Արարատ Հայրապետյան

Միլիոններ ենք թողել այնտեղ․ արցախցի ընտանիքը տեղավորվել է Ներքին Խնձորեսկում. տեսանյութ

192
(Թարմացված է 23:00 12.02.2021)
Այն մասին, որ պետք է ունեցվածքը փրկել մոտեցող հակառակորդից, բնակիչներին ոչ ոք չէր նախազգուշացրել, հակառակը, ասում էին, թե ադրբեջանական զորքերը շուտով ջախջախվելու են։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի  - Sputnik. Արարատ Հայրապետյանի ընտանիքը բավականին ունևոր էր, ապրում էին Արցախի Քաշաթաղի շրջանի Արծվաշեն գյուղում։ Պատերազմի արդյունքում նրանք դատարկ ձեռքով հայտնվել են Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում։

Զինված ադրբեջանցիները Խնձորեսկում հովվից խլել են մեծ թվով մանր եղջերավոր անասուններ

Եթե այնտեղ նրանք ապրում էին մեծ երկհարկանի տանը՝ տանիքին տեղադրված արևային վահանակներով, ավտոտնակով, ցորենի պահեստով, ապա այստեղ մի կերպ տեղավորվել են փոքրիկ տնակում, որի տիրոջն անգամ չեն ճանաչում։

«Բոլորն ասում էին՝ կառուցիր, լավ կլինի։ 5 միլիոն դրամ տվեցինք միայն վերանորոգմանը։ Այդ ամենը՝ 2020 թվականին։ Միայն տունը համարյա 30 միլիոն դրամ արժեր։ Ինչպես էին մեզ խաբում, ասում էին՝ հեսա նրանց հետ կշպրտենք։ Հաղթելո՜ւ ենք։ Իբր թե դիտմամբ էին թողել, որ նրանք մոտենան Ջաբրայիլի կողմից, իսկ հետո նրանց կկտրենք ու ջարդները կտանք»,-պատմում է Հայրապետյանը։

Ադրբեջանական զինված ուժերը հանկարծակի մտան գյուղ։ Ինքը՝ Արարատ Հայրապետյանը, նոյեմբերի 1-2-ին եղել է Եղվարդ գյուղի դիրքերում (Սյունիքի մարզում)։ Մարտական գորոծողություններն աչքի առաջ էին ընթանում։

Զինադադարից մի քանի օր առաջ եկավ այստեղ, որպեսզի տեղավորի ընտանիքը, ինչից հետո նախատեսում էր միանալ կամավորական ջոկատներին և մեկնել դեպի Կովսական (Զանգելան), բայց պատերազմն անսպասելիորեն ավարտվեց։

Արծվաշենում նա մոտ 40 գլուխ անասուն ուներ, մինչև պատերազմի վերջը ինչ-որ կերպ հասցրեց դուրս բերել մոտ 20-ը։ 400-500 հազար դրամ արժեքով կենդանիներին 100 հազարով էր վաճառում, որ ծախսերը հոգա։

Արարատը հույս ունի, որ իշխանություններն իրեն ինչ-որ տուն կտրամադրեն, ուզում է շարունակել անասնապահությամբ զբաղվել,  չնայած Ներքին Խնձորեսկում հողերի կորստից հետո արոտավայրերի հետ լուրջ խնդիր է առաջացել։

Խնձորեսկում քաոսային իրավիճակ է. կոչ են անում անասունների չարածեցնել ուրիշի տարածքում

«Մենք գյուղացիներ ենք, ամենքիս երկու-երեք կով լինի, կպահենք, կաշխատենք։ Կինս դպրոցում էր աշխատում, լավ էինք ապրում, պետության հույսին չէինք մնում։ Հիմա ես արդեն այն տարիքում չեմ, առողջությունս թույլ չի տալիս, որ նորից զրոյից սկսեմ։ Գոնե տուն տային և մի զույգ կով, կապրենք»,-ասաց Հայրապետյանը։

Նա ցույց է տալիս ամենագնացն ու ասում է, որ 70 հազար դրամ հարկ էր վճարում ու «փողերը չէր հաշվում»։ Իսկ հիմա այդպիսի մեքենա պահելու գումար այլևս չունի։

Նրա կնոջ ընտանիքը ժամանակին հարկադրված փախել է Արցախի Շահումյանի շրջանից, իսկ հիմա՝ Քաշաթաղից։ Տատն ու պապը ցեղասպանությունից են փրկվել՝ փախչելով Վանից։ Կինն ասում է. «Սերնդեսերունդ փախստական եմ»։

Նրանց, իբրև Շահումյանից փախստականների, օգնություն էին խոստացել, որը 30 տարվա ընթացքում այդպես էլ չեն ստացել։ Հիմա քիչ թե շատ օգնում են՝ գումարով և սննդով։ Բայց կրկին կասկածում են, թե խոստումները լրիվ կիրականացվեն։

Супруга переселенца из Арцаха Арарата Айрапетяна в селе Неркин Хндзореск, Сюник
© Sputnik / Aram Nersesyan
Արարատ Հայրապետյանի կինը

Հիմա ապրում են ուրիշ տնակում ։ Արդյո՞ք տնակը տեր ունի, որտե՞ղ է նա և կարո՞ղ է արդյոք հանկարծ հայտնվել՝ հայտնի չէ։

Եվս մեկ ընտանիքի մասին, որը կորցրել էր տունը և ստիպված էր եղել տեղավորվել Ներքին Խնձորեսկում՝ Sputnik Արմենիայի այս հոդվածում։

Հիշեցնենք, որ պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների հարցն ու իրենց իրավունքներից, տներից և անվտանգությունից զրկող ապօրինի սահմանազատման խնդիրը։

Որ թշնամին իմանա` մեր ժողովուրդը կանգնած է. ընդդիմությունն ավտոերթով կգնա Սյունիք

Հատկապես սրվել էր իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով։

192
թեգերը:
Փախստական, Ներքին Խնձորեսկ, Արցախ
Ըստ թեմայի
Միջադեպ Կապանում. ռուս սահմանապահները БТР–ով փակել են ադրբեջանցիների ճանապարհը
«Նախարարի ասածը թերի է և խոցելի». Մելքոնյանը` հայ-թուրքական սահմանը բացելու մասին
Եղել է, որ գյուղացին վիրավորվել է. ինչպես էին ապրում հայ–թուրքական սահմանին 90–ականներին
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 1 մարտի, 2021

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան

7
(Թարմացված է 20:38 01.03.2021)
Եզդիական համայնքի ներկայացուցիչը նշեց` վարչապետի հրաժարականը պահանջում է առաջին արցախյանի ժամանակ իր ընտանիքից ընկած տղաների անունից, իսկ հիմա` անհայտ կորած իր քրոջ տղայի անունից։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Եզդիական համայնքի այն անձինք, որոնք սեպտեմբերի 27-ին կանգնած էին հայոց բանակի կողքին, միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց եզդիական համայնքի ներկայացուցիչ Այսեր Իսոյանը։

«Եզդիական ջոկատը այսօր դեռ հերթափոխում է սահմանին։ ՊՆ–ի կազմում եզդիական առանձին ստորաբաժանում կստեղծվի, որը ցույց կտա, որ եզդին հայոց հարցի պահանջատերն է։ Մենք` 100 000 եզդիներս, կանգնած ենք ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի, սպայական և հրամանատարական կազմի կողքին»,–ասաց նա։

Իսոյանը հիշեցրեց, երբ զոհված եզդիներից մեկին հողին են հանձնում, ծածկում են երկու դրոշով` ՀՀ–ի և եզդիների, քանի որ երկուսն էլ իրենց համար նույն խորհրդանիշն ունեն։ Իսոյանի խոսքով` հայ–եզդիական հզոր բանակը հարվածելու է ՀՀ իշխանության քթին։

«Ես Փաշինյանի հրաժարականը պահանջում եմ առաջին արցախյանի ժամանակ իմ ընտանիքից ընկած տղաների անունից, իսկ հիմա` անհայտ կորած իմ քրոջ տղայի անունից։ Հավաքի քեզ նմաններին ու գնա»,–ասաց Իսոյանը։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

7
թեգերը:
հանրահավաք, եզդի, ընդդիմություն
Ըստ թեմայի
Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան
Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով
Մենք պետք է սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնենք. Մելքումյան
Միքայել Մելքումյանը Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքում. 1 մարտի, 2021

Մենք պետք է սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնենք. Մելքումյան

19
(Թարմացված է 20:21 01.03.2021)
ԲՀԿ–ական պատգամավորը դիմեց «Իմ քայլի» գործընկերներին` ասելով, որ նրանց պատասխանատվությունը կայանում է ոչ թե թիմում մնալով, այլ ժողովրդին միանալով։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ԲՀԿ–ն վաղն ԱԺ–ում նորից գործընթաց է սկսելու, որ ԱԺ օրակարգ մտնի ռազմական դրությունը վերացնելու և ներկայիս դրությունը քննարկելու հարցը։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ական Միքայել Մելքումյանը։

«Վաղն ԱԺ–ում լիագումար նիստն է սկսվելու, սակայն ես չեմ ուզում գնալ ու լսել տնտեսական կամ այլ թեմայով ինչ–որ բան։ Պետք է Աժ–ում գործընթաց սկսվի, որպեսզի հրավիրված և տապալված` ռազմական դրությունը չեղյալ հայտարարելու և ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով նիստը մտնի ԱԺ օրակարգ։ Մենք պետք է հասնենք սահմանադրական ճանապարհով իշխանափոխության»,–ասաց Մելքումյանը։

Նա «Իմ քայլի» գործընկերներին դիմեց` ասելով, որ նրանց պատասխանատվությունը կայանում է ոչ թե իրենց թիմում մնալով, այլ ժողովրդին միանալով։

Մելքումյանը վստահեցրեց, որ մնացել է մի վերջին ճիգ գործադրել, և մի քանի օրից նույն վայրում հաղթանակ են տոնելու։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

19
թեգերը:
ԱԺ, հանրահավաք, ընդդիմություն, Միքայել Մելքումյան
Ըստ թեմայի
Բանակը ճիշտ է արել, և վարչապետն իրավունք չունի հետապնդելու հրամանատարներին. Սեյրան Օհանյան
Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով
Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի մասնակիցները երթով անցնում են Ամիրյան փողոցով. տեսանյութ