Ռամզան Կադիրով. արխիվային լուսանկար

«Թուրքական սատանան» քիչ էր մնում` սկուտեղը գցեր Կադիրովի վրա․ տեսանյութ

197
Հանդիպման ավարտին շեֆ խոհարարն ու Չեչնիայի ղեկավարը լուսանկարվել են «Ահմաթն ուժ է» գրությամբ թխվածքաբլիթով։ Կադիրովը շնորհակալություն է հայտնել Օզդեմիրի հյուրընկալության համար և հաջողություն մաղթել նրան:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Փոքրիկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի ու հայտնի թուրք խոհարար Բուրաք Օզդեմիրի հանդիպման ժամանակ։ Դուբայում տեղի ունեցածի մասին Կադիրովը պատմել է «ВКонтакте» սոցիալական ցանցի իր էջում։ Նա նաև միջոցառումից տեսանյութ է հրապարակել:

Կադիրովն ասել է, որ Չեչնիայի բնակիչներն իր հետ միասին ուզում են պատժամիջոցների ենթարկվել

Երբ Կադիրովն այցելել է Օզդեմիրին պատկանող CZN BURAK ռեստորան, խոհարարը որոշել է ճաշատեսակի մատուցման հետ կապված տպավորիչ հնարք ցուցադրել: Բայց ինչ-որ բան լավ չի ստացվել ու քիչ է մնացել` շեֆ խոհարարը ուտեստներով լի սկուտեղը գցի Կադիրովի վրա։ Օզդեմիրն ու Կադիրովը գոռացել են, բայց հետո բարձրաձայն ծիծաղել։

Հանդիպման ավարտին շեֆ խոհարարն ու Չեչնիայի ղեկավարը լուսանկարվել են «Ահմաթն ուժ է» գրությամբ թխվածքաբլիթով։ Կադիրովը շնորհակալություն է հայտնել Օզդեմիրի հյուրընկալության համար և հաջողություն է մաղթել նրան:

Ի դեպ, Օզդեմիրը դարձել է «թուրքական սատանա» ռուսական մեմի հերոս։

Կադիրովին, նրա կնոջն ու դուստրերին ԱՄՆ-ն ներառել է սև ցուցակում

197
թեգերը:
տեսանյութ, խոհարար, Թուրք, Ռամզան Կադիրով
Ըստ թեմայի
«Թինան է սադրել». Կանդելակին ցույց է տվել Ռամզան Կադիրովի վերադարձը Instagram. տեսանյութ
«Զգաստ կանգնած»․Պուտինը Կադիրովին գեներալ-մայորի կոչում է շնորհել
Գալուստյանը բարկացրել է չեչեններին` Կադիրովին կրկնօրինակելով. տեսանյութ
Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիև

Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում. Սերժ Սարգսյանի արձագանքը

138
(Թարմացված է 19:15 26.02.2021)
Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է Ալիևը հենց հիմա իր մասին նման սուտ հայտնում։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` այսօր կայացած մամուլի ասուլիսում հնչեցրած ստերին։ Մասնավորապես, Ալիևն ասել է, որ իբրև թե Սերժ Սարգսյանը 2016 թվականին իրենից երկու շաբաթ է խնդրել զորքը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար:

«Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում: Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու այդպիսի «խնդրանքն» Ալիևը մինչև հիմա տարբեր առիթներով չի բարձրաձայնել սեփական լսարանի առջև ու գլուխ չի գովացել. այդ գայթակղությանը հաստատապես և ոչ մի դեպքում նա չէր դիմանա: Իսկ ինչո՞ւ 2016թ. Սանկտ Պետերբուրգի բանակցային փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա»,–նշված է Սարգսյանի գրասենյակի արձագանքի մեջ։

Ալիևին հիշեցնում են նաև, թե ի՞նքը չէր, որ 2016 թվականին իր կառավարության նիստում նեղսրտած հայտարարում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը, սակայն Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին:

«Սակայն, պետք է նկատել, որ նա իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից հետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում: Շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է դա հիմա անում՝ դժվար պահին օգնության է
շտապում գործընկերոջը: Հավանաբար երկուսի մոտ էլ տարբեր ժամանակահատվածներում պարտվածի բարդույթը ծանր հետևանքներ է ունեցել»,–նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ալիևը նաևհայտարարել էր, թե Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին:

Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ

138
թեգերը:
Իլհամ Ալիև, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
Ալիևը հայտարարել է, թե բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին
Ղարաբաղի վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններն առայժմ իրագործվում են. Կրեմլ
Արցախի հարցով համակարգող խմբի հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 27-ին
Чебуреки, беляши, лепешки, сосиски в тесте, булочки

Կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող արտադրամասերի աշխատանքը

35
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամկետ է սահմանել խախտումները վերացնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Նշվում է, որ հրուշակեղենի արտադրությունը կասեցվել է Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս արտադրամասերում խախտվել են օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ տարածքները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

35
թեգերը:
Հայաստան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ)
Արման Աբովյան

«Արդյունավետ էր». Արման Աբովյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել

0
(Թարմացված է 19:21 26.02.2021)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է, թե ինչ են քննարկել ՀՀ նախագահի հետ։
«Արդյունավետ էր». Արման Աբովյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումն ընդհանուր առմամբ արդյունավետ է գնահատում։ Ասում է` քննարկել են վերջին զարգացումների ֆոնին ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, ԲՀԿ-ն էլ վերահաստատել է իր դիրքորոշումը` վարչապետը պետք է հեռանա։

«Քննարկվել են բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, ընդ որում թիրախավորված չեն քննարկվել, ընդհանուր կոնտեքստի մեջ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նրա խոսքով` հանրապետության նախագահը փորձում էր հասկանալ խորհրդարանական ֆրակցիաների դիրքորոշումը, պարզել` տարբեր քաղաքական ուժերի տեսակետները փոխվել են, թե ոչ և առհասարակ ինչ է կատարվում։ 

«Քաղաքական ուժերի հետ հանդիպումներն առանձին են եղել և ես տեղյակ չեմ մյուս հանդիպումների մանրամասներից ։ Լուծումների մասին առայժմ խոսք չի եղել»,- նշեց նա։

Մեկնաբանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` ԱԺ խորհրդի նիստին չներկայանալու, հետևաբար այն տապալելու իրողությանը` Աբովյանը նշեց, որ այդպիսով ԱԺ նախագահը սաբոտաժի է ենթարկում ՀՀ կարևորագույն ինստիտուտը։ 

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքը հայտնել էր, որ  Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

0
թեգերը:
Հայաստան, Արմեն Սարգսյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Արման Աբովյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Նախագահը ԳՇ պետի ազատման մասին վարչապետին առարկություն չի ուղարկել
Հայտնի է, թե ինչ են քննարկել Հայրենիքի փրկության շարժման անդամները ՀՀ նախագահի հետ
Հայաստանյան ժողովրդավարությունը պետք է դիմակայի. Ֆրանսիայի ԱԳՆ–ն երկխոսության կոչ է արել