Սոխ

Սոխի օգտակար ու վնասակար հատկությունները․ այս բանջարեղենն անփոխարինելի է ձմռանը

126
(Թարմացված է 09:24 22.02.2021)
Ռուսական ժողովրդական ասացվածք կա. «Սոխը յոթ հիվանդություն է բուժում»: Բայց դա չի նշանակում, որ այս բանջարեղենն օգտակար է բոլորի համար։ Ինչով է յուրահատուկ սոխը, և ում կտրականապես չի կարելի ուտել այն՝ ընթերցեք Sputnik Արմենիայի նյութում։

Դեռ հնագույն ժամանակներում մարդիկ մի շարք հիվանդություններ էին բուժում սոխի միջոցով։ Հենց այդ պատճառով էլ այն անչափ կարևոր բանջարեղեն էր համարվում։

Համաճարակների ժամանակ սոխի կապոցներ էին դնում տներում, իսկ անասունների զանգվածային անկման ժամանակ սոխից ու սխտորից «վզնոց» կախում կենդանիների պարանոցին` հեռու պահելով վարակներից։ Դեռ մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակում մարդիկ արդեն գիտեին սոխի բուժիչ հատկությունների մասին։ Հռոմեացիները հավատում էին, որ սոխը պահպանում է զինվորների ուժն ու մարտական ոգին:

Սոխը շուշանազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի են ավելի քան 400 վայրի տեսակներ՝ տարածված Հյուսիսային կիսագնդում: Մշակության մեջ առավել տարածված է գլուխ սոխը։

Վիտամին D-ի պակասն օրգանիզմում ցավեր է ծնում, որոնք ուժգնանում են գիշերը

Օգտակարությունը պայմանավորված է բազմաթիվ օգտակար նյութերի ու միկրոտարրերի պարունակությամբ, որոնք դրական ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա: Սոխը հարուստ է վիտամին A-ով, B խմբի վիտամիններով (B1, B2, B3, B9), իսկ վիտամին C-ի առումով հավասարը չունի:

Վիտամիններից բացի, սոխի մեջ շատ են հանքային աղերը, որոնք կարգավորում են ջրի ու աղի հավասարակշռությունը։ Բացի այդ, այս բանջարեղենը եզակի բնական հակաբիոտիկ է, որը շատ է օգնում մրսածության հետ կապված հիվանդությունների բուժման ժամանակ։ Բանն այն է, որ սոխի մեջ կան ֆիտոնցիդների բուսական միացություններ, որոնք մանրէասպան ազդեցություն ունեն: Դրանք ճնշում մանրէների ու սնկերի աճը, օգնում են պայքարել վարակների դեմ ու լավացնում են իմունիտետը։ Նման ազդեցություն ունի հենց թարմ, ջերմային մշակում չանցած սոխը։

Այս ամենի շնորհիվ սոխն անփոխարինելի է դառնում հատկապես ձմռանը, երբ թարմ բանջարեղենի տեսականին նվազում է։

Սոխը 86%-ով բաղկացած է ջրից։ Բանջարեղենում բավարար քանակությամբ ածխաջրեր ու սախարիդներ կան։ Գրեթե զուրկ է սպիտակուցներից, ճարպերից, օսլայից և օրգանական թթուներից:

Ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Սոխն օգնում է խոլեստերինի դեմ պայքարում, քանի որ զգալիորեն իջեցնում է դրա մակարդակը: Արյան վրա ունենում է նոսրացնող ազդեցություն՝ իջեցնելով անոթների խցանման ռիսկը, իջեցնում արյան ճնշումը և պաշտպանում սիրտը: Այսօր իրականացվում են լայնածավալ հետազոտություններ՝ նպատակ ունենալով ապացուցել, որ սոխի և դրանից պատրաստված կերակուրների ամենօրյա օգտագործումն իջեցնում է քաղցկեղային հիվանդությունների ռիսկը:

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մանդարին ենք ուտում

Շատերը չգիտեն, որ գլուխ սոխը կարող է բարելավել քունը, ինչպես նաև ուղեղի գործունեությունը: Ճապոնիայի և Ֆրանսիայի գիտնականներն ապացուցել են, որ սոխի ակտիվ ծծմբային միացությունները արյան հետ հասնում են գլխուղեղի բջիջներին, երիտասարդացնում ու մաքրում դրանք, բարելավում հիշողությունը, փոխում են մարդու հույզերը։ Սոխը բարձրացնում է տրամադրությունը, դանդաղեցնում ծերացման գործընթացը և բարելավում տեսողությունը։

Տղամարդիկ

Գլուխ սոխն անփոխարինելի է տղամարդկանց համար: Այն նպաստում է վերարտադրողական գործառույթի վերականգնմանը։ Սոխի ամենօրյա օգտագործումը ոչ միայն կհեռացնի տղամարդկանց օրգանիզմից բոլոր տոքսինները, այլև կմաքրի արյան անոթները, դրանց պատերը առաձգական ու երիտասարդ։ Այն նաև կարող է կանխել շագանակագեղձի հետ կապված խնդիրները։

Կանայք

Սոխը մեծ քանակությամբ վիտամին B9 է պարունակում, որը նորմայի մեջ է պահում հորմոնալ ֆոնը։ Կանոնավոր օգտագործումը կբարելավի մարսողությունը, կարագացնի նյութափոխանակությունը և կազատի պարբերական ցավերից։ Սոխը նաև կարող է պաշտպանել կրծքի քաղցկեղից։

Բացի այդ, վիտամին C-ն նպաստում է կոլագենի առաջացմանը, որը բարելավում ու երիտասարդացնում է մաշկը։

Գլուխ սոխի վնասը

Մեծ քանակությամբ սոխը հակացուցված է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի, պանկրեատիտի ու կոլիտի խոցային հիվանդության սրման ժամանակ, քանի որ այն գրգռիչ հատկություններ ունի։

Կարևոր է իմանալ, որ սոխն իսկական թույն է ընտանի կենդանիների համար, բանջարեղենի մեջ պարունակվող նյութերը ոչնչացնում են արյան կարմիր բջիջները, ինչը վտանգավոր է կենդանու համար:

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նարինջ ենք ուտում

Նշենք նաև, որ սոխը հայտնի է իր արցունքաբեր հատկություններով։ Դա պայմանավորված է որոշ թթուների ազդեցությամբ, որոնք ձևավորվում են սոխ կտրատելու ժամանակ արտադրվող LFS էնզիմների և ծծումբ պարունակող ամինաթթուների միացումից, որոնք գրգռում են արցունքագեղձերը և լորձաթաղանթը՝ առաջացնելով արցունքներ: Այդ տհաճ երևույթը կանցնի, եթե ծամեք մաղդանոս կամ սուրճի հատիկ:

126
թեգերը:
սոխ, օրգանիզմ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ հոն ենք ուտում
Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել
Հիվանդանոց

265 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

43
(Թարմացված է 11:03 28.02.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 265–ով և դարձել 172058։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 (+176) մարդ, կատարվել է 729267 թեստավորում (+4661), առողջացել են վարակվածներից 163394-ը (+85)։ Գրանցվել է մահվան 3192 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 815-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

43
թեգերը:
վարակ, հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանում հնարավոր է կորոնավիրուսի երրորդ ալիքը. Ռոմելա Աբովյան
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները
Հավատա՞լ Հայաստանի կորոնավիրուսի պաշտոնական վիճակագրությանը, և ինչ կապ ունի ԱՄՆ–ի ՊՆ–ն
Մանկապարտեզ

Մասնավոր մանկապարտեզների և դպրոցների գլխին սուր է կախված. փակման վտանգ` հանուն բյուջեի

