումն Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության՝  ռազմական գործողությունների լիակատար դադարեցնելու հստակ պահանջի խախտման ուղղակի հետևանքն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն մեր գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի. անհետ կորածների ծնողները՝ նախագահականում

Նշվում է նաև, որ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորություններից խուսափելու  նպատակով ռազմագերիների կարգավիճակը փոխելու Ադրբեջանի փորձը բառային լարախաղացություն է, որը ակնհայտ է դառնում հենց այն փաստով, որ 2020 թ․ դեկտեմբերին գերեվարված զինծառայողներից բացի, Ադրբեջանն առ այսօր հրաժարվում է նաև հայրենիք վերադարձնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

«Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով»,- շեշտում է ԱՀ ԱԳՆ-ն՝ նկատելով, որ Ադրբեջանի բացահայտ խուսափումը հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իր պարտավորություններից ոչ միայն հակասում է Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի և Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի պահանջներին, այլ նաև գերիների կարգավիճակը հավասարեցնում է պատանդների կարգավիճակին:

Արցախի ԱԳՆ-ն ակնհայտ է համարում, որ Ադրբեջանը վերոհիշյալ անձանց պահում է՝ օգտագործելու նրանց որպես լծակ՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ իր ռազմավարական նպատակների իրագործման համար։  

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նամակներ է հղել ՄԱԿ և ԵԽ մասնագիտացված մարմիններ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կիրառման շարունակման վերաբերյալ մանրամասն վերլուծությամբ: Նամակներում հանգամանորեն բացատրվում է, թե ինչու այլ պետության հետ վեճ ունեցող պետության զինված ուժերի զինծառայողները հակառակորդի կողմից գերեվարվելու դեպքում իրավունք ունեն ստանալ ռազմագերու կարգավիճակ՝ անկախ այն բանից, թե այդ պետությունների միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ ընթանում են, թե ոչ:

ԱՀ ԱԳՆ-ի համաձայն՝ նման կարծիքի են նաև միջազգային մասնագիտացված կառույցները, որոնք կոչված են հետևելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով և մարդու իրավունքների բնագավառում միջազգային իրավունքով նախատեսված իր պարտավորությունների կատարմանը: 

Համաձայն Եռակողմ հայտարարության և Ժնևի կոնվենցիաների դրույթների՝ Արցախի ԱԳՆ-ն պահանջում է Ադրբեջանի իշխանություններից սեփական խախտումներն ապօրինի հայտարարություններով արդարացնելու փոխարեն կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Նաև կոչ է արվում միջազգային հանրությանը՝ համաձայն Ժնևի բոլոր կոնվենցիաների առաջին հոդվածի, Ադրբեջանին պարտադրել անհապաղ և լիարժեք կերպով կատարել Կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունները:

0
թեգերը:
գերի, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար