Սիրահար զույգ

Հայ աստղերը Վալենտինի օրը գաղտնազերծել են իրենց երկրորդ կեսերին. լուսանկարներ

151
(Թարմացված է 18:36 15.02.2021)
Չնայած այն հանգամանքին, որ Սուրբ Վալենտինի օրը արևմտյան տոն է, այդուհանդերձ հայ հայտնիներն օգտվեցին առիթից, որ իրենց սիրելիներին ցույց տան հետևորդներին: Բացառություն արեցին նույնիսկ նրանք, ովքեր մինչ այդ փորձում էին թաքցնել իրենց երկրորդ կեսին։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Սուրբ Վալենտինի օրը Instagram-ում սիրո ու ռոմանտիկայի պակաս չկար: Sputnik Արմենիան ներկայացնում է հայտնի հայերին, որոնք այդ օրը որոշել էին իրենց սիրելիների հետ լուսանկարներով ուրախացնել հետևորդներին:

«Վալենտին չեմ, բայց ես էլ եմ սուրբ»

«Արևմտյան այս գեղեցիկ ու հորինված տոնը ևս մի օրինական առիթ է, որպեսզի յուրաքանչյուր տղամարդ սեր խոստովանի իր սիրելի կնոջը: Այնպես որ, Ելիզավետա Ռոմանովնա, սիրում եմ քեզ։ Շնորհավոր մեր տոնը»,- գրել է հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը և մի քանի լուսանկար հրապարակել դերասանուհի Լիզա Մորյակի հետ:

Հետո ռեժիսորը կատակել է։ Նա գրել է, որ ինքը Վալենտին չէ, բայց նույնպես սուրբ է, ու բոլոր նրանց, ովքեր սիրում են մտնել կնոջ փեշի տակ, հորդորել է մեկնաբանություն գրել. «Թող բոլորն իմանան, որ մենք շատ ենք և ուժեղ ենք միասին»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

«Ուրիշներին ժամադրության մի՛ հրավիրիր»

Ռոմանտիկ տոնին արձագանքել է նաև հռչակավոր սուսերամարտիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը: Նա լուսանկար է հրապարակել սիրեցյալի հետ։

«Ես ուզում եմ շնորհավորել քեզ սիրո տոնի առթիվ։ Եվ ուրիշներին էլ այլևս ժամադրության մի՛ հրավիրիր»,- լուսանկարին կից գրել է Եգորյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Yana Egorian (@egorianiana)

«Դու ապրում ես, երբ սիրում ես»

Թեմային անդրադարձել է նաև հայտնի հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը:

Նա Facebook-ի իր էջում հրապարակել է Լոռիում արված մի լուսանկար և նշել` մարդն ապրում է միայն այն ժամանակ, երբ սիրում է։

Սիրուշո և Լևոն Քոչարյան

Շատ հուզիչ գրառում է արել երգչուհի Սիրուշոն։ Նա ամուսնու` Լևոն Քոչարյանի հետ լուսանկար է հրապարակել ու գրել. «Մենք միասին շատ դժվարություններով ենք անցել...ու փաստորեն պատերազմ էլ պիտի անցնեինք...այն, ինչ ապրեցի այդ օրերին, չեմ կարող ոչ մի բառով նկարագրել... Այս տարի սիրո տոնը թող ուղղված լինի նրանց, ովքեր կորցրին, ովքեր դեռ սպասում են, ովքեր վերադարձան... Թող էլ երբեք չանցնենք նման ցավի միջով, թող բոլորի ընտանիքներում սեր ու խաղաղություն լինի»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Գոհար Ավետիսյան

Թեև դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանն ամեն կերպ փորձում է թաքցնել իր երեխայի՝ փոքրիկ Գասպարի հոր ինքնությունը, այդուհանդերձ սիրահարների օրը նա էլ է բացառություն արել և Սերգեյ Գրիգորյանի հետ համատեղ լուսանկար հրապարակել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Սոնա Ռուբենյան

Իր սիրեցյալին գաղտնազերծել է նաև հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sona Rubenyan (@sonarubenyan)

Love is…

Նմանատիպ լուսանկար է հրապարակել նաև հայտնի երգիչ և հումորիստ Արամ MP3-ն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Aram Mp3 (@aram_mp3)

«Սերը հրաշքներ է գործում»

Միշա Գալուստյանը տիկնոջ՝ Վիկտորյայի հետ կարճ տեսահոլովակ է հրապարակել՝ շնորհավորելով սիրահարների օրվա առթիվ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Михаил Галустян (@m_galustyan)

Լիլու և Արկադի

Լոս Անջելեսում բնակվող երգչուհի Լիլուն գեղեցիկ լուսանկար է հրապարակել ամուսնու` Արկադի Վարդանյանի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official)

«Սերը ոգեշնչում է»

Տոնը չեն անտեսել նաև հայտնի գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու նրա կինը։

Էթերի Կարապետյանի գրառումը շատերին է դուր եկել։

«Սիրելն ու սիրված լինելը ամենամեծ երջանկությունն է։ Սերը ոգեշնչում է: Սերը թևեր է տալիս..»,- այսպես է նա մեկնաբանել ամուսնու հետ սիրառատ լուսանկարը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Eteri Karapetyan (@eteri_p)

«Ընդմիշտ միասին»

Պարուսույց Լիլիթ Ավագյան-Բուշն էլ լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ամուսնու` ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի հետ։

Ռոմանտիկ լուսանկարի տակ նա գրել է. «Ընդմիշտ միասին, փոքրիկս»։

Իսկ ահա կարճ տեսահոլովակի տակ նա սեր է խոստովանել ամուսնուն ու իր հետևորդներին մաղթել, որ նրանք էլ գտնեն իրենց միակին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lilit Bush (@lilitslife)

«Բոլորին սեր ենք ուղարկում»

Ամուսնու հետ լուսանկար է հրապարակել նաև գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը։

«Բոլորին սեր ենք ուղարկում», - մեկնաբանել է նա լուսանկարը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Ժաննա և Գարիկ

Սիրահարների օրը չէր կարող մոռանալ նաև հայտնի պրոդյուսեր և հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, որն ամուսնուն չի զիջում հումորի զգացումով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

151
թեգերը:
Վալենտինա Մատվիենկո, սիրահարների օր, Լուսանկար, հայեր
Վազգեն Մանուկյան. 26 փետրվարի, 2021

Նիկոլ Փաշինյանը փորձում է համբերությունից հանել Օնիկ Գասպարյանին. Վազգեն Մանուկյան

33
(Թարմացված է 13:45 26.02.2021)
Հարցին՝ ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը, վարչապետի միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժմ իրեն լիովին արդարացնում է։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի, Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ այս օրերին չի հանդիպել։ Այս մասին Մանուկյանը հայտնեց լրագրողներին այսօր Բաղրամյան պողոտայում կազմակերպված ընդդիմության ճամբարում։

Խոսելով իշխանության հայտարարած ռազմական հեղաշրջման փորձի մասին` Վազգեն Մանուկյանն ասաց. «Հեղաշրջում նշանակում է, երբ զորքը մտնում է մայրաքաղաք, և կա՛մ վերցնում է իշխանությունը, կա՛մ իշխանությունը փոխում է, տալիս ընդդիմության ձեռքը։ Այդպիսի բան Հայաստանում տեղի չի ունեցել»։

Իշխանության նման որակումները Մանուկյանը համարում է ԳՇ պետին համբերությունից հանելու փորձ։

«Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած մարդու համբերությունից հանել։ Հիմա ինքը փորձում է անօրինական ձևով համբերությունից հանել Գասպարյանին, ինչը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին։ Թե դա ինչ սրացում կառաջացնի նրանց միջև, ես չեմ կարող կանխագուշակել։ Բայց իրավիճակ սրողը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է»,– ասաց Մանուկյանը։

Ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը հարցին ընդդիմության միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժ իրեն լիովին արդարացնում է։

«Գրեթե չի մնացել Հայաստանում ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն` ինքը կորցնում է իր հենարանները, և որևիցե «պլան–Բ»–ի անհրաժեշտություն կարող է չառաջանալ։ Ասեմ նաև, որ «պլան–Բ»–ն ոչ թե դու ես իրականացնում, այլ ժողովուրդն ինքը։ Բախում է տեղի ունենում, ինչ–որ անհամաձայնություն է տեղի ունենում, ինքն իրեն բռնկվում է»,– ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 20–ին Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում Վազգեն Մանուկյանը նշել էր, որ Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու, ուստի պետք է կոտրել այն հենարանները, որը նա ունի, և դա իրենց պլան Ա–ն է։ Մակայն միշտ ունեն պլան Բ–ն.

«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան

«Մենք պետք է պատրաստ լինենք ապստամբելով, կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը։ Մենք այժմ իրականացնելու ենք պլան Ա–ն` միշտ պատրաստ լինելով պլան Բ–ին»,-ասել էր նա։

Երեկ` փետրվարի 25-ին, ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ արեց իր համակիրներին։ Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը։

33
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Վազգեն Մանուկյան
Ըստ թեմայի
Աշխատանքից ազատել եմ Օնիկ Գասպարյանին. Նիկոլ Փաշինյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
Արմեն Սարգսյանը կհանդիպի Օնիկ Գասպարյանի հետ
Լևոն Արոնյան

«Խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ հեռանալ երկրից». Լևոն Արոնյան

88
(Թարմացված է 13:14 26.02.2021)
Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։ Արոնյանն իր որոշման հայտնել է ֆեյսբուքյան էջում գրառում անելով։

«Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։

Նա նշել է նաև, որ անկեղծորեն հպարտանում է, որ պատիվ է ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական և թիմային հաղթանակներ: Արոնյանը նշել է, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը: Նրա խոսքով` 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց:

Շախմատիստն ասում է, որ այդպես էլ ներկայիս իշխանությանը չկարողացավ փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում է ոչ թե անձամբ իր համար, այլ այդ հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա: Դրա դիմաց նրան պատասխանել են.«Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:

«Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին: Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից... Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս»,–գրել է նա։

Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել

Արոնյանն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ համոզված է` կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին. փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և դեռ կունենանք մեր կայուն տեղը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի սկզբից շախմատային դպրոցի ֆինանսավորումը դադարեցվեց, թեև մարզումները շարունակվեցին։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է: Ու հենց նրա օրոք էլ հիմնվեց ու սկսեց գործել Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի անվան գրոսմայստերների դպրոցը:

88
Ըստ թեմայի
Այս անգամ չստացվեց. Airthings Masters-ում Լևոն Արոնյանը երկրորդ տեղը զբաղեցրեց
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
«Մենք երկար զրուցեցինք, Պոնչիկն ասաց` այդպես լավ չէ». Արոնյանին «զգուշացում» են արել
Կարեն Վրթանեսյան

Ինչո՞ւ է Փաշինյանը 180 աստիճանով փոխում իր որոշումները. Կարեն Վրթանեսյան

0
Կարեն Վրթանեսյանը մեր եթերում նշել է, որ իշխանությունը պահելու փաշինյանական նկրտումներն այնքան մեծ են, որ նա առաջնորդվում է պահի թելադրանքով`մեկ կասկածի տակ է դնում ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը, մեկ հայտարարում Ռուսաստանի հետ համագործակցության մասին։ 
Ինչո՞ւ է Փաշինյանը 180 աստիճանով փոխում իր որոշումները. Վրթանեսյանը` ՌԴ հետ համագործակցության մասին

ԶՈւ բարեփոխումների և Ռուսաստանի հետ համագործակցության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան դատարկախոսություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակում 180 աստիճանով փոխում է իր դիրքորոշումները։ Իր նպատակն այս պահին իշխանությունը պահելն է»,- ասաց նա։

Նրա կարծիքով` իշխանությունը պահելու փաշինյանական նկրտումներն այնքան մեծ են, որ նա որևէ հայտարարություն անելիս առաջնորդվում է պահի թելադրանքով`մեկ կասկածի տակ է դնում ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը, մեկ հայտարարություն տարածում Ռուսաստանի հետ համագործակցության մասին։ 

«Եթե այդ պահին, այդ վայրկյանին իրեն թվում է, որ սա է պետք իշխանությունը պահպանելու համար, ապա ինքը դա է անելու, միայն թե մեկ օր կամ մեկ շաբաթ ավել կառավարական աթոռին նստի»,- նշեց Վրթանեսյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին, Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը»  չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով»։

Իսկ նախօրեին` փետրվարի 25-ին, կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը` խոսելով ԶՈւ բարեփոխումների մասին, ասել է, որ այդ բարեփոխումների շրջանակում ՀՀ-ն նախատեսում է էլ ավելի սերտորեն համագործակցել ՌԴ-ի հետ։

0