ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզպետարանում անցկացվող խորհրդակցությունից տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում։
«Մենք այսօր կքննարկենք Շիրակի մարզի ընթացիկ և ռազմավարական խնդիրները և շատ կարևոր է, որպեսզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սինխրոն գործեն` ապահովելու համար հետպատերազմական սոցիալ–հոգեբանական և տնտեսական վերականգնման գործընթացը»,-ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2019 թվականին շոշափելի դրական տեղաշարժ էր նկատվել Գյումրի քաղաքում , սակայն համավարակն ու պատերազմն իրենց բացասական ազդեցությունն են թողել։
«Մենք պետք է ապահովենք, որ այն ծրագրերը, որոնք ունեցել ենք, ոչ միայն պատշաճ իրականացվեն, այլև կարողանանք նոր ծրագրեր ձևակերպել, նոր խթաններ ստեղծել և կարողանալ փոխել ընդհանուր իրավիճակը, տրամադրությունը, որը կբավարարի բոլորին»,-ասաց նա։
Դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, այլև կառավարությունում. վարչապետը կգնա Շիրակ
Հիշեցնենք` Փաշինյանը փետրվարի 10-ին Ազգային ժողովում անդրադառնալով հանրության շրջանում գերիների վերադարձի գործընթացից առկա դժգոհությանը, ասել էր, որ առաջիկայում կայցելի Շիրակի մարզ։
Այսօր Շիրակի մարզում, Sputnik Արմենիայի տվյալներով, Փաշինյանը հանդիպում կունենա գերիների հարազատների հետ։
Շիրակում բնակչության տարհանման ու պատսպարման միջոցառումներ են անցկացվելու
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Գիտնականները պարզել են, որ COVID-19 տարած մարդկանց զգալի մասը տառապում է նյարդահոգեբանական ու կոգնիտիվ խանգարումներից: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Psychology ամսագրում։
Օքսֆորդի Բրուքսի համալսարանի մասնագետների տվյալների համաձայն՝ կարճաժամկետ հեռանկարում COVID-19-ով կլինիկապես կայուն հիվանդների 95 տոկոսը տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից: Միևնույն ժամանակ, հիվանդների 17-ից մինչև 42%-ը զգացել են աֆեկտիվ խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիա։
«Հիմնական կարճաժամկետ կոգնիտիվ խանգարումներն են ուշադրության խախտումն (45 %) ու հիշողության վատթարացումը (13-ից մինչև 28%)», - նշել են գիտնականները:
Նոր հիվանդություն. հնարավոր է` երեխաները մահացած են ծնվել կորոնավիրուսի պատճառով
Երկարաժամկետ հեռանկարում, ըստ ուսումնասիրության արդյունքների, հոգեվերլուծական խնդիրներն արտահայտվում են աֆեկտիվ խանգարումներով ու հոգնածությամբ: Այնուամենայնիվ, հիվանդները նաև բողոքել են կենտրոնանալու (44%) ու հիշողության (38 - 50%) հետ կապված խնդիրներից:
ԱՀԿ-ի վերջին տվյալներով` աշխարհում 115,2 մլն վարակակիր կա, իսկ Հոպկինսի համալսարանի հաշվարկով՝ նրանց թիվն արդեն գերազանցել է 116 միլիոնը:
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր գիշերը, մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ին՝ կեսօրից հետո, 8-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես մարտի 7-ի գիշերը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-ին սպասվում են տեղումներ:
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +9...+11, գիշերը` 0...+2 աստիճան։
Երևանի մանկապարտեզներում ընդունելություն կլինի՞. պատկան մարմինների արձագանքը