Սիրուն Մինասն ամուսնու հետ

«Ի՜նչ համովն է». Սիրուն Մինասն ամուսնու և որդու հետ հանգստանում է Եգիպտոսում. տեսանյութ

140
Սիրուն Մինասը վերջին օրերին իր հետևորդներին ուրախացնում է ծովափնյա հանգստից արված լուսանկարներով և տեսանյութերով։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Ճանաչված պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը ամուսնու` Ռաֆայելի և որդու՝ Գաբրիելի հետ հանգիստն է վայելում Եգիպտոսում։ Սիրունն իր հետևորդներին պարբերաբար ուրախացնում է նոր լուսանկարներով և տեսանյութերով։

Սիրուն Մինասը մայրանալուց հետո առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել

Նա հրապարակել է որդու` Գաբրիելի մասնակցությամբ տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեխան ծովափին նստած` ավազի հետ խաղում։

«Տեսնես ինչի՞ մասին է մտածում»,– գրել է Սիրունը։


Նրա հետևորդներին շատ է դուր եկել տեսանյութը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
««Ի՜նչ համովն է», «Քաղցր տղա», «Հրաշք է»»,– գրել են նրանք։

Ավելի վաղ Սիրուն Մինասը հրապարակել էր ամուսնու և որդու համատեղ լուսանկարը։


Նշենք, որ Սիրունի և Ռաֆայելի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին։ Սիրունը որդու ծննդից հետո արագ վերադարձավ բժշկական իր աշխատանքին, իսկ եթերում նրան դեռ չենք տեսնում։

«Ձեր որդին հրաշք է». Սիրուն Մինասն ընտանեկան լուսանկար է հրապարակել

140
թեգերը:
Եգիպտոս, տեսանյութ, որդի, Սիրուն Մինաս
Ըստ թեմայի
«Շքեղ զույգ»․ Սիրուն Մինասն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել
Հրաշք է. Սիրուն Մինասը հրապարակել է որդու առաջին լուսանկարները
Սիրուն Մինասի 40 օրական որդուն մկրտել են. նա տեսանյութ է հրապարակել
Գևորգ Գորգիսյան

Ես վախենում եմ, որ մենք կունենանք նոր Մարտի 1. Գորգիսյան

59
(Թարմացված է 15:33 25.02.2021)
«Լուսավոր Հայաստանի» դիտարկմամբ` ամեն ինչ պիտի արվի բոլոր գործընթացները քաղաքական հուն վերադարձնելու համար։ Արյունահեղությունից խուսափելու մի ճանապարհ կա՝ վարչապետը պետք հրաժարական տա։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ԳՇ–ի` վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջի մեջ որևէ հանցակազմ չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Ամեն ինչ պիտի արվի հիմա, որ բոլոր գործընթացները վերադարձվեն քաղաքական հուն, որովհետև այս ամենը հղի է շատ վատ հետևանքներով։ Դրանից խուսափելու համար կա մի ճանապարհ. վարչապետը պետք է հրաժարական տա, իշխանությունն անցնցում փոխանցի հաջորդ վարչապետին։ ԱԺ–ն պետք է ընտրի նոր վարչապետ, որ անցնցում այս իրավիճակից կարողանանք դուրս գալ»,– ասաց նա հավելելով, որ «Լուսավոր Հայաստանն» այս պահին քննարկում է` ինչպես անել, որ բոլոր պրոցեսները Հայաստանում մնան քաղաքական դաշտում։

Գորգիսյանը նաև նշեց, որ այս ամենի այլընտրանքը կարող է լինել ուղղակի արյունահեղությունը։

«Դրա համար ես հիմա բոորին կոչ եմ անում որևէ կերպ որևէ ցույցի չմասնակցել, դուրս չգալ փողոց։ Դա վերաբերում է բոլոր քաղաքացիներին»,– ասաց նա` վարչապետի կոչը` հրապարակում հավաքվելու մասին որակելով իբրև «հրահրանք» ու «սադրանք»։

Իրավիճակի հետագա սրումը կործանարար է․ Մայր աթոռը հայտարարություն է տարածել

59
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Գևորգ Գորգիսյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Եթե բախումներ լինեն և արյուն թափվի՝ Փաշինյանին այլևս ոչ ոք չի ների. Բոզոյան
Նիկոլ Փաշինյանի աջակիցների և ընդիմադիրների միջև բախում տեղի ունեցավ. տեսանյութ
Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ
Վազգեն Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարչախմբի սադրանքներին

37
(Թարմացված է 15:30 25.02.2021)
Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին չտրվել վարչախմբի սադրանքներին։ Շարժումը հայտարարություն է տարածել անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչին։

«Ողջունում ենք ՀՀ ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը։ Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։ Կոչ ենք անում համախմբվել երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ ԶՈւ-ի և Հայոց Բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է անում ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

37
թեգերը:
կոչ, Հայրենիքի փրկության շարժում
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, իմքայլականները միացան երթին. տեսանյութ
Բանակի ղեկավարությունը վստահեցնում է` հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից
Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը
Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին

0
(Թարմացված է 23:08 25.02.2021)
Վանեցյանը շեշտում է, որ հակաօրինական գործողությունների չեն գնալու, գործելու են բացառապես օրենքի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կարծիքով՝ «նախկինների իշխանության գալու» թեզը մանիպուլացնելու համար է։ Նա նման կարծիք հայտնեց Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում։  

Ինչպե՞ս է որոշվում, թե ովքեր են նախկին՝ նրանք, ովքեր եղել են 2018-ից առաջ, թե նաև նրանք, ովքեր 2018-ից հետո էլ հրաժարական են տվել ու հեռացել զբաղեցած պաշտոններից անհամաձայնության պատճառով, ինչպես, օրինակ, հենց ինքն է արել։

«Ովքե՞ր են նախկինները․ նրանք, ովքեր նախկին իշխանությունների ժամանակ բարձր պաշտոն են զբաղեցրել։ Եթե այս տրամաբանությամբ գնանք, ամենանախկինը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև նախկինների ժամանակ ունեցել է շատ լավ կարիերա, երկու անգամ ընտրվել է պատգամավոր, մեկ անգամ վարչապետ, թող չփորձեն մանիպուլացնել»,- նշում է Վանեցյանը։

Շեշտում է՝ այս պայքարը հանուն իշխանության չէ, սա պայքար է հանուն հայրենիքի։

Վանեցյանի խոսքով՝ ընդդիմությունը հաստատակամ է՝ հակաօրինական գործողություների չեն գնալու, գործելու են օրենքի շրջանակներում։ Նշում է, որ դա հաճախ նաև հարուցում է մարդկանց դժգոհությունը, սակայն իրենք չեն պատրաստվում շեղվել որդեգրած ճանապարհից։

Վանեցյանը վստահ է՝ եթե լինեն ներքին բախումներ, ապա դա լինելու է Հայաստանի պետականության վերջը։ Իշխանությունն է այսօր պատասխանատու երկրում բախումներ չհրահրելու համար։ Լուծումը քաղաքական դաշտում է, քաղաքական լուծումների պետք է գնան և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

0
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, նստացույց, Բողոքի ակցիա, ընդդիմություն, Հայաստան, Արթուր Վանեցյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