8–ամյա Ռոբերտը հիվանդանոցում (նկարները հրապարակվում են ծնողի թույլտվությամբ)

«Ուզում էի թռչել Վլադի նման». Գյումրիում 8-ամյա տղան ցատկել է 4-րդ հարկի պատուհանից

5225
(Թարմացված է 19:45 22.02.2021)
Որդու՝ 4-րդ հարկից ընկնելն ու կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ ստանալը մայրը հրաշք է համարում: Ասում է` Ռոբերտը 2 ծննդյան օր ունի։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի –Sputnik, Արմենուհի Մխոյան. Համացանցում տարածված պատուհանից թռչելու հոլովակով տպավորված՝ Գյումրիում 8-ամյա Ռոբերտը թռչել է 4-րդ հարկի պատուհանից։ Բարեբախտաբար երեխայի մոտ արձանագրվել է միայն կոնքի կոտրվածք, սալջարդ ու քերծվածքներ:

Sputnik Արմենիայի հետ զրույցում տղայի մայրը` Մետաքսյա Գալստյանը, պատմում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին երեկոյան, երբ ինքը  դուրս է եկել մոտակա խանութից փոքր որդու համար տակդիրներ գնելու: «Փոքր որդիս քնեց, Ռոբերտին զգուշացրի՝ գնամ խանութ եղբորդ պամպերս առնեմ ու շուտ գամ: Դուրս գալուց դուռը բանալիով փակեցի: Ապահով էի այնքանով, որ Ռոբերտը մեծ է, իսկ փոքր տղայիս ապահովության համար էլ բոլոր պատուհանների բռնակները հանել ու պահել էի»,- պատմում է մայրը:  

Выпрыгнувший с четвертого этажа 8-летний Роберт в Австрийской больнице Матери и ребенка в Гюмри. Фотография публикуется с разрешения родителей
© Sputnik / Armenuhi Mkhoyan
8–ամյա Ռոբերտը հիվանդանոցում (նկարները հրապարակվում են ծնողի թույլտվությամբ)

Ռոբերտի համար մայրիկի բացակայությունը հնարավորություն էր իր սիրած հերոսի նման պատուհանից ցատկելու։ Նա հագնում է կոշիկները, վերարկուն,  գտնում է մայրիկի պահած պատուհանի բռնակը, ամրացնում իր տեղը ու ցատկում: Բարեբախտաբար տղան գլխով ո՛չ սառած գետնին, ո՛չ աստիճաններին, ո՛չ էլ պատուհանի տակ կայանված մեքենաներին չի հարվածել: Հայտնվելով ներքևում ու զգալով, որ չի կարողանում 2 ոտքերի վրա կանգնել`անցորդներից օգնության է խնդրել:

«Արդեն տուն էի վերադառնում, երբ ծանոթներիցս մեկը զանգեց և ասաց,որ որդիս դրսում է։ Վազելով հասա բակ, տեսա Ռոբերտիկին ու աչքս ընկավ բաց պատուհանին. հասկացա՝ պատուհանից է թռել: Ասաց՝ մա՛, պատշգամբից էի ուզում, բայց հասկացա, որ այդ ժամանակ փողոց կընկնեմ, ասի էս պատուհանից թռնեմ՝ մարդ չտեսնի»,-որդու խոսքերն է փոխանցում մայրը` Մետաքսյան:

Որդու՝ 4-րդ հարկից ընկնելն ու կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ ստանալը մայրը հրաշք է համարում: Ասում է` Ռոբերտս 2 ծննդյան օր ունի մեկը իրականը՝ Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, մյուսը հրաշքով փրկվելու օրը՝ փետրվարի 19-ին:

Դեպքից հետո մայրն արգելել է Ռոբերտին հետևել այդպիսի հոլովակների, իսկ ամենակարևոր քայլը, որ անելու է հիվանդանոցից տուն վերադառնալուց հետո, պատուհաններին բանալի փականներ կամ ճաղավանդակներ ամրացնելն է:

Ի զարմանս մեզ, փոքրիկ Ռոբերտը  նույնիսկ այսքանից հետո չի վախենում թռչելուց: Մեզ խոստովանեց, որ թռչել էլի ուզում է, բայց օդապարիկով, խոստացավ՝ այլևս պատուհանից չի ցատկի ու ընկերներին էլ կպատմի, որ չի կարելի դա անել: Մայրիկին ասել է՝ ափսոսում է, որ ցատկելուց առաջ  սավանը` որպես օդապարիկ հետը չի վերցրել:

Նմանատիպ դեպքերից խուսափելու համար Ռոբերտի դասվարը խոստանում է ոչ թե կտրականապես արգելել երեխաներին հետևել նմանօրինակ վլոգներին, այլ հասկացնել, որ չի կարելի ամեն տեսածն ընդօրինակել:

