Արխիվային լուսանկար

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում մայրաքաղաքում ու 4 մարզում

76
(Թարմացված է 08:59 22.02.2021)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ կիրականացվեն։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենք, Իսրայելյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 13 շենք,

11:00-17:00 Բաբայան փ. 26 շենք, Ռուբինյանց փ. 4ա շենք, Ալիխանյան փ. 12 շենք,

Բաղրամյան պող. 1 փակ. 9 շենք, Կիևյան փ. 11, 18 շենքեր, Օրբելի փ․ 12, 14 շենքեր,

Ազատության պող․ 12 շենք, Կոմիտասի պող. 27, 56 շենքեր, Արաբկիրի քաղաքացիական կացության ակտերի գործակալություն (ԶԱԳՍ), «Երքաղլույս» ՓԲ ընկերություն, քաղ․ «Մարգարյան Արամ», «Լուգրանակ», «ՍԱՈՒԹՐԵՅԴ», «ՍՊՓԻԷՍ ՕԻԷ Քորփորեյշն», «ՌԱՆ ՕՅԼ», «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊ ընկերություններ, քաղ․ «Աշոտ Քեռյան», «Էքա Ցերեկ» ՍՊԸ, քաղ․ «Էդուարդ Ճարոյան», քաղ․ «Կարեն Պողոսյան», քաղ․ «Եղիշ Եղիշյան», քաղ․ «Վարուժան Բեյրության», «Ջրային կառույցներ», «ԱԲՍԵՈ-ԱՐՏ» ՍՊ ընկերություններ, քաղ․ «Կարեն Մկրտչյան», «ԳՈՌՆԱՆ» ՍՊԸ, քաղ․ «Դավիթ Սարդսյան», քաղ․ «Բաղդասար Կարնազյան», քաղ․ «Արտյոմ Զարգարյան», քաղ․ «Արտավազդ Սահակյան», «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ, Ռուսական եկեղեցի, Նորագավիթ 1, 2 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 1 փողոցի 1-ին նրբանցքի և 2-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզում՝

11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի, Ոսկեհատ և Զվարթնոց գյուղեր,

Արարատի մարզում՝

10:00-13:00 Արարատ քաղաք` Խանջյան, Սերոբ Աղբյուր փողոցներ մասնակի,

10:00-14:00 Մասիս քաղաք` Կայարանի թաղամաս մասնակի, Նոր Խարբերդ գյուղ մասնակի,

10:00-16:00 Նորամարգ, Ռանչպար և Արաքս գյուղեր մասնակի,

10:30-16:00 Վերին Դվին գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Իսրայել Օրի, Կոմիտասի, Թումանյան փողոցներ մասնակի,

Կոտայքի մարզում՝

11։00-13։00 Առինջ գյուղ մասնակի, «Առինջ մոլ» առևտրի կենտրոն մասնակի, հյուսիսային ավտոկայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կառավարությունը չի կարողանալու վճարել թոշակները. Հայաստանին սպասվում է էներգետիկ ճգնաժամ

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի։

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

76
թեգերը:
Մարզ, Երևան, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), էլեկտրաէներգիա
Ըստ թեմայի
Վնասվածք կամ խեղում ստացածների աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է
«Առատաձեռն» ձմեռ. Ասիան և Եվրոպան պատվել են ձնով, բայց ամենավատն ԱՄՆ–ի վիճակն է. տեսանյութ
Դպրոցականները 12 օր բանակային կյանքով կապրեն. ինչ անել ծրագիրն արդյունավետ դարձնելու համար
Վազգեն Մանուկյան. 26 փետրվարի, 2021

Նիկոլ Փաշինյանը փորձում է համբերությունից հանել Օնիկ Գասպարյանին. Վազգեն Մանուկյան

36
(Թարմացված է 13:45 26.02.2021)
Հարցին՝ ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը, վարչապետի միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժմ իրեն լիովին արդարացնում է։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի, Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ այս օրերին չի հանդիպել։ Այս մասին Մանուկյանը հայտնեց լրագրողներին այսօր Բաղրամյան պողոտայում կազմակերպված ընդդիմության ճամբարում։

Խոսելով իշխանության հայտարարած ռազմական հեղաշրջման փորձի մասին` Վազգեն Մանուկյանն ասաց. «Հեղաշրջում նշանակում է, երբ զորքը մտնում է մայրաքաղաք, և կա՛մ վերցնում է իշխանությունը, կա՛մ իշխանությունը փոխում է, տալիս ընդդիմության ձեռքը։ Այդպիսի բան Հայաստանում տեղի չի ունեցել»։

Իշխանության նման որակումները Մանուկյանը համարում է ԳՇ պետին համբերությունից հանելու փորձ։

«Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած մարդու համբերությունից հանել։ Հիմա ինքը փորձում է անօրինական ձևով համբերությունից հանել Գասպարյանին, ինչը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին։ Թե դա ինչ սրացում կառաջացնի նրանց միջև, ես չեմ կարող կանխագուշակել։ Բայց իրավիճակ սրողը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է»,– ասաց Մանուկյանը։

Ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը հարցին ընդդիմության միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժ իրեն լիովին արդարացնում է։

«Գրեթե չի մնացել Հայաստանում ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն` ինքը կորցնում է իր հենարանները, և որևիցե «պլան–Բ»–ի անհրաժեշտություն կարող է չառաջանալ։ Ասեմ նաև, որ «պլան–Բ»–ն ոչ թե դու ես իրականացնում, այլ ժողովուրդն ինքը։ Բախում է տեղի ունենում, ինչ–որ անհամաձայնություն է տեղի ունենում, ինքն իրեն բռնկվում է»,– ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 20–ին Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում Վազգեն Մանուկյանը նշել էր, որ Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու, ուստի պետք է կոտրել այն հենարանները, որը նա ունի, և դա իրենց պլան Ա–ն է։ Մակայն միշտ ունեն պլան Բ–ն.

«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան

«Մենք պետք է պատրաստ լինենք ապստամբելով, կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը։ Մենք այժմ իրականացնելու ենք պլան Ա–ն` միշտ պատրաստ լինելով պլան Բ–ին»,-ասել էր նա։

Երեկ` փետրվարի 25-ին, ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ արեց իր համակիրներին։ Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը։

36
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Վազգեն Մանուկյան
Ըստ թեմայի
Աշխատանքից ազատել եմ Օնիկ Գասպարյանին. Նիկոլ Փաշինյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
Արմեն Սարգսյանը կհանդիպի Օնիկ Գասպարյանի հետ
Լևոն Արոնյան

«Խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ հեռանալ երկրից». Լևոն Արոնյան

89
(Թարմացված է 13:14 26.02.2021)
Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։ Արոնյանն իր որոշման հայտնել է ֆեյսբուքյան էջում գրառում անելով։

«Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։

Նա նշել է նաև, որ անկեղծորեն հպարտանում է, որ պատիվ է ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական և թիմային հաղթանակներ: Արոնյանը նշել է, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը: Նրա խոսքով` 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց:

Շախմատիստն ասում է, որ այդպես էլ ներկայիս իշխանությանը չկարողացավ փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում է ոչ թե անձամբ իր համար, այլ այդ հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա: Դրա դիմաց նրան պատասխանել են.«Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:

«Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին: Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից... Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս»,–գրել է նա։

Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել

Արոնյանն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ համոզված է` կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին. փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և դեռ կունենանք մեր կայուն տեղը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի սկզբից շախմատային դպրոցի ֆինանսավորումը դադարեցվեց, թեև մարզումները շարունակվեցին։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է: Ու հենց նրա օրոք էլ հիմնվեց ու սկսեց գործել Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի անվան գրոսմայստերների դպրոցը:

89
Ըստ թեմայի
Այս անգամ չստացվեց. Airthings Masters-ում Լևոն Արոնյանը երկրորդ տեղը զբաղեցրեց
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
«Մենք երկար զրուցեցինք, Պոնչիկն ասաց` այդպես լավ չէ». Արոնյանին «զգուշացում» են արել
Կարեն Վրթանեսյան

Ինչո՞ւ է Փաշինյանը 180 աստիճանով փոխում իր որոշումները. Կարեն Վրթանեսյան

0
Կարեն Վրթանեսյանը մեր եթերում նշել է, որ իշխանությունը պահելու փաշինյանական նկրտումներն այնքան մեծ են, որ նա առաջնորդվում է պահի թելադրանքով`մեկ կասկածի տակ է դնում ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը, մեկ հայտարարում Ռուսաստանի հետ համագործակցության մասին։ 
Ինչո՞ւ է Փաշինյանը 180 աստիճանով փոխում իր որոշումները. Վրթանեսյանը` ՌԴ հետ համագործակցության մասին

ԶՈւ բարեփոխումների և Ռուսաստանի հետ համագործակցության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան դատարկախոսություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակում 180 աստիճանով փոխում է իր դիրքորոշումները։ Իր նպատակն այս պահին իշխանությունը պահելն է»,- ասաց նա։

Նրա կարծիքով` իշխանությունը պահելու փաշինյանական նկրտումներն այնքան մեծ են, որ նա որևէ հայտարարություն անելիս առաջնորդվում է պահի թելադրանքով`մեկ կասկածի տակ է դնում ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը, մեկ հայտարարություն տարածում Ռուսաստանի հետ համագործակցության մասին։ 

«Եթե այդ պահին, այդ վայրկյանին իրեն թվում է, որ սա է պետք իշխանությունը պահպանելու համար, ապա ինքը դա է անելու, միայն թե մեկ օր կամ մեկ շաբաթ ավել կառավարական աթոռին նստի»,- նշեց Վրթանեսյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին, Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը»  չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով»։

Իսկ նախօրեին` փետրվարի 25-ին, կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը` խոսելով ԶՈւ բարեփոխումների մասին, ասել է, որ այդ բարեփոխումների շրջանակում ՀՀ-ն նախատեսում է էլ ավելի սերտորեն համագործակցել ՌԴ-ի հետ։

0