42
(Թարմացված է 01:33 27.02.2021)
Վարչապետը կարծում է, որ բյուջեն կարող են լցվել մասնավոր մանկապարտեզներից և դպրոցներից գանձվող «նոր հարկով»։ Մասնավոր կառույցներն ահազանգում են՝ փակման առաջ են կանգնելու։ Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի մասնագետների հետ` ներկայացնելով որոշման հավանական հետևանքները։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Նախորդ տարվա իրադարձությունների` կորոնավիրուսի և պատերազմի հետևանքները տնտեսության վրայից «մաքրելու» և այս տարի սպասվող հարկային ճեղքի կրճատման նպատակով կառավարությունը ելքեր է փնտրել ու «գտել»։ Մասնավորապես, որոշվել է, որ պետք է սահմանափակվի ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման հարկային արտոնություններն առողջապահության և կրթության ոլորտներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի որոշման համաձայն` կառավարությանը հանձնարարվել է մինչև այս տարվա մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել համապատասխան օրենսդրական փաթեթը։

Ի դեպ, մինչև օրս մասնավոր նախակրթական ու կրթական հաստատություններն էին ազատված ԱԱՀ–ից, այսինքն` որոշումը հենց նրանց համար է։ Մասնավոր մանկապարտեզներն ու դպրոցները, այնտեղ հաճախող երեխաների ծնողները համատարած դժգոհ են այս որոշումից, քանի որ ստացվում է` մասնավոր ուսումնական հաստատությունների վարձը կթանկանա 20 տոկոսով։ Իսկ թե ինչ հետևանքներ կունենա որոշումը մասնավոր հատվածի, ծնողների, ինչպես նաև պետբյուջեն որքանով կավելանա այս հարկումից` Sputnik Արմենիան փորձել է պարզել ոլորտի մասնագետների հետ։

Մասնավոր մանկապարտեզների անորոշ ապագան

«Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցացիայի» հիմնադիր Նելլի Խաչատրյանը հայտնում է` Հայաստանում շուրջ 150 մասնավոր նախադպրոցական հաստատություն կա, որոնք միջինում ունեն 10 աշխատակից։ Նախորդ տարի կորոնավիրուսի հետևանքով դրանց 20 տոկոսն արդեն իսկ փակվել է։ Ավելին, եղածներն էլ վարկեր են վերցրել, որպեսզի փակման չգնան. 2 տարի է պետք, որպեսզի կարողանան նորից ոտքի կանգնել։

«ԻնդիգԱմի» երեխաների զարգացման կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Իրինա Փահլևանյանը վրդովված է, քանի որ չգիտի` ԱԱՀ սահմանելու դեպքում ի՞նչ կլինի իրենց կենտրոնի հետ։ Հարցն այն է, որ նախորդ տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արդեն իսկ մի շարք դժվարություններ են ունեցել, որ արդյունքում էլ «Ինդիգո» և «Ամի» կենտրոնները միավորվել` մեկ մանկական կառույց են ստեղծել։

«Մի խումբ մասնավոր մանկապարտեզների տնօրենների հետ քննարկել ենք այս հարցը. բոլորը նույնն են ասում` ոլորտն էական վնասներ կկրի ԱԱՀ–ով հարկման դեպքում։ 2020-ը շատ ծանր էր մեր ոլորտի համար` մի քանի ամիս պարալիզացված ենք եղել, ամբողջությամբ կորստի տարի էր։ Եվ հիմա, երբ փորձում ենք մեր մեջքն ուղղել, պարզվում է` հաջորդ հարվածն է սպասվում»,–ասաց Փահլևանյանը։

Ինչպես կանխել արտագաղթը, կամ իրավիճակի պատասխանը կգտնեք «Զվարթնոցում»

Նա նշեց նաև, որ բանավոր հարցում են իրականացրել իրենց կենտրոն հաճախողների ծնողների շրջանում. ծնողների մեծ մասն ասել է, որ պատրաստ չեն ավել վճարել, առավել ևս, որ դրա փոխարեն ոչինչ չեն ստանալու։ Այսինքն` ոչ թե ծառայությունների շրջանակն է ընդլայնվելու կամ էլ որակը, այլ միայն վարձավճարը։

Փահլևանյանը կարծում է` եթե հարկման որոշումը կայացվի, ապա շատերն իրենց երեխաներին տանելու են պետական մանկապարտեզներ. գաղտնիք չէ, որ պետական մանկապարտեզները գերծանրաբեռնված են։ Արդյունքում դրանք կոլապսի մեջ կհայտնվեն, մասնավորներից շատերը կփակվեն, կունենանք անգործ մնացած մասնագետներ։

Մասնավոր դպրոցները նույնպես նախանձելի վիճակում չեն

ԿԳՍՄՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալների համաձայն` Հայաստանում կա 1402 դպրոց, որից մասնավորն են 47-ը։ Մասնավոր կրթական հաստատություններում 2020-21 ուսումնական տարում սովորում են 9701 աշակերտ, իսկ աշխատում են 953 ուսուցիչ։ 2018-ի համեմատ` շուրջ 400-ով ավելացել է մասնավոր դպրոցների աշակերտների թիվը, իսկ 2019-ի համեմատ 2020-ին առանձնապես փոփոխություններ չեն եղել։ 

«Արեգնազան» կրթահամալիրի դասվար Արա Աթայանը վստահեցնում է` եթե որոշումն ընդունվի, իրենց կրթահամալիրը կփակվի։ Ավելին, մասնավոր դպրոցների ոլորտը կոչնչանա, քանի որ կմնան 8-10 դպրոց, որոնք կսպասարկեն միայն մեծահարուստների երեխաներին։

«Այս ամենը որևէ տնտեսական արդյունքների էլ չի բերի, քանի որ երեխաների հոսքը դեպի պետական դպրոցներ կավելանա։ Այսինքն` պետությունը կսկսի ծախսել հավելյալ գումարներ այդ երեխաների համար, իսկ որոշման հետևանքով փակվող դպրոցներից այլևս չի ստանա այն հարկերը, որոնք ստանում էր։ Ընդհանուր առմամբ, դա աղետալի կլինի մասնավոր դպրոցների համար»,–ասաց Աթայանը։

Նրա խոսքով` շատ մարդկանց մի քանի թել է կապում Հայաստանի հետ, օրինակ, երեխաների` լավ դպրոցում կրթություն ստանալը. այդ թելը կտրվելուց հետո արտագաղթի հարցն էլ «լուծված կլինի»։ Ավելին, դա շատ մեծ հարված է միջին խավին, քանի որ «Արեգնազան», օրինակ, 570 երեխա է հաճախում, որից 5-6-ն են մեծահարուստի երեխաներ։ Աթայանն ասում է, որ հիմա, երբ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով ծնողների մեծ մասը դիմել է զեղչ ստանալու համար` ինչպե՞ս են 20 տոկոս ավելի վճարելու։

«Արեգնազանում» նույնպես հարցում են արել ծնողներին` գերակշիռ մասը պատրաստ չէ վարձավճարի թանկացման։ Աթայանը վստահ է` օրենքի նախագիծը կրթության վերաբերյալ երկար տարիների  անլուրջ վերաբերմունքի հերթական դրսևորումն է։

Տնտեսությունը կշահի՞, թե կտուժի

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նույնպես կարծում է, որ այս որոշումն ի ցույց է դնում, թե կառավարությունն ինչպես է վերաբերվում կրթության ոլորտին։ Ավետիսյանն ասում է. «Կացինն առել ու տնտեսվարողների վրա են ընկել», որպեսզի անհրաժեշտ չափով հարկեր գեներացնեն։

«Կառավարությունը որոշել է հարկերը քերթել կրթության ոլորտից, սակայն սխալ հաշվարկ են արել։ Հարցն այն է, որ սա տնտեսության այն ոլորտը չէ, որ մեծ շրջանառություն ունի, որտեղից կարելի է հարկեր հավաքել։ Փաստացի թանկացնում են ծառայությունների մատուցման սակագները, ինչից կտուժի հանրակրթության մատչելիությունը»,–ասաց տնտեսագետը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Նրա խոսքով` մեծ հարց է այդ ծառայությունների արդյունքում մենք բյուջեի կրճատո՞ւմ, թե՞ ավելացում կունենանք։ Այդ հաստատություններն արդեն իսկ վճարում են շահութահարկ և եկամտահարկ, իսկ եթե դրանք փակվեն, ապա «տակը մնացած» մի քանի կառույցների ԱԱՀ–ն ի՞նչ խնդիր պետք է լուծի։ Թադևոսյանը նշում է` զրկել մասնավոր կրթության ոլորտին այդ արտոնությունից այն ժամանակ, երբ սոցիալական ծանր վիճակում ենք գտնվում և կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքները չենք թոթափել, անհասկանալի է ուղղակի։

Ծնողները պատրաստ չեն ավելի վճարել

Գայանե Ավետյանը, որի տղան սովորում է մասնավոր դպրոցներից մեկում, նշում է, որ արդեն իսկ ծնողներով հավաքվել ու որոշել են` բողոքի ակցիա են անելու, եթե իրոք նման որոշում կայացվի։ Տիկին Գայանեն ասում է` իր տղան մաթեմատիկայից բավական ուժեղ է, ինչի համար էլ մաթեմատիկական ուղղվածության մասնավոր դպրոց են ուղարկում նրան։

«Ես ու ամուսինս աշխատում ենք, որպեսզի տղաս ստանա այն կրթությունը, ինչ իրեն է պետք։ Տարեկան 1 միլիոն դրամից ավելի գումար ենք վճարում, և դեռ 20 տոկոսո՞վ էլ պետք է ավելանա այդ ծախսը։ Հետաքրքիր է` իսկ կառավարության անդամները հայտնե՞լ են` ինչի հաշվին են նման որոշում կայացնում, արդյո՞ք աշխատավարձերը, թոշակները բարձրացրել են»,–ասաց տիկին Գայանեն։

Մեկ ուրիշ ծնող էլ` Արթուր Սահակյանը, նշում է, որ իրենց 3-ամյա աղջկան մասնավոր մանկապարտեզ են ուղարկում, քանի որ այնտեղ հնարավորություն կա այլ պարապմունքների միջոցով երեխային ավելի երկար ժամանակ զբաղեցնել։

«Ես մրգի կրպակ էի բացել տարիներ առաջ, ու ընտանեկան բիզնեսով էինք զբաղվում։ Նախորդ տարի «տակ տվեցինք», ու կրպակը փակվեց։ Հիմա այլ տեղ աշխատանքի եմ մտել. կինս նույնպես աշխատում է։ Այնպես չէ, որ մեծահարուստ ենք, սակայն քանի որ մասնավոր այդ մանկապարտեզը շատ ենք հավանել, որոշեցինք հանուն երեխայի մեզ մի քիչ նեղություն տալ։ Հիմա հազիվ ենք հասցնում վարձը վճարել (ամսական շուրջ 140 000 դրամ), այսինքն` եթե թանկացնեն, պետական մանկապարտեզ պիտի տանենք»,–ասաց Սահակյանը։

Հավելենք, որ «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հայտարարություն էր տարածել վերոհիշյալ որոշման առնչությամբ` ասելով, որ ոչ պետական հանրակրթությունը ՀՀ-ում ծայրահեղ վտանգված է։ Ասոցացիան կառավարությանը կոչ էր արել ոչ պետական հանրակրթական հաստատությունները չներառել օրենսդրական նախատեսվող փոփոխությունների փաթեթում։

42
թեգերը:
դպրոց, ԱԱՀ, նախակրթարան
Ըստ թեմայի
Բյուջեի աճ կամ աղետ. ինչի կարող է հանգեցնել բուժծառայությունների համար ԱԱՀ սահմանելը
Պետությունն էլ չի օգնի հարուստներին․ 2021 թ–ից ԱԱՀ արտոնությունները կկրճատվեն
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքն ունի բազմաթիվ խութեր