Կոթի գյուղ. արխիվային լուսանկար

3 միլիոն հաշմանդամության, 5 միլիոն՝ զոհվելու դեպքում․ սահմանամերձ համայնքների նոր ծրագրերը

76
(Թարմացված է 14:12 17.02.2021)
Համաձայն նոր ծրագրի՝ եթե խաղաղ պայմաններում ադրբեջանցիների արձակած կրակոցներից սահամանամերձ բնակավայրերում որևէ մեկը տուժի կամ զոհվի, նրան կամ նրա ընտանիքին տրամադրվելու է փոխհատուցում։ Փոխհատուցվելու են նաև վնասված տների վերանորոգման ծախսերը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Սահմանամերձ ճանաչված 77 բնակավայրերը (որոնցից 39–ը ցանկում ընդրգկվել են արցախյան վերջին պատերազմից հետո) կօգտվեն ոչ միայն կոմունալների փոխհատուցման, այլև նոր ծրագրերից։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

«Եթե խաղաղ պայմաններում ադրբեջանցիների արձակած կրակոցներից կամ ականներից սահամանամերձ բնակավայրերում որևէ մեկը տուժի կամ զոհվի, նրան կամ նրա ընտանիքին տրամադրվելու է փոխհատուցում։ Առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերածներին կտրամադրվի երեք միլիոն դրամ, երկրորդ խմբին՝ երկու, երրորդին՝ մեկ։ Երեխայի հաշմանդամության դեպքում պետությունը կվճարի երեք միլիոն դրամ։ Զոհվածի ընտանիքին կփոխհատուցվի հինգ միլիոն դրամ», - ասաց նախարարը։

Նա ասաց, որ փոխհատուցվելու են նաև վնասված տների վերանորոգման ծախսերը։ Նման դեպքերի համար կգործի հանձնաժողով, որը կգնահատի վնասի չափը և պետությունը կհատուցի գյուղացիների վնասները։

Նախկինի պես այս գյուղերում կփոխհատուցվեն գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի ծախսերի հիսուն տոկոսը, ինչպես նաև հողի հարկը ու անշարժ գույքի հարկը՝ ամբողջությամբ։

Նախարարը նշեց, որ ծրագրերի շահառու են 77 համայնքի 77 հազար բնակիչները։ Նախորդ տարվա 750 միլիոն դրամի փոխարեն կառավարությունն այս տարի սահմանամերձ բնակավայրերի աջակցության համար հատկացրել է մեկ միլիարդ դրամ։ Աջակցության ծրագրերը գործում են արդեն փետրվարի 1-ից։

Շուռնուխում ու Որոտանում տուն կորցրած ընտանիքները դրամական աջակցություն կստանան

Նշենք, որ ծրագրում ներառված են Արարատի մարզի Երասխ, Պարույր Սևակ, Տիգրանաշեն գյուղերը, Գեղարքունիքի Ճամբարակ քաղաքը, Վահան, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Սոթք, Ազատ, Կութ, Նորաբնակ գյուղերը, Վայոց Ձորի Արենի, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի գյուղերը, Տավուշի Նոյեմբերյան քաղաքը, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Այգեձոր, Արծվաբերդ, Մովսես, Պառավաքար, Չինարի, Չորաթան, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Ազատամուտ, Այգեհովիտ, Կայան, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Կողբ, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն գյուղերը և Սյունիքի մարզի Շուռնուխ, Ագարակ, Գեղաշեն, Դավիթ Բեկ, Գոմարան, Դիցմայրի, Եղվարդ, Խդրանց, Կաղնուտ, Ներքին Հանդ, Շիկահող, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Ուժանիս, Ճակատեն, Ծավ, Աղբուլաղ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Որոտան, Վանանդ, Բարձրավան, Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կռնիձոր, Վաղատուր, Նռնաձոր, Խոտ և Քարաշեն համայնքները։

Մոտ ապագայում ցանկում կներառվեն նաև Սյունիքի Խնձորեսկ և Քարահունջ, հնարավոր է՝ նաև Ակներ ու Վերնիշեն համայնքները։

«Գահերի խաղը»՝ արցախյան ճանապարհին․ Երևանի և Բաքվի խաղադրույքները

76
թեգերը:
կառավարություն, բյուջե, փոխհատուցում, բնակիչ, Սահման
Ըստ թեմայի
Վերքին աղ լցնելը չիմացության հետևա՞նք է. Խնձորեսկն ու Քարահունջը սահմանամերձ չեն ճանաչվել
Հայաստանի ո՞ր համայնքներն են սահմանամերձ դարձել
ՀՀ սահմանամերձ գյուղերի ցանկը հաստատվել է. աջակցություն կստանան 77 բնակավայր
Գևորգ Գորգիսյան

Ես վախենում եմ, որ մենք կունենանք նոր Մարտի 1. Գորգիսյան

61
(Թարմացված է 15:33 25.02.2021)
«Լուսավոր Հայաստանի» դիտարկմամբ` ամեն ինչ պիտի արվի բոլոր գործընթացները քաղաքական հուն վերադարձնելու համար։ Արյունահեղությունից խուսափելու մի ճանապարհ կա՝ վարչապետը պետք հրաժարական տա։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ԳՇ–ի` վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջի մեջ որևէ հանցակազմ չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Ամեն ինչ պիտի արվի հիմա, որ բոլոր գործընթացները վերադարձվեն քաղաքական հուն, որովհետև այս ամենը հղի է շատ վատ հետևանքներով։ Դրանից խուսափելու համար կա մի ճանապարհ. վարչապետը պետք է հրաժարական տա, իշխանությունն անցնցում փոխանցի հաջորդ վարչապետին։ ԱԺ–ն պետք է ընտրի նոր վարչապետ, որ անցնցում այս իրավիճակից կարողանանք դուրս գալ»,– ասաց նա հավելելով, որ «Լուսավոր Հայաստանն» այս պահին քննարկում է` ինչպես անել, որ բոլոր պրոցեսները Հայաստանում մնան քաղաքական դաշտում։

Գորգիսյանը նաև նշեց, որ այս ամենի այլընտրանքը կարող է լինել ուղղակի արյունահեղությունը։

«Դրա համար ես հիմա բոորին կոչ եմ անում որևէ կերպ որևէ ցույցի չմասնակցել, դուրս չգալ փողոց։ Դա վերաբերում է բոլոր քաղաքացիներին»,– ասաց նա` վարչապետի կոչը` հրապարակում հավաքվելու մասին որակելով իբրև «հրահրանք» ու «սադրանք»։

Իրավիճակի հետագա սրումը կործանարար է․ Մայր աթոռը հայտարարություն է տարածել

61
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Գևորգ Գորգիսյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Եթե բախումներ լինեն և արյուն թափվի՝ Փաշինյանին այլևս ոչ ոք չի ների. Բոզոյան
Նիկոլ Փաշինյանի աջակիցների և ընդիմադիրների միջև բախում տեղի ունեցավ. տեսանյութ
Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ
Վազգեն Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարչախմբի սադրանքներին

37
(Թարմացված է 15:30 25.02.2021)
Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին չտրվել վարչախմբի սադրանքներին։ Շարժումը հայտարարություն է տարածել անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչին։

«Ողջունում ենք ՀՀ ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը։ Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։ Կոչ ենք անում համախմբվել երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ ԶՈւ-ի և Հայոց Բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է անում ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

37
թեգերը:
կոչ, Հայրենիքի փրկության շարժում
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, իմքայլականները միացան երթին. տեսանյութ
Բանակի ղեկավարությունը վստահեցնում է` հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից
Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը
Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում

163
(Թարմացված է 23:34 25.02.2021)
Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը ներկա է եղել ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրենը, այլև Վիտալի Բալասանյանն ու մեկ այլ պաշտոնատար անձ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն ոչ նրա հրաժարականի պահանջով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից պահանջում է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ նախօրոք հայտարարած միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակն ու լուծման ուղիները։ Սակայն Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը։

Ավանեսյանը տեղեկացրել է, որ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

«Արայիկ Հարությունյանը շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, քանի որ նա ստանձնել է միջնորդական առաքելություն իրականացնել ճգնաժամի հաղթահարման համար»,- շեշտեց Ավանեսյանը։

Նրա խոսքով` Արայիկ Հարությունյանը դեռ Հայաստանում է և դեռ չի պատրաստվում վերադառնալ Արցախ։ Այլ հանդիպումներ առաջիկայում սպասվում են, թե ոչ` Ավանեսյանը չցանկացավ հայտնել։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

163
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Զինված ուժեր, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին