Նունե Վ.–ենց տունը Նոր Խարբերդում

Ձեռքերիս մեջ մահացավ երեխան` հայրը շատ էր ծեծել. ինչ է պատմում 2-ամյա տղայի խորթ տատը

1684
(Թարմացված է 22:43 12.02.2021)
Օրեր առաջ տեղի ունեցած դեպքն իր դաժանությամբ շատերին է հուզել. 2-ամյա տղան մահացել էր գլխին և մեջքին ստացած հարվածներից։ Sputnik Արմենիան այցելել է նրանց տուն, զրուցել երեխայի խորթ տատ ու պապի հետ, որոնց պատմածը չի մխիթարում և ավելի ողբերգական է դարձնում ամեն ինչ։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում ենք. ցեխով շաղախված ճանապարհով գնում ենք մինչև բնակելի որևէ տուն կհասնենք։ Բավական հին մի վագոն–տնակ ենք տեսնում` տանիքին աղավնիներ են, տան շեմին` նստած սև կատու, իսկ դրսում փոքրամարմին մի կին է, աղբն է հավաքում։ Հենց այս տունն էր մեզ պետք, իսկ դրսի կինը 42–ամյա Նունե Վ.-ն է, որը երեկ է ազատ արձակվել և բանտախցից տուն վերադարձել։

Кот во дворе места проживания убитого двухлетнего мальчика в селе Нор Харберд
© Sputnik / Andranik Ghazaryan
Նունե Վ–ի տան բակի կատուն. Նոր Խարբերդ

Օրեր առաջ մեծ աղմուկ էր բարձրացել իր դաժանությամբ առանձնացող մի դեպք, երբ խորթ հայրը ծեծելով սպանել էր մոտ 2–ամյա տղային։ Երեխայի մայրն ու խորթ հայրն այժմ կալանավորված են, իսկ տատը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Տատը մեզ տեսնում և ձեռքի գործը կիսատ է թողնում` մեծ պարկի մեջ տարբեր շշեր են, հիմնականում` օղու և գարեջրի։ «Ամուսինս աղբի հավաքմամբ զբաղվող մի ընկերությունում է աշխատում, բանվոր է. էս շշերը հավաքում է, հետո հանձնում խանութներին և 1500-2000 դրամ ստանում։ Լուրեր են տարածում, թե շշերը հավաքվել են, քանի որ մենք խմող ենք։ Ամուսինս, այո, խմում է, առանց խմիչքի չի կարող, բայց ո՞վ է տեսել կին արմատը խմի»,–ասում է մահացած երեխայի խորթ տատը։

Место проживания убитого двухлетнего мальчика в селе Нор Харберд
© Sputnik / Andranik Ghazaryan
Տունը, որտեղ ապրել է սպանված երեխան

Կնոջ խոսքն ընդհատում է ամուսինը` Զոհրաբը, որն էլ անկեղծորեն նշում է` հիմա էլ խմած է, բայց խմիչքից չի ագրեսիվանում։ «Ջահել ժամանակ սկսեցի խմել, հիմա չեմ կարում թարգեմ։ Իմ համար եմ խմում, ոչ մեկին վնաս չեմ տալիս, բոլորը գիտեն»,–ասում է տղամարդը։

Տիկին Նունեն մեզ ներս է հրավիրում, որ տունը ցույց տա. աղքատիկ կահույքով ու առանց նորմալ առաստաղի ու հատակի վագոն–տնակի ներսում ոչ մի բանի վրա աչքդ կանգ չի առնում` ամենուրեք հնամաշ իրեր են։ Նա, ի դեպ, Զոհրաբի երկրորդ կինն է, իսկ երեխայի սպանության մեջ մեղադրվող տղան` իր խորթ որդին։ Կինն այս ամուսնուց 2 անչափահաս աղջիկ ունի։

Коляска убитого двухлетнего мальчика в селе Нор Харберд
© Sputnik / Andranik Ghazaryan
Սպանված երեխայի մանկասայլակը

Նունեն անմիջապես մեզ այն սենյակն է տանում, ուր խորթ տղան ու հարսն են ապրել իրենց փոքրիկի հետ։ Երկտեղանոց անկողնու վրա փափուկ խաղալիքներ են շարված, մահացած տղայի սայլակն է անկյունում, իսկ անկողնուն կից փոքրիկ մի պահարան կա, որի դուռը բաց է` իրար վրա դարսած երեխայի հագուստներն են երևում...

Մտցրել է լվացքի մեքենան, հարվածել․ երեխայի մահվան գործով մորը և խորթ հորը կալանավորել են

«Երեք ամիս է, որ Արուսյակն (20 տարեկան) ու Ռազմիկը (30 տարեկան) միասին են ապրում։ Ոչ մեկի առաջին  ամուսնությունը չի սա։ Երկուսն էլ մտավոր խնդիրներ ունեն. տղաս, օրինակ, «նիգոդնի» է ճանաչվել ու բանակից ազատվել։ Նա վարձով էր ապրում, երբ ամուսնացավ, ասացի գան մեզ հետ ապրեն, ծախսը շատ չլինի։ Ոչ բարով գային»,–պատմում է տիկին Նունեն ու հավելում` փոքրիկ տղայի գոյությամբ, ամեն դեպքում, ուրախացել էին` տան մթնոլորտը փոխվել էր, մանավանդ` երեխան նոր–նոր սկսել էր տատի–պապի ասել։  

Место проживания убитого двухлетнего мальчика в селе Нор Харберд
© Sputnik / Andranik Ghazaryan
Ամուսինների սենյակը

Սակայն երեխայի գոյության փաստը բոլորի համար չէ, որ ուրախալի էր։ Նրա խորթ հորն, օրինակ, միշտ նյարդայնացրել է երեխայի լացը, և հաճախ է ծեծել նրան։ Տատն ասում է` տղայի ձեռքից երեխային միշտ չէ, որ կարողանում էր փրկել` նա ասում էր` «ես, իմ ընտանիքը, ձեր գործը չի, մի խառնվեք»։ Երեխայի մայրն էլ ծեծի ժամանակ սովորաբար, ըստ տատի, չէր խառնվում և կարծում էր, որ ամուսինը ճիշտ է անում` երեխան իրենց խանգարում է։ Տատն ասում է, որ գիշերները սովորաբար երեխային «իր ծոցն» էր բերում` այդպես ծեծից էլ էր փրկվում։ Վերջին օրերին երեխան հաճախ է լացել` տատը կարծել է, որ ցավացող տեղ ունի և ամեն դեպքում ականջներն ինչ–որ դեղ է կաթացրել։

Стул во дворе места проживания убитого двухлетнего мальчика в селе Нор Харберд
© Sputnik / Andranik Ghazaryan
Նունե Վ.–ենց տունը Նոր Խարբերդում

Դեպքի օրը` փետրվարի 6-ին, տատի խոսքով` ինքը գնացել է ջուր բերելու, քանի որ «ջուրը կրովի» է։ Երբ վերադարձել է, երեխայի չընդհատվող լացի ձայնն է լսել։ Գնացել, երեխային վերցրել է տղայի ու հարսի սենյակից և տեսել, որ լավ ծեծել են նրան, լվաքի մեքենայի մեջ մտցրել։ Տատն ասում է` այդ պահին երեխայի բերանից արյուն էր գալիս, իսկ պապն ավելացնում է` ականջն էլ պատռվել էր։

Երեխային ծեծել են ու դեղ խմեցրել. սարսափելի դեպք Արարատի մարզում

«Բերեցի մոտս ու տեսնեմ` լեզուն կուլ է գնում երեխայի։ Մատս տարա, լեզուն հանեցի։ Իմացա, որ մերը դեղ է խմացրել, որ սուս մնա։ Մատ տվեցի, հետ տվեց, հանգստացավ երեխեն։ Էդ գիշեր նորից իմ ծոցում պահեցի նրան։ Առավոտը տնից դուրս պիտի գայի, բայց տեսա, որ լավ չի Ստյոպիկս (երեխայի անունը Ստյոպա էր)` գույնը փոխվում էր։ Հետո արդեն կապտեց... Ձեռքերիս մեջ մահացավ»,–ասում է կինը։

Игрушечная машинка убитого двухлетнего мальчика в селе Нор Харберд
© Sputnik / Andranik Ghazaryan
Սպանված երեխայի խաղալիքը

Ամուսինը, սակայն, նշում է, որ ինքը տանն է եղել, լսել է երեխայի լացի ձայնը։ Տղան սենյակի դուռը փակել է, հայրը դռնից այն կողմ գոռգռացել է, թե մի օր երեխային ծեծելով կսպանի։ Տղան պատասխանել է` ձեր գործը չի։

Պապը պատմում է, որ երբ երեխան կապտել է, անզգայացել` նրա մայրը խաչակնքվել է, ապա իր արարքն այդ պահին գիտակցած և լացող ամուսնուն հանգստացրել, թե ոչինչ, էլի երեխաներ կունենանք... Պապն ասում է` հարսն ու տղան երևի մինչև վերջ էլ նորմալ չեն գիտակցել, թե ինչ են արել։

Место проживания убитого двухлетнего мальчика в селе Нор Харберд
© Sputnik / Andranik Ghazaryan
Սպանված երեխայի պահարանը

Տնից դուրս ենք գալիս. տատը մի տոպրակ խաղալիք է բերում ու ասում, որ երեխայի խաղալիքները չի կարողանում աղբը նետել, չգիտես ինչու` պահում է։ Նա հարսի հետ այսօր խոսել է, իսկ տղայի ձայնն անգամ լսել չի ուզում։ «Կուզեմ` իրեն շատ խիստ պատժեն։ Ես մեղավոր չեմ էս պատմության մեջ։ Երկու անչափահաս աղջիկ ունեմ, առաջին ամուսնուցս էլ մի մեծ աղջիկ ունեմ, բացի այդ, երկու երեխա էլ փողով եմ պահել, խնամել։ Եթե ես երեխա ծեծող լինեի, երեխա սպանող լինեի, ինչպես էին աղջիկներս իմ բոյին հասնելու հիմա»,–ասում է կինը։

Место проживания убитого двухлетнего мальчика в селе Нор Харберд
© Sputnik / Andranik Ghazaryan
Նունե Վ.–ենց տունը Նոր Խարբերդում

Հրաժեշտ տալիս նկատում ենք, որ բակում շան քոթոթներ կան, որոնք նստած են փափուկ կտորի վրա։ Տիկին Նունեն հայացքս նկատում է և ասում, որ ինքն էլ կտորը դրել` քոթոթները փոքր են, չմրսեն հանկարծ։

  • Նոր Խարբերդ գյուղը
    Նոր Խարբերդ գյուղը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Տունը, որտեղ ապրել է ապանված երեխան
    Տունը, որտեղ ապրել է ապանված երեխան
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Տունը, որտեղ ապրել է ապանված երեխան
    Տունը, որտեղ ապրել է ապանված երեխան
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Տունը, որտեղ ապրել է ապանված երեխան
    Տունը, որտեղ ապրել է ապանված երեխան
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Տունը, որտեղ ապրել է ապանված երեխան
    Տունը, որտեղ ապրել է ապանված երեխան
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Տունը, որտեղ ապրել է ապանված երեխան
    Տունը, որտեղ ապրել է ապանված երեխան
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Տունը, որտեղ ապրել է ապանված երեխան
    Տունը, որտեղ ապրել է ապանված երեխան
    © Sputnik / Andranik Ghazaryan
1 / 7
© Sputnik / Andranik Ghazaryan
Նոր Խարբերդ գյուղը
1684
թեգերը:
Տատիկ, մայր, հայր, Մահ, Սպանություն, ծեծ, երեխա, Արարատի մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Լեյտենանտ Մարդոյանի երեխաները հիմա Եռաբլուր են գնում ոչ թե հայրիկի հետ, այլ հայրիկի մոտ
Հայտնի է` քանի երեխա է ծնվել 2020-ին Հայաստանում և որ անուններն են տարածված եղել
«Վերադարձրեք հայրիկիս». անհետ կորածների ծնողները բողոքի ակցիայի են բերել երեխաներին
Արխիվային լուսանկար

Ողբերգական դեպք Արարատի մարզում. վարորդը հանկարծամահ է եղել ավտոմեքենայի ղեկին

43
(Թարմացված է 20:10 08.03.2021)
Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ ավտոմեքենայի վարորդը՝ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 59-ամյա Արշակ Պ.-ն, ավտոմեքենան վարելու ընթացքում վատ է զգացել, ինչից հետո հավանաբար հանկարծամահ է եղել ու ավտոմեքենայով բախվել էլեկտրասյանը:

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Ժամը 15:50-ի սահմաններում Նոյակերտ գյուղում ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը, վարորդին մահացած են գտել։

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ ավտոմեքենայի վարորդը՝ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 59-ամյա Արշակ Պ.-ն, ավտոմեքենան վարելու ընթացքում վատ է զգացել, ինչից հետո հավանաբար հանկարծամահ է եղել ու ավտոմեքենայով բախվել էլեկտրասյանը:

Կայքի տեղեկություններով՝ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է նաև կինը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել

43
թեգերը:
Արարատի մարզ, Մահ, կաթված, վարորդ, վթար
Ըստ թեմայի
Հանկարծամահ է եղել Նուրսուլթան Նազարբաևի 30-ամյա թոռը
Հանկարծամահ է եղել լուսանկարիչ Գերման Ավագյանը
Ի՞նչ է «լուռ» կաթվածը․ բժիշկը խոսել է հիմնական ախտանիշների մասին
Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս. ԱԺ նախագահի շնորհավորանքը հերոս զինվորների հերոս մայրերին

83
(Թարմացված է 16:50 08.03.2021)
Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ պետությունը լինելու է կանանց կողքին՝ միասին քայլ առ քայլ հաղթահարելու առկա մարտահրավերները։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook–ի իր էջում ուղերձ է հրապարակել` շնորհավորելով կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։

Նա նշել է, որ կանանց աշխատանքն ու համառությունը, որոնք մեծագույն հարգանքի են արժանի, կարևորագույն երաշխիքն են, որ նրանք անպայմանորեն զբաղեցնելու են իրենց արժանի տեղը կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից մինչև տնտեսական, գիտությունից մինչև արվեստ։

Միրզոյանը վստահեցրել է, որ այս ճանապարհին պետությունը լինելու է կանանց կողքին՝ միասին քայլ առ քայլ հաղթահարելու առկա մարտահրավերները։

«Չեմ կարող առանձնակի չշնորհավորել մեր հերոս զինվորների հերոս մայրերին, նրանց տիկնանց, քույրերին։ Սիրելի' մայրեր, խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն։ Որդիաբար խնդրում եմ ընդունել Շիրազի տողերը բոլորիս անունից»,–գրել է ԱԺ նախագահն ու մեջբերել Հովհաննես Շիրազի հայտնի բանաստեղծությունից մի քառատող.

Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

«Խոնարհվում եմ այն կանանց հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքը զոհեցին». Փաշինյանի ուղերձը

83
թեգերը:
մայր, Կին, Մարտի 8, Արարատ Միրզոյան
Ըստ թեմայի
Ինչպես ծաղկեփնջի օգնությամբ Մարտի 8-ին աղջկան սեր խոստովանել
Չափավոր ապրելու խնդիր ունենք. ի՞նչ է առաջարկում գյումրեցի գործարարը Մարտի 8–ի հետ կապված
Ծաղիկներ` մարտի 8-ին ընդառաջ․ խաղաղապահները շնորհավորել են արցախցի կանանց տոնը․ տեսանյութ
Աշոտ Մինասյան

Կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի տունը և գողացել նրա շքանշանները

233
(Թարմացված է 23:17 08.03.2021)
Այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն, որպես հայրական օջախ, վերածվել էր Աշոտ Մինասյանի` Արցախյան պատերազմում զոհված եղբոր` Աղվան Մինասյանի թանգարանի։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik․ Անհայտ անձինք կողոպտել են «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա քրոջ դուստրը` Արմինե Սահակյանը։

Նշենք, որ Աշոտ Մինասյանի հայրական տունը գտնվում է Սիսիանի Լծեն գյուղում։

Մեր զրուցակցի խոսքով` այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն որպես հայրական օջախ վերածվել էր Արցախյան պատերազմին մասնակցած որդիների թանգարանի։ Կողոպուտի մասին նրանց զանգել, տեղեկացրել է հարևանը։

«Ջարդել են ամեն ինչ և տարել են հրամանատարի` առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Տարել են նաև զոհված մորեղբորս` Աղվանի Մինասյանի շքանշանները ու նրա մատանին, որը պահում էինք որպես մասունք։ Աղվանի նկարները գցել են գետնին և քայլել վրայով»,–ասաց հրամանատարի ազգականը` հավելելով, որ հնարավոր է` դիտավորյալ արված քայլ է` վախեցնելու, լռեցնելու նպատակ են ունեցել։

Սահակյանը նշեց, որ տան ամեն ինչը խառնել, թափել են գետնին, տանը եղած օղիները մասամբ խմել, մասամբ բացել ու թափել են։ Սենյակներից մեկի վարագույրը մասամբ այրված է եղել, նա ենթադրում է, որ գուցե փորձել են այրել տունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020-ի նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

233
թեգերը:
Սիսիան, շքանշան, տուն, գողություն, կողոպուտ, Աշոտ Մինասյան