Արխիվային լուսանկար

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերից 7–ում

105
(Թարմացված է 09:18 15.02.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00–ը Ավան Առինջ 1-ին միկրոշրջան՝ Բաբաջանյան փ. 7 (4/2) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00–ը Թումանյան փ. 24 շենք, Կոմիտասի պող. 24 շենք, Կիևյան փ. 12 շենք, Բաղրամյան պող. 1-ին փակ. 2 շենք, Ռայնիսի փ. 9 շենք, Ռուբինյանց փ. 4ա, 19/2 շենքեր, Արղության փ. 29 շենք, Սիլիկյան թաղ. 6, 7, 8, 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսակովի պող. 5/1, 9 շենքեր, Նորագյուղ թաղ. 37-337 սեփական տներ, Թաիրովի փ. 46, 46/81 սեփական տներ, Բայրոնի փ. 10 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զաքյան փ. 5 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Բագրատունյաց պող․38, 38/1, 38/2, 40, 40/1, 40ա շենքեր, Ե. Թադևոսյան փ․10 շենքեր, Ս․Տարոնցի փ․1, 1/1, 3, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երկաթգծի փ. 6 սեփական տուն և 4-րդ բարակ, Տիգրան Մեծի պող. 74 շենքի 4-րդ մուտք, Տիգրան Մեծի նրբ. 11 շենք և Տիգրան Մեծի նրբ. 13, 15, 70, 72 սեփական տներ,

Արագածոտնի մարզում՝

11:00-17:00–ը Կոշ, Ավան, Լեռնարոտ և Վերին Սասունիկ գյուղեր,

Կոտայքի մարզում՝

11։00–13։00–ը Զառ և Սևաբերդ գյուղեր,

11։00-17։00–ը Կապուտակ, Կամարիս, Գեղաշեն, Նոր Գյուղ գյուղեր, Ջրվեժ՝ Բագրևանդ և Բանավան թաղամասեր մասնակի,

Գեղարքունիքի մարզում՝

12։00-14։00–ը Սևան քաղաք՝ Օրենգոյ թաղամաս, Կոմունալ տնտեսություն, “Լիհնիտիս», “Տիգրան և Վահե», “Զմրուխտե Լագունա», «Ծովաօրօր», “Սպիտակ ափ» ԱՁ-ներ և Սևանա լճին հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12:00–17:00–ը Ծովակ, Կարճաղբյուր, Ախպրաձոր, Մաքենիս, Լճավան գյուղեր, «Սևան-Իշխան» ՍՊ ընկերություն, թիվ 28418 զորամաս, “Վիվասել ՄՏՍ», «Վեոն Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ,

Արարատի մարզում՝

10:00-13:00–ը Վեդի քաղաք` Սարիբեկ Վարդանյան փողոց մասնակի, Արարատ քաղաք` Խանջյան փողոց մասնակի,

10:30-16:00–ը Ներքին Դվին գյուղ մասնակի,

11:00-15:00–ը Արտաշատ քաղաք` Մռավյան, Խանջյան, Սպանդարյան, Աբովյան, Խանջյան, Ա. Խաչատրյան, Աղայան, Նալբանդյան, Նար Դոսի, Կամոյի, Չարենցի, Իսահակյան, Ստեփանյան, Ս.Հակոբյան, Պատկանյան, Երևանյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարքսի, Թովմասյան, Թումանյան, Կիրովի, Ղուկասյան, Ստեփանյան, Պռոշյան, Տերյան, Շահումյան, Աթարբեկյան, Կոմիտասի, Գործարանային, Մխչյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-16:00–ը Վայք քաղաք` Երկրաբանների փողոց մասնակի,

11:00-15:00–ը Եղեգնաձոր քաղաք` Արսենյան, Նարեկացու, Անդրանիկի փողոցներ մասնակի,

Լոռու մարզում՝

11:00-14:00–ը Սպիտակ քաղաք՝ Գերմանական, Բանավան, Սովխոզային, Էստոնական, Քրքորյան, Ավետիսյան, Շվեցարական, Գլենդել, Գալոի Պուճախ թաղամասեր և հիվանդանոց,

Տավուշի մարզում՝

11:00-14:00–ը Իջևանի տարածաշրջան՝ Գետահովիտ գյուղ, գազի և բենզինի լցակայաններ, սպանդանոց, Ռազմական ոստիկանություն, «Վիվասել ՄՏՍ» ընկերության բջջային կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

14:00-15:00–ը Իջևան քաղաք՝ հիվանդանոց, շուկան, փոստ, ոստիկանություն, քաղաքապետարան, Կարմիր խաչ, մանկապարտեզ, թիվ 4-րդ միջնակարգ դպրոց, Անկախության փողոց, Թավրիզյան, Ղարագյոզյան, Երևանյան փողոցներ մասնակի, «Յունիբանկ» ընկերություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Երկրաշարժը զգացվել է նաև Մեծամորում. ի՞նչ է կատարվում ատոմակայանում

105
թեգերը:
Երևան, Մարզ, Հայաստան, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան
Ռազմավարության նպատակը` նոր ատոմակայանի կառուցում. Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ԱԷԿ են այցելել
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի
Միքայել Մելքումյանը Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքում. 1 մարտի, 2021

