ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Փետրվարի 19-ին ու 21-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փետրվարի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 21-22-ը կշարունակի նվազել։
Երևանում փետրվարի 19-ին դադարներով սպասվում է թույլ ձյուն: Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կանխատեսվում է ցերեկը +2-ից +4, երեկոյան՝ 0-ից +2 աստիճան։
Ծիրանենին ծաղկել է. օդի ջերմաստիճանը, սակայն, կտրուկ նվազելու է
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր գիշերը, մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ին՝ կեսօրից հետո, 8-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես մարտի 7-ի գիշերը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-ին սպասվում են տեղումներ:
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +9...+11, գիշերը` 0...+2 աստիճան։
Երևանի մանկապարտեզներում ընդունելություն կլինի՞. պատկան մարմինների արձագանքը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Առևտրի կենտրոն են ժամանում ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատներից և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Զանգել, ասել է` «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ռումբ կա․ ո՞վ է ահազանգի հեղինակը