Մոսկվայում մի քանի դպրոցականներ փորձել են միաժամանակ ինքնասպան լինել

Ավելացնենք, որ Ռոբերտը հիմա գտնվում է Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում՝  բժիշկների հսկողության տակ: «Նման բարձրությունից ընկնելիս հատկապես երեխաների մոտ հիմնականում գանգուղեղային վնասվածքներ են արձանագրվում, բայց Ռոբերտի մոտ, փառք Աստծո, նման վնասվածք չկա, վիրահատության կարիք ևս չկա»,- նշեց «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Ժորա Սերոբյանը:

Հիվանդանոցում  անհրաժեշտ բոլոր հետազոտությունները կազմակերպվել են, այժմ  Ռոբերտը ստանում է համապատասխան բուժումներն ու դեռևս կմնա բժիշկների հսկողության տակ:

5225
թեգերը:
մայր, հիվանդանոց, պատուհան, երեխա, Գյումրի
Արխիվային լուսանկար

COVID-19 տարած մարդկանց մեծ մասը հոգեկան խնդիրներ է ունենում. գիտնականների զգուշացումը

24
(Թարմացված է 23:32 06.03.2021)
Երկարաժամկետ հեռանկարում, ըստ ուսումնասիրության արդյունքների, հոգեվերլուծական խնդիրներն արտահայտվում են աֆեկտիվ խանգարումներով ու հոգնածությամբ:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Գիտնականները պարզել են, որ COVID-19 տարած մարդկանց զգալի մասը տառապում է նյարդահոգեբանական ու կոգնիտիվ խանգարումներից: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Psychology ամսագրում։

Օքսֆորդի Բրուքսի համալսարանի մասնագետների տվյալների համաձայն՝ կարճաժամկետ հեռանկարում COVID-19-ով կլինիկապես կայուն հիվանդների 95 տոկոսը տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից: Միևնույն ժամանակ, հիվանդների 17-ից մինչև 42%-ը զգացել են աֆեկտիվ խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիա։

«Հիմնական կարճաժամկետ կոգնիտիվ խանգարումներն են ուշադրության խախտումն (45 %) ու հիշողության վատթարացումը (13-ից մինչև 28%)», - նշել են գիտնականները:

Նոր հիվանդություն. հնարավոր է` երեխաները մահացած են ծնվել կորոնավիրուսի պատճառով

Երկարաժամկետ հեռանկարում, ըստ ուսումնասիրության արդյունքների, հոգեվերլուծական խնդիրներն արտահայտվում են աֆեկտիվ խանգարումներով ու հոգնածությամբ: Այնուամենայնիվ, հիվանդները նաև բողոքել են կենտրոնանալու (44%) ու հիշողության (38 - 50%) հետ կապված խնդիրներից:

ԱՀԿ-ի վերջին տվյալներով` աշխարհում 115,2 մլն վարակակիր կա, իսկ Հոպկինսի համալսարանի հաշվարկով՝ նրանց թիվն արդեն գերազանցել է 116 միլիոնը:

Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի

24
թեգերը:
հոգեբուժարան, սթրես, գիտնական, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Գիտնականներն ասել են` ինչ գույներ ունի կորոնավիրուսը
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Ո՞վ է ավելի թեթև տանում համավարակը. իտալացի գիտնականների հետազոտությունը
Արխիվային լուսանկար

Դարձյալ կցրտի. եղանակի տեսություն

70
(Թարմացված է 23:04 06.03.2021)
ԱԻՆ հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր գիշերը, մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ին՝ կեսօրից հետո, 8-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում նույնպես մարտի 7-ի գիշերը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-ին սպասվում են տեղումներ:

Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +9...+11, գիշերը` 0...+2 աստիճան։

Երևանի մանկապարտեզներում ընդունելություն կլինի՞. պատկան մարմինների արձագանքը

70
թեգերը:
Երևան, Հայաստան, ձյուն, օդի ջերմաստիճան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Անակնկալ արդյունք. հայազգի ջութակահարուհին` Իսպանիայի միջազգային մրցույթի դափնեկիր
Ի՞նչ պետք է ուտել քնելուց առաջ. բժիշկը խոսել է վտանգավոր սննդի մասին
«Ի սրտե». Ավետ Բարսեղյանը Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրել. տեսանյութ
Ինչպե՞ս մաքրել Հայաստանն ու տաքանալ. լիբանանահայն աշխատող տարբերակ է առաջարկում
Շտապօգնություն

Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են

0
(Թարմացված է 10:15 07.03.2021)
«BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հալաբյան փողոցում։ Մեքենայի 33–ամյա վարորդը տեղում է մահացել, իսկ 33–ամյա ուղևորը հիվանդանոցում ուշքի չգալով է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այսօր` մարտի 7–ին, ժամը 04:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

«Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1988 թ.) բախվել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում։ Փրկարարները վարորդի դին և ուղևորին (Ա․ Խ․, ծնված 1988 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ա․Խ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա։

0
թեգերը:
Երևան, Մահ, վարորդ, ավտոմեքենա, ավտովթար