ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սոցիալական ապահովության ծառայության պետն ազատվել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Անի Ամիրշադյանին ազատել Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից»,–նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Ամիրշադյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019-ի սեպտեմբերից։ Մինչ այդ` 2009-2011 թթ., նա աշխատել է «Ֆինքոա ՈւՎԿ»-ում` ներքին վերահսկողության ստորաբաժանումում: 2011-2013 թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկում» որպես գործառնական ռիսկի մենեջեր, իսկ 2013-2019 թթ. աշխատել է «ԱյԴիԲանկ» ՓԲԸ-ում:
Զբաղեցրել է ներքին վերահսկողության և մոնիթորինգի վարչության պետի, այնուհետև վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնները:
Ամիրշադյանից առաջ Սոցապահովության ծառայության պետը Սուրեն Ղամբարյանն էր։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Եզդիական համայնքի այն անձինք, որոնք սեպտեմբերի 27-ին կանգնած էին հայոց բանակի կողքին, միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց եզդիական համայնքի ներկայացուցիչ Այսեր Իսոյանը։
«Եզդիական ջոկատը այսօր դեռ հերթափոխում է սահմանին։ ՊՆ–ի կազմում եզդիական առանձին ստորաբաժանում կստեղծվի, որը ցույց կտա, որ եզդին հայոց հարցի պահանջատերն է։ Մենք` 100 000 եզդիներս, կանգնած ենք ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի, սպայական և հրամանատարական կազմի կողքին»,–ասաց նա։
Իսոյանը հիշեցրեց, երբ զոհված եզդիներից մեկին հողին են հանձնում, ծածկում են երկու դրոշով` ՀՀ–ի և եզդիների, քանի որ երկուսն էլ իրենց համար նույն խորհրդանիշն ունեն։ Իսոյանի խոսքով` հայ–եզդիական հզոր բանակը հարվածելու է ՀՀ իշխանության քթին։
«Ես Փաշինյանի հրաժարականը պահանջում եմ առաջին արցախյանի ժամանակ իմ ընտանիքից ընկած տղաների անունից, իսկ հիմա` անհայտ կորած իմ քրոջ տղայի անունից։ Հավաքի քեզ նմաններին ու գնա»,–ասաց Իսոյանը։
Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ԲՀԿ–ն վաղն ԱԺ–ում նորից գործընթաց է սկսելու, որ ԱԺ օրակարգ մտնի ռազմական դրությունը վերացնելու և ներկայիս դրությունը քննարկելու հարցը։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ական Միքայել Մելքումյանը։
«Վաղն ԱԺ–ում լիագումար նիստն է սկսվելու, սակայն ես չեմ ուզում գնալ ու լսել տնտեսական կամ այլ թեմայով ինչ–որ բան։ Պետք է Աժ–ում գործընթաց սկսվի, որպեսզի հրավիրված և տապալված` ռազմական դրությունը չեղյալ հայտարարելու և ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով նիստը մտնի ԱԺ օրակարգ։ Մենք պետք է հասնենք սահմանադրական ճանապարհով իշխանափոխության»,–ասաց Մելքումյանը։
Նա «Իմ քայլի» գործընկերներին դիմեց` ասելով, որ նրանց պատասխանատվությունը կայանում է ոչ թե իրենց թիմում մնալով, այլ ժողովրդին միանալով։
Մելքումյանը վստահեցրեց, որ մնացել է մի վերջին ճիգ գործադրել, և մի քանի օրից նույն վայրում հաղթանակ են տոնելու։