ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 136–ով և դարձել 169391։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4101 մարդ (-110), կատարվել է 687715 թեստավորում (+3075), առողջացել են վարակվածներից 161348-ը (+243)։ Գրանցվել է մահվան 3150 (+3) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում մնացել է նույնը՝ 792։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Ռասան ու կորոնավիրուսը. սևամորթ հիվանդների մոտ մահացության վտանգն ավելի բա՞րձր է
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է, թե որ մթերքից պետք է խուսափել քնելուց առաջ:
«Քնելուց առաջ պետք է թեթև սնվել։ Դա հարմար է հատկապես նրանց, ովքեր խելահեղ ռիթմով են ապրում», - ընդգծել է Դիանովան:
Ցանկալի չէ սպիտակուց օգտագործել, խոսքը վերաբերում է նախևառաջ հավի, տավարի, խոզի և հորթի մսին։
Ո՞ր ժամին է պետք քնել նիհարելու համար. խորհուրդ է տալիս Լիլիթ Բաբասյանը
Բժիշկն ընդգծել է, որ օրվա ուշ ժամին այդպիսի սնունդը ծանր կլինի ստամոքսի համար: Բացի այդ, քնելուց առաջ միս ուտելը կհանգեցնի ախորժակի խանգարման: Առավոտյան մարդն ընդհանրապես կարող է հրաժարվել նախաճաշից:
Բժիշկը բացատրել է, որ գիշերը օրգանիզմում դանդաղում են բոլոր գործընթացները, այդ թվում` մարսողությունը: Այդ պատճառով ստամոքսը դյուրամարս սպիտակուցի կարիք ունի։
Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները
Բայց մսի սիրահարներն այլընտրանք ունեն՝ մանկական սննդի միսը, որը, Դիանովայի խոսքով, չի վնասի օրգանիզմը:
Օգտակար և սննդարար կարող են լինել նաև հատուկ կոկտեյլները: Դրանք կարող են փոխարինել թեթև սննդին:
Բժիշկի խոսքով՝ երեկոյան կարելի է բանջարեղենով ձվածեղ կամ կաթնաշոռ ուտել: Ձուկը ցանկալի է ուտել սուֆլեի կամ ֆիլեի տեսքով: Քնելուց առաջ որպես թեթև ուտեստ հարմար է նաև բանանը:
Ավելի վաղ բժիշկ-թերապևտ և սննդաբան Ֆիլիպ Կուզմենկոն ասել էր, թե ինչպես կարելի է ուտել գիշերն ու չգիրանալ: Մասնագետի խոսքով ՝ պետք է վերահսկել օրական կալորիաների ընդունման չափաքանակը:
Ինչպե՞ս է եղանակային փոփոխությունն ազդում մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում է Մանուկյանը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքի օր է նշանակվել ապրիլի 10-ը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Նվեր Ծառուկյանի հարսանիքը կկայանա «Փարավոն» ռեստորանային համալիրում»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։
Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է:
Հարսանիք լեռներում՝ ամպերից վեր. Խուստուփի հայտնի զույգի պատմությունը