Հայերի և հրեաների եղեռնի հուշարձան

Երևանում հայերի և հրեաների եղեռնի հուշարձանը պղծած տղամարդուն հայտնաբերել են

209
(Թարմացված է 12:51 17.02.2021)
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 36-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և խոստովանական բացատրություն տվել:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը պղծողին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ փետրվարի 12-ին հուշարձանը պղծել էին կարմիր ներկանյութով։

«Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (վանդալիզմ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք` հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը գտնվում է Երևանի օղակաձև զբոսայգում` Տերյան և Մոսկովյան փողոցների հատման վայրում։ Տեղադրվել է 2006 թվականի հոկտեմբերի 27-ին։

Քաղաքապետարանն ու նախարարությունը կվերականգնեն Երևանում պղծված հուշարձանի նախնական տեսքը

209
թեգերը:
Հուշարձան, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ամուլսարի հարևանությամբ պատմական հուշարձաններ կան. հանքի շահագործումն անթույլատրելի է
Նժդեհի հուշարձանը Մարտունիում կանգուն է. քաղաքապետը պատմել է իրականությունը. տեսանյութ
Մոտ 1500 հայկական հուշարձան է մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ․ ՄԻՊ-ն ահազանգում է
Վտանգավոր տարածքը նշագրվել է ականային վտանգի մասին հատուկ ժապավեններով:

Դավիթ Բեկ համայնքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք

0
(Թարմացված է 14:03 26.02.2021)
Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք։

Կենտրոնը նշում է` օրերս «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի աշխատակիցները և ՄԱԿ-ի գնահատող հանձնախումբը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնք է գնացել։ Այստեղ հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք։

«Վտանգավոր տարածքը նշագրվել է ականային վտանգի մասին հատուկ ժապավեններով: Իսկ հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը պարբերավբար հրթիռակոծել է նաև ՀՀ տարածքի բնակավայրերը, այդ ծվում՝ Դավիթ Բեկը։

0
Վազգեն Մանուկյան. 26 փետրվարի, 2021

Նիկոլ Փաշինյանը փորձում է համբերությունից հանել Օնիկ Գասպարյանին. Վազգեն Մանուկյան

52
(Թարմացված է 13:45 26.02.2021)
Հարցին՝ ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը, վարչապետի միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժմ իրեն լիովին արդարացնում է։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի, Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ այս օրերին չի հանդիպել։ Այս մասին Մանուկյանը հայտնեց լրագրողներին այսօր Բաղրամյան պողոտայում կազմակերպված ընդդիմության ճամբարում։

Խոսելով իշխանության հայտարարած ռազմական հեղաշրջման փորձի մասին` Վազգեն Մանուկյանն ասաց. «Հեղաշրջում նշանակում է, երբ զորքը մտնում է մայրաքաղաք, և կա՛մ վերցնում է իշխանությունը, կա՛մ իշխանությունը փոխում է, տալիս ընդդիմության ձեռքը։ Այդպիսի բան Հայաստանում տեղի չի ունեցել»։

Իշխանության նման որակումները Մանուկյանը համարում է ԳՇ պետին համբերությունից հանելու փորձ։

«Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած մարդու համբերությունից հանել։ Հիմա ինքը փորձում է անօրինական ձևով համբերությունից հանել Գասպարյանին, ինչը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին։ Թե դա ինչ սրացում կառաջացնի նրանց միջև, ես չեմ կարող կանխագուշակել։ Բայց իրավիճակ սրողը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է»,– ասաց Մանուկյանը։

Ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը հարցին ընդդիմության միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժ իրեն լիովին արդարացնում է։

«Գրեթե չի մնացել Հայաստանում ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն` ինքը կորցնում է իր հենարանները, և որևիցե «պլան–Բ»–ի անհրաժեշտություն կարող է չառաջանալ։ Ասեմ նաև, որ «պլան–Բ»–ն ոչ թե դու ես իրականացնում, այլ ժողովուրդն ինքը։ Բախում է տեղի ունենում, ինչ–որ անհամաձայնություն է տեղի ունենում, ինքն իրեն բռնկվում է»,– ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 20–ին Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում Վազգեն Մանուկյանը նշել էր, որ Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու, ուստի պետք է կոտրել այն հենարանները, որը նա ունի, և դա իրենց պլան Ա–ն է։ Մակայն միշտ ունեն պլան Բ–ն.

«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան

«Մենք պետք է պատրաստ լինենք ապստամբելով, կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը։ Մենք այժմ իրականացնելու ենք պլան Ա–ն` միշտ պատրաստ լինելով պլան Բ–ին»,-ասել էր նա։

Երեկ` փետրվարի 25-ին, ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ արեց իր համակիրներին։ Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը։

52
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Վազգեն Մանուկյան
Ըստ թեմայի
Աշխատանքից ազատել եմ Օնիկ Գասպարյանին. Նիկոլ Փաշինյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
Արմեն Սարգսյանը կհանդիպի Օնիկ Գասպարյանի հետ