Մենք պետք է սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնենք. Մելքումյան

5
(Թարմացված է 20:19 01.03.2021)
ԲՀԿ–ական պատգամավորը դիմեց «Իմ քայլի» գործընկերներին` ասելով, որ նրանց պատասխանատվությունը կայանում է ոչ թե թիմում մնալով, այլ ժողովրդին միանալով։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ԲՀԿ–ն վաղն ԱԺ–ում նորից գործընթաց է սկսելու, որ ԱԺ օրակարգ մտնի ռազմական դրությունը վերացնելու և ներկայիս դրությունը քննարկելու հարցը։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ական Միքայել Մելքումյանը։

«Վաղն ԱԺ–ում լիագումար նիստն է սկսվելու, սակայն ես չեմ ուզում գնալ ու լսել տնտեսական կամ այլ թեմայով ինչ–որ բան։ Պետք է Աժ–ում գործընթաց սկսվի, որպեսզի հրավիրված և տապալված` ռազմական դրությունը չեղյալ հայտարարելու և ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով նիստը մտնի ԱԺ օրակարգ։ Մենք պետք է հասնենք սահմանադրական ճանապարհով իշխանափոխության»,–ասաց Մելքումյանը։

Նա «Իմ քայլի» գործընկերներին դիմեց` ասելով, որ նրանց պատասխանատվությունը կայանում է ոչ թե իրենց թիմում մնալով, այլ ժողովրդին միանալով։

Մելքումյանը վստահեցրեց, որ մնացել է մի վերջին ճիգ գործադրել, և մի քանի օրից նույն վայրում հաղթանակ են տոնելու։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

5
Յուրի Խաչատուրովը Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ. 1 մարտի, 2021

Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով

22
(Թարմացված է 20:10 01.03.2021)
Անդրադառնալով Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ-ի հայտարարությանը` Յուրի Խաչատուրովը նշեց, որ միայն հրամանատարները չեն արել դա, այլ ամբողջ բանակը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը։

«Մենք անպայմանորեն պետք է մեր գործն ավարտին հասցնենք, և շատ արագ կարող ենք ավարտին հասցնել մեր գործը։ Անգամ Ալիևն ու Էրդողանն են «մանթրաշ», անընդհատ հայտարարություններ են անում, քանի որ գիտեն, որ բանակն իրենց հարվածել ու հարվածելու է, հետ ենք բերելու ամեն ինչ»,–ասաց Խաչատուրովը։

Նա դիմեց բանակից ներկա և արդեն թոշակի անցած անձնակազմին` ասելով, որ պետք է վստահ լինեն` ժողովուրդը կանգնած է նրանց կողքին։

Նրա խոսքով` այժմ մեզ փորձում են կառավարել այն մարդիկ, որոնք անգամ բանակում չեն ծառայել։ Խաչատուրովը նշեց` Փաշինյանն ասում է, թե իր երկու եղբայրները ծառայել են, ինչի համար էլ ինքը չի ծառայել, սակայն Փաշինյանն ապրել է Տավուշում, արձակուրդներին գոնե կարո՞ղ էր գնալ և մի քանի օր դիրքերում կանգնել։ Ըստ Խաչատուրովի` Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ ասում է, որ պատերազմի ժամանակ 14 տարեկան էր, սակայն 1992-ին նա 19 տարեկան էր, և ուղղակի վախկոտ է։

Բանակը ճիշտ է արել, և վարչապետն իրավունք չունի հետապնդելու հրամանատարներին. Սեյրան Օհանյան

Անդրադառնալով Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ-ի հայտարարությունը` Խաչատուրովը նշեց, որ միայն հրամանատարները չեն արել դա, այլ ամբողջ բանակը։ Նա պարզաբանեց, որ չի կարող վաշտի հրամանատարը միանալ հայտարարությանը, եթե անձնակազմը չի միացել։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

22
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ես ոչ մեկի կողքին կանգնած չեմ. Խաչատուր Սուքիասյանը մասնակցում է իշխանության հանրահավաքին
«Տավուշ տեքստիլը» միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին. Գեղամ Մանուկյան
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը

Փաշինյանը գնում է արտահերթ ընտրության. հայտնի է կարգախոսը

0
ՀՀ վարչապետը մարտահրավեր նետեց խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ ընտրությունների։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի իր ելույթում հայտարարեց, որ ընդունում է ընդդիմության մարտահրավերը` գնալու արտահերթ ընտրությունների։

Հայտնի է անգամ, թե ինչ կարգախոսով իշխող քաղաքական ուժը կմասնակցի ընտրություններին։

«Մենք անգամ կարգախոսներ էինք մտածել, և այդ կարգախոսներից մեկը հետևյալն էր. «Վերջ թավիշին»»,– ասաց Փաշինյանը` իր մարտահրավերը նետելով խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ ընտրությունների։

Վարչապետը նաև հայտարարեց, որ ժողովուրդն է իրեն ընտրել վարչապետ, ժողովուրդն էլ կարող է իրեն պաշտոնանկ անել։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

0
թեգերը:
ընդդիմություն, Ընտրություններ, Հայաստան, Վարչապետ, Նիկոլ Փաշինյան