Երևան

Հետցնցումներ և ավերածություններ. ԱԻՆ–ը բնակչությանը հորդորում է առայժմ մնալ դրսում

1263
(Թարմացված է 17:40 13.02.2021)
Երկրաշարժի առաջին ուժեղ ցնցմանն արդեն հաջորդել են շուրջ 20 մարող հետցնցումներ։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանում գրանցված երկրաշարժի հետցնցումային ակտիվությունը գնալով մարում է։

Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն շուրջ 20 հետցնցում է գրանցել։

Այդուհանդերձ, այն դեռ լիովին չի մարել, ուստի բնակչությանը հորդորում են դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։

ԱԻՆ–ը նաև հայտնում է, որ ահազանգեր են ստացել Երևանի Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում տեղի ունեցած ավերածությունների վերաբերյալ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ. ուղեցույց

1263
թեգերը:
Երկրաշարժ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան
թեմա:
Երկրաշարժ Հայաստանում (29)
Արխիվային լուսանկար

Դարձյալ կցրտի. եղանակի տեսություն

23
(Թարմացված է 23:04 06.03.2021)
ԱԻՆ հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր գիշերը, մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ին՝ կեսօրից հետո, 8-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում նույնպես մարտի 7-ի գիշերը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-ին սպասվում են տեղումներ:

Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +9...+11, գիշերը` 0...+2 աստիճան։

Երևանի մանկապարտեզներում ընդունելություն կլինի՞. պատկան մարմինների արձագանքը

23
թեգերը:
Երևան, Հայաստան, ձյուն, օդի ջերմաստիճան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Անակնկալ արդյունք. հայազգի ջութակահարուհին` Իսպանիայի միջազգային մրցույթի դափնեկիր
Ի՞նչ պետք է ուտել քնելուց առաջ. բժիշկը խոսել է վտանգավոր սննդի մասին
«Ի սրտե». Ավետ Բարսեղյանը Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրել. տեսանյութ
Ինչպե՞ս մաքրել Հայաստանն ու տաքանալ. լիբանանահայն աշխատող տարբերակ է առաջարկում
Դալմա

Ահազանգ. «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրվել

622
(Թարմացված է 22:35 06.03.2021)
Առևտրի կենտրոն են ժամանում ինչպես փրկարարները, այնպես էլ ոստիկանները։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Առևտրի կենտրոն են ժամանում ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատներից և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները:

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Զանգել, ասել է` «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ռումբ կա․ ո՞վ է ահազանգի հեղինակը

622
թեգերը:
Դալմա գարդեն մոլ, ահազանգ, ռումբ
Ըստ թեմայի
Ռումբի մասին կեղծ ահազանգեր. փրկարարական ու ոստիկանական գործողությունները՝ տեսանյութով
Ռումբ չի եղել. Արմավիրի 3 վայրերի մասին ահազանգը կեղծ էր
«Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր
Հովհաննես Մկրտչյան

«Փորի, ախպեր ջան, փորի». ինչպես համշենահայ երիտասարդը հայտնվեց Թաղավարդում ու ողջ մնաց

0
(Թարմացված է 18:13 04.03.2021)
2020 թվականի 44–օրյա պատերազմը ինքնությունը պահելու պայքար էր ոչ միայն Արցախի ու ՀՀ հայերի, այլև Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցների համար։ Հովհաննեսը համշենցի երիտասարդ է, որը պատերազմի ընթացքում Արցախի Թաղավարդում էր։

Հովհաննես Մկրտչյանը Հայաստան է եկել 2020-ին՝ ֆիլմ նկարահանելու, բայց դա զուգադիպել է նախ կորոնավիրուսի, ապա արցախյան 44–օրյա պատերազմի հետ, ինչի հետևանքով համշենահայ երիտասարդը մնացել է մայր հայրենիքում։ Պատմում է, որ պատերազմի ժամանակ ձգտում էր մեկնել Արցախ, բայց մշտապես ստանում էր մերժումներ։ Չլինելով Հայաստանի քաղաքացի` հնարավորություն չի ունեցել կռվել թշնամու դեմ, առաջարկել է թիկունքային աշխատանքներ, կրկին մերժվել է։

Ованнес Мкртчян
© Photo : provided by Hovhannes Mkrtchyan
Հովհաննես Մկրտչյան

«Ընկերս եկավ, ես նրան ասացի, որ պետք չի սպասել, թե հնարավորություն կունենանք առաջնագիծ գնալու։ Չեն թողնի։ Բայց նա հաջորդ օրը կազմակերպեց, որ կարողանանք մեկնել Արցախ։ Գնեցինք համազգեստ, ժամը 7-ին մեկնեցինք։ Սկզբում շատ դժվարություններ կային։ Մեզ տարան Կարմիր Շուկայի մոտ, հետո Թաղավարդ։ Շատ ամուր տղաներ կային ջոկատում։ Տարբեր երկրներից եկել էին կամավորներ, որոնք իրենց հնարավորության սահմաններում օգնում էին Արցախի պաշտպանության գործին։ Ամենակարևորը՝ մենք ունեինք կարգապահություն։ Որևէ մեկը չէր փորձում ինքնահաստատվել մյուսի հաշվին։ Մենք բոլորս դարձանք մեկ մարդ»,-պատմում է Հովհաննեսը։    

Ованнес Мкртчян
© Photo : provided by Hovhannes Mkrtchyan
Հովհաննես Մկրտչյան

Նրանց ջոկատում հիմնականում եղել են տարբեր ոլորտների մասնագետներ։ Հովհաննեսն ասում է՝ մարդիկ մեկը մյուսի նկատմամբ շատ հոգատար էին, քանի որ համարում էին՝ իրենց գործունեությունը պակաս կարևոր չէ։ 

«Մենք երկու օր չէինք քնել։ Ամբողջ գիշեր փորում էինք։ Ծանր օրեր էին, կռիվները չէին դադարում։ Մեր հրամանատարն ուժեղ, թիկնեղ տղա էր։ Գիշերն ասում էր` փորի, ախպեր ջան, փորի։ Ինքն ամբողջ գիշեր փորում էր։ Մեր հրամանատարն ասում էր` Հովհաննես, փորո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես, թե մեր դիմաց ովքեր են, դե փորի։ Նա լավ օրինակ էր, թե ինչպես է հնարավոր մեկ մարդ դառնալ, մեկ մարմին»։

Համշենահայերը Թուրքիայում էլ համարվում են մարտաշունչ էթնիկ խումբ։ Նախնիներից պահպանված բարբառով Հովհաննեսը ներկայացնում է Արցախի, Հայաստանի ու հայրենակիցների մասին իր վերաբերմունքը։

«Հայրս սովորեցրել է, որ երբ խոսում ես հայերեն, պետք է հայերեն մտածել։ Մեր մշակութային արժեքները, մեր պատմությունը պետք է միավորող գործոն լինեն։ Ես այդպես եմ դաստիարակվել»,–ասում է նա։

Համշենցի Հովհաննեսը պատրաստ է հաստատվել Հայաստանում և այստեղ ներդրում ունենալ պաշտպանության ոլորտում, զարգանալ իր մասնագիտության մեջ։

Հիշեցնենք` Արևմտյան Հայաստանի Համշենի տարածաշրջանում տարբեր հաշվարկներով ապրում է 700-800 հազար հայ։

Ցեղասպանության ժամանակ համշենահայերը համեմատաբար խուսափել են կոտորածից, սակայն հետո նրանցից շատերը հեռացել են Թուրքիայից՝ տեղափոխվելով Ռուսաստան կամ Հայաստան։

Վերջին անգամ Շուշիում՝ մահվան հետ դեմ հանդիման, կամ ինչպես ընկավ թշնամու ինքնաթիռը

0
թեգերը:
Թաղավարդ, Պատերազմ, հայ, համշենահայերեն
Ըստ թեմայի
Թե ինչպես մշեցի հայն իր որդուն ուղարկեց հայկական բանակ
Իմ տեսած պատերազմը․ ինչպես հայ կամավորներն օդային հարձակման ենթարկվեցին Շուշիում
Թուրքը նահանջում է, երբ տեսնում է կռվող հայի. Սասունում ապրող հայի պատգամը