ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Շիրակի մարզ կատարած ճանաչողական այցի ժամանակ անդրադառնալով հանրապետությունում համավարակի թվերին վստահեցրեց, որ հաջողվել է վարակը կառավարել:
«Բայց ասել, թե կորոնային հրաժեշտ ենք տվել վաղ է, կանխատեսումներ անելը բավական բարդ է և շատ կարևոր է, որ այն փոքրաթիվ միջոցառումները, որ դեռ առկա են, բնակչության կողմից շարունակվեն հետևել»,-նշեց նախարարը՝ հույս հայտնելով, որ պատվաստումների գործընթացը նