Լամպ

Էջմիածինը 6 ժամով մասնակիորեն կհոսանքազրկվի. պլանային անջատումներ՝ Հայաստանում

56
(Թարմացված է 09:24 16.02.2021)
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում մայրաքաղաքի որոշ հասցեներում ու 8 մարզի բնակավայրերում։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի 1-ին նրբանցք 6 շենք, Բորյան փ. 4/1 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 29 շենք, Ավան՝ Հովհաննիսյան թաղ. 24/1, 24/2, 24/3, 27, 28, 29, 50 շենքեր, Նարեկացի թաղ. 31, 32, 33, 37, 44 շենքեր, «Երևան Սիթի” սուպերմարկետ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Կիևյան փ. 12 շենք, Կոմիտասի պող. 18 շենք, Գյուլբենկյան փ. 43 շենք, Կասյան փ. 5, 7 շենքեր, Արշակունյաց պող․65 շենք, Ս․Տարոնցի փ․ 3/1, 7, 7/1, 7/2, 7/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիսակյան փ. 22 շենք, Առաքելյան, Բաշինջաղյան, Հակոբյանց փողոցներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Հերացի փ. 2, 2ա շենքեր, Այգեստան 9 փող. 67-105 սեփական տներ, Այգեստան 11 փող. 34-101 սեփական տներ, Այգեստան 11 փողոցի 7-227 սեփական տներ մասնակի, Տպագրիչների փ. 3, 8 շենքեր, Հանրապետության փ. 62-62ա շենքեր, Սարյան փ. 20/1 շենք, Քաջազնունի փ. 3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզում՝

11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի,

Արագածոտնի մարզում՝

11:00-15:00 Բյուրական, Անտառուտ, Օրգով և Տեղեր գյուղեր,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Բագրևանդ, Բանավան, Մայակ թաղամասեր,

Արարատի մարզում՝

10:00-13:00 Այնթափ գյուղ մասնակի,

10:30-16:00 Ներքին Դվին գյուղ մասնակի,

11:00-15:00 Արտաշատ քաղաք` Մռավյան, Խանջյան, Սպանդարյան, Աբովյան, Խանջյան, Ա. Խաչատրյան, Աղայան, Նալբանդյան, Նար Դոսի, Կամոյի, Չարենցի, Իսահակյան, Ստեփանյան, Ս.Հակոբյան, Պատկանյան, Երևանյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարքսի, Թովմասյան, Թումանյան, Կիրովի, Ղուկասյան, Ստեփանյան, Պռոշյան, Տերյան, Շահումյան, Աթարբեկյան, Կոմիտասի, Գործարանային, Մխչյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Վայոց Ձորի մարզում՝

11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Շահումյան, Սպանդարյան փողոցներ մասնակի, Մալիշկա գյուղ մասնակի,

Հայկական ԱԷԿ-ն ու «ՏՎԷԼ»–ը միջուկային վառելիքի մատակարարման փաստաթղթեր են ստորագրել

Շիրակի մարզում՝

10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Գոգհովիտ գյուղի Վերին թաղ թաղամաս,

11:00-16:30 Ախուրյանի տարածաշրջան՝ Ախուրյան գյուղ մասնակի և Նոր Ախուրյան թաղամաս,

Տավուշի մարզում՝

11:00-12:00 Իջևան քաղաք՝ Թավրիզյան, Չարենցի, Նար Դոսի փողոցներ,

11:00-14:00 Իջևան քաղաք՝ Բլբուլյան, Այգեստան փողոցներ, թիվ 3-րդ միջնակարգ դպրոց, ՍՕՍ մանկական գյուղ,

Սյունիքի մարզում՝

11:00-16:00 Գորիս քաղաք՝ Արևշատ թաղամաս մասնակի, Քարաշեն գյուղ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

56
թեգերը:
Հայաստան, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), էլեկտրաէներգիա
Ըստ թեմայի
«Ռուսգիդրոն» «Տաշիր» խմբին է վաճառում Սևան–Հրազդան ՀԷԿ–երի կասկադը
Ադրբեջանի ենթակայության տակ անցած ՀԷԿ–երի ճակատագիրը դեռ կճշգրտվի. ՄԱԿ–ի ազգային փորձագետ
ՀԷԿ–երի կորստից ֆինանսական վնասը մոտ 200 մլն դոլարի կարող է հասնել. «ՀԺ»
Գագիկ Ծառուկյան. արխիվային լուսանկար

Գագիկ Ծառուկյանն ամուսնացնում է որդուն. հայտնի է հարսանիքի օրն ու տեղը. «Հրապարակ»

34
(Թարմացված է 11:31 06.03.2021)
Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը մեկ անգամ արդեն իսկ հետաձգվել էր։ Սակայն այժմ ամեն ինչ որոշվել է։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքի օր է նշանակվել ապրիլի 10-ը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

«Նվեր Ծառուկյանի հարսանիքը կկայանա «Փարավոն» ռեստորանային համալիրում»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է:

Հարսանիք լեռներում՝ ամպերից վեր. Խուստուփի հայտնի զույգի պատմությունը

34
թեգերը:
հարսանիք, որդի, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
«Հայրիկն ինձ ուզում էր հարսի շորով տեսնել` չհասցրեց». հետպատերազմյան հարսանիքներն Արցախում
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում
Արխիվային լուսանկար

«Թաքուն գնած» 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածն ու ՊՆ–ի պատասխանը. «Ժողովուրդ»

42
(Թարմացված է 11:23 06.03.2021)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, 600 դոլարով զրահաբաճկոններ է գնել։ ՊՆ–ն պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանը։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Պատերազմի ընթացքում զրահաբաճկոններ գնելու վերաբերյալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հետևած իրադարձությունները բավականին հետաքրքիր են:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը պատասխանել է ՀՀ  պաշտպանության նախարարությունը և հայտնել, որ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարությանը շրջանցման և ՀՀ կառավարության կողմից գնման միջոցով (600 դոլար արժողությամբ) զրահաբաճկոններ ՀՀՍ (Հրթիռահրետանային սպառազինություն) կենտրոնական բազա չեն մատակարարվել։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ խոսելով «թալանի և լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ Եվ չնայած ՊՆ–ն, ըստ էության, հերքում է երրորդ նախագահին, սակայն հետաքրքիր է, որ կառավարությունն այս ամենը պետական գաղտնիք էր համարել:

Կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել. ՊԵԿ նախագահը` Սերժ Սարգսյանի հիշատակած զրահաբաճկոնների մասին

Այսինքն` կառավարությունը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ այդ տեղեկությունը պետական գաղտնիք է պարունակում, ուստի այն հրապարակման ենթակա չէ։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ինչու պատերազմում ունեցանք այս արդյունքը. Միքայել Համբարձումյանը խոսել է պատճառների մասին

42
թեգերը:
Սերժ Սարգսյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), զրահաբաճկոն
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
Փաշինյանը խոսեց «Իսկանդեր»-ներից, քանի որ առաջինը խոսել էր Սերժ Սարգսյանը. Քոչարյան
Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում. Սերժ Սարգսյանի արձագանքը

Ո՞վ է ավելի թեթև տանում համավարակը. իտալացի գիտնականների հետազոտությունը

0
Իտալացի գիտնականները պարզել են, որ հոգեկան խնդիրներ ունեցողներն այնքան էլ չեն տառապում կորոնավիրուսային սահմանափակումներից։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հանդուգն, անխոհեմ ու լկտի մարդիկ համավարակի ընթացքում շատ ավելի դիմացկուն են։ Տեղեկությունը հայտնում են Ֆիրենցեի համալսարանի իտալացի գիտնականները:

Պարզվել է, որ բնավորության այս գծերով մարդիկ ավելի լավ են տանում սահմանափակումներն ու նրանց մոտ սթրեսի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է:

Ուսումնասիրությունը հաստատում է, որ COVID-19-ի պատճառով սոցիալական մեկուսացումը կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական խնդիրների՝ սթրեսի ու դեպրեսիայի:

Լկտիությունն ու անխոհեմությունը պսիխոպաթիայի նշաններ են՝ կարեկցանքի արտահայտված բացակայությամբ, սոցիալական գերիշխանությամբ, մանիպուլյատիվությամբ, ինչպես նաև իմպուլսիվությամբ և սուր զգացողությունների ձգտումով։

Գիտնականների եզրակացություններն արվել են ավելի քան 600 մարդու հարցման հիման վրա։ Մասնակիցների միջին տարիքը 31,3  տարեկան է։

Աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալներով, 114,4 մլն վարակակիր կա, իսկ Ջոնս Հոպկինսի համալսարանի հաշվարկներով նրանց թիվն արդեն գերազանցել է 115 միլիոնը: Ավելի քան երկուսուկես միլիոն մարդու կյանք բժիշկներին չի հաջողվել փրկել։

Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի

0
թեգերը:
Իտալիա, աշխարհ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը