ԱԱԾ

Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալվել են

755
(Թարմացված է 23:44 19.02.2021)
Իրավապաշտան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, թե ինչի համար են ձերբակալվել նրանք։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը և «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը ձերբակալվել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ խոսեցի փաստաբան Հակոբ Ենոքյանի հետ, որն ասաց, որ այս պահին կատարվում են քննչական գործողություններ։

Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալվել են 3 հոդվածներով` ազգային թշնամանք տարածելու կոչերի համար, հասարակության տարբեր շերտերի նկատմամբ թշնամանք հարուցելու, ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտման համար»,–ասաց Մելիքյանը։

Նշենք, որ Սաղաթելյանին ու Բեքարյանին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Մելիքյանը հույս հայտնեց, որ վաղը դատական նիստ տեղի կունենա, քանի որ սա ուղղակի քաղաքական հետապնդում է։ Նա հայտնեց նաև, որ մեկ քաղաքացի՝ Մհեր Ավագյանը նույնպես ձերբակալվել է։ Իրավապաշտպանն ասաց, որ ԱԱԾ–ի առջև իրենց գործողություններն այսօր դադարեցնում են։

Կարեն Բեքարյանն ԱԱԾ–ում է, նրան հարցաքննում են. ի՞նչ են առգրավել տնից

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ–ն նախ խուզարկել էր Բեքարյանի բնակարանը, ապա բերման էր ենթարկել նրան։ Դրանից քիչ անց հայտնի դարձավ, որ ԱԱԾ են տարվել նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանը։ Նրանց երկուսին էլ ազատ են արձակել։

Հավելենք, որ վաղը նախատեսված է ընդդիմության համապետական հանրահավաքը։

755
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Ձերբակալություն, Կարեն Բեքարյան, Արա Սաղաթելյան
Ըստ թեմայի
Փոքրիկը մահացել է ծեծի հետևանքով. մայրը, խորթ հայրը և խորթ տատը ձերբակալվել են
ԱԳՆ-ում աղմկահարույց ձերբակալություն է սպասվո՞ւմ. ԱԱԾ–ի պատասխանը
Ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ
Արխիվային լուսանկար

Ողբերգական դեպք Արարատի մարզում. վարորդը հանկարծամահ է եղել ավտոմեքենայի ղեկին

43
(Թարմացված է 20:10 08.03.2021)
Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ ավտոմեքենայի վարորդը՝ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 59-ամյա Արշակ Պ.-ն, ավտոմեքենան վարելու ընթացքում վատ է զգացել, ինչից հետո հավանաբար հանկարծամահ է եղել ու ավտոմեքենայով բախվել էլեկտրասյանը:

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Ժամը 15:50-ի սահմաններում Նոյակերտ գյուղում ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը, վարորդին մահացած են գտել։

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ ավտոմեքենայի վարորդը՝ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 59-ամյա Արշակ Պ.-ն, ավտոմեքենան վարելու ընթացքում վատ է զգացել, ինչից հետո հավանաբար հանկարծամահ է եղել ու ավտոմեքենայով բախվել էլեկտրասյանը:

Կայքի տեղեկություններով՝ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է նաև կինը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել

43
թեգերը:
Արարատի մարզ, Մահ, կաթված, վարորդ, վթար
Ըստ թեմայի
Հանկարծամահ է եղել Նուրսուլթան Նազարբաևի 30-ամյա թոռը
Հանկարծամահ է եղել լուսանկարիչ Գերման Ավագյանը
Ի՞նչ է «լուռ» կաթվածը․ բժիշկը խոսել է հիմնական ախտանիշների մասին
Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս. ԱԺ նախագահի շնորհավորանքը հերոս զինվորների հերոս մայրերին

82
(Թարմացված է 16:50 08.03.2021)
Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ պետությունը լինելու է կանանց կողքին՝ միասին քայլ առ քայլ հաղթահարելու առկա մարտահրավերները։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook–ի իր էջում ուղերձ է հրապարակել` շնորհավորելով կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։

Նա նշել է, որ կանանց աշխատանքն ու համառությունը, որոնք մեծագույն հարգանքի են արժանի, կարևորագույն երաշխիքն են, որ նրանք անպայմանորեն զբաղեցնելու են իրենց արժանի տեղը կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից մինչև տնտեսական, գիտությունից մինչև արվեստ։

Միրզոյանը վստահեցրել է, որ այս ճանապարհին պետությունը լինելու է կանանց կողքին՝ միասին քայլ առ քայլ հաղթահարելու առկա մարտահրավերները։

«Չեմ կարող առանձնակի չշնորհավորել մեր հերոս զինվորների հերոս մայրերին, նրանց տիկնանց, քույրերին։ Սիրելի' մայրեր, խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն։ Որդիաբար խնդրում եմ ընդունել Շիրազի տողերը բոլորիս անունից»,–գրել է ԱԺ նախագահն ու մեջբերել Հովհաննես Շիրազի հայտնի բանաստեղծությունից մի քառատող.

Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

«Խոնարհվում եմ այն կանանց հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքը զոհեցին». Փաշինյանի ուղերձը

82
թեգերը:
մայր, Կին, Մարտի 8, Արարատ Միրզոյան
Ըստ թեմայի
Ինչպես ծաղկեփնջի օգնությամբ Մարտի 8-ին աղջկան սեր խոստովանել
Չափավոր ապրելու խնդիր ունենք. ի՞նչ է առաջարկում գյումրեցի գործարարը Մարտի 8–ի հետ կապված
Ծաղիկներ` մարտի 8-ին ընդառաջ․ խաղաղապահները շնորհավորել են արցախցի կանանց տոնը․ տեսանյութ
Աշոտ Մինասյան

Կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի տունը և գողացել նրա շքանշանները

233
(Թարմացված է 23:17 08.03.2021)
Այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն, որպես հայրական օջախ, վերածվել էր Աշոտ Մինասյանի` Արցախյան պատերազմում զոհված եղբոր` Աղվան Մինասյանի թանգարանի։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik․ Անհայտ անձինք կողոպտել են «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա քրոջ դուստրը` Արմինե Սահակյանը։

Նշենք, որ Աշոտ Մինասյանի հայրական տունը գտնվում է Սիսիանի Լծեն գյուղում։

Մեր զրուցակցի խոսքով` այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն որպես հայրական օջախ վերածվել էր Արցախյան պատերազմին մասնակցած որդիների թանգարանի։ Կողոպուտի մասին նրանց զանգել, տեղեկացրել է հարևանը։

«Ջարդել են ամեն ինչ և տարել են հրամանատարի` առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Տարել են նաև զոհված մորեղբորս` Աղվանի Մինասյանի շքանշանները ու նրա մատանին, որը պահում էինք որպես մասունք։ Աղվանի նկարները գցել են գետնին և քայլել վրայով»,–ասաց հրամանատարի ազգականը` հավելելով, որ հնարավոր է` դիտավորյալ արված քայլ է` վախեցնելու, լռեցնելու նպատակ են ունեցել։

Սահակյանը նշեց, որ տան ամեն ինչը խառնել, թափել են գետնին, տանը եղած օղիները մասամբ խմել, մասամբ բացել ու թափել են։ Սենյակներից մեկի վարագույրը մասամբ այրված է եղել, նա ենթադրում է, որ գուցե փորձել են այրել տունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020-ի նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

233
թեգերը:
Սիսիան, շքանշան, տուն, գողություն, կողոպուտ, Աշոտ Մինասյան