զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. արխիվային լուսանկար

Սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետին

447
(Թարմացված է 13:51 18.02.2021)
Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Այսօր՝ փետրվարի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչն իրեն տուն մտած գողին հետապնդում է։ Որոշ ժամանակ անց Քաջարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Քաջարանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հարվածների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի»,–գրում է կայքը։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Ոսկանյանն է։ 

Մահացածի տղան՝ 29-ամյա Մարտին Ոսկանյանը, մի քանի անգամ զանգահարել է հորը, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին։ Տղան այցելել է մորը, ու երբ փորձել է մտնել տուն, ներսից ինչ-որ անձ չի թողել, որպեսզի նա մտնի տուն, որից հետո այդ անձը դուռը բացել, դիմել է փախուստի, տղան էլ հետապնդել է նրան։

Չկարողանալով բռնել նրան՝ վերադարձել է տուն և նկուղում հայտնաբերել հորը՝ մարմնական վնասվածքներով և կպչուն ժապավենով կապված վիճակում։ Տղան անմիջապես ահազանգել է, հետո հորը տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա մահացել է։ 
Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետ, իսկ որդին՝ Մ. Ոսկանյանը, նույն կոմբինատում դիսպետչերական բաժնի պետի տեղակալն է։

Սպանություն Արագածոտնի մարզում. 19-ամյա տղային դանակի մի քանի հարված են հասցրել

Տուն ժամանած ոստիկաններն ու քննիչները այն հայտնաբերել են ամբողջովին տակնուվրա արված։ 

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Չի բացառվում, որ արարքը վերաորակվի և քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նույնպես քրգործ հարուցվի։ 

Անպատիժ մնացած սպանություններ, կամ հոգեբուժարան տանող ճանապարհներն արյունոտ են

447
թեգերը:
պաշտոնյա, Զանգեզուր, Սյունիք, Սպանություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
Ըստ թեմայի
Առանձնակի դաժանությամբ սպանություն Արմավիրում. դին հետո էլ այրել են
Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է «Պարտեզի» սպանության գործով
Զարհուրելի սպանությունը կատարվել է Վեդիի քաղաքապետարանում. դիակի ինքնությունը պարզվել է
Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

4
(Թարմացված է 20:03 26.02.2021)
Երևանի ավագանու որոշմամբ՝ կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջից։

Мэр Еревана Айк Марутян вручил медаль почетного гражданина столицы Владилену Баляну (26 февраля 2021). Еревaн
Վլադիլեն Բալյանի հուշամեդալը

«Շնորհավորելով և ընդգծելով հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ու մայրաքաղաքի մշակութային կյանքում կոմպոզիտորի ներդրած նշանակալի ավանդը՝ Հայկ Մարությանը քաջառողջություն է մաղթել նրան»,– նշված է հաղորդագրության մեջ:

Мэр Еревана Айк Марутян вручил медаль почетного гражданина столицы Владилену Баляну (26 февраля 2021). Еревaн
Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Նշվում է, որ Վլադիլեն Բալյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ստեղծագործական ավյուն ու լավատեսություն մաղթել ամենատարբեր ոլորտներում քաղաքի ներկան կերտող սերնդին:

Мэр Еревана Айк Марутян вручил медаль почетного гражданина столицы Владилену Баляну (26 февраля 2021). Еревaн
© Photo : Facebook / Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
Վլադիլեն Բալյան

Հիշեցնենք` Երևանի ավագանու որոշմամբ` կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր:

Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

4
թեգերը:
Երևան, Պատվավոր քաղաքացի, Վլադիլեն Բալյան, քաղաքապետ
Ըստ թեմայի
Ազնավուրը, Խանջյանը, Լուկաշենկոն... ինչ սկզբունքով են ընտրվել Երևանի պատվավոր քաղաքացիները
Կոմանդոսին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի
Երվանդ Մանարյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Մարությանն այցելել է Երվանդ Մանարյանին ու անձամբ հանձնել պատվավոր քաղաքացու հավաստագիրը
Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիև

Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում. Սերժ Սարգսյանի արձագանքը

208
(Թարմացված է 19:15 26.02.2021)
Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է Ալիևը հենց հիմա իր մասին նման սուտ հայտնում։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` այսօր կայացած մամուլի ասուլիսում հնչեցրած ստերին։ Մասնավորապես, Ալիևն ասել է, որ իբրև թե Սերժ Սարգսյանը 2016 թվականին իրենից երկու շաբաթ է խնդրել զորքը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար:

«Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում: Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու այդպիսի «խնդրանքն» Ալիևը մինչև հիմա տարբեր առիթներով չի բարձրաձայնել սեփական լսարանի առջև ու գլուխ չի գովացել. այդ գայթակղությանը հաստատապես և ոչ մի դեպքում նա չէր դիմանա: Իսկ ինչո՞ւ 2016թ. Սանկտ Պետերբուրգի բանակցային փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա»,–նշված է Սարգսյանի գրասենյակի արձագանքի մեջ։

Ալիևին հիշեցնում են նաև, թե ի՞նքը չէր, որ 2016 թվականին իր կառավարության նիստում նեղսրտած հայտարարում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը, սակայն Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին:

«Սակայն, պետք է նկատել, որ նա իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից հետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում: Շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է դա հիմա անում՝ դժվար պահին օգնության է
շտապում գործընկերոջը: Հավանաբար երկուսի մոտ էլ տարբեր ժամանակահատվածներում պարտվածի բարդույթը ծանր հետևանքներ է ունեցել»,–նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ալիևը նաևհայտարարել էր, թե Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին:

Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ

208
թեգերը:
Իլհամ Ալիև, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
Ալիևը հայտարարել է, թե բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին
Ղարաբաղի վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններն առայժմ իրագործվում են. Կրեմլ
Արցախի հարցով համակարգող խմբի հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 27-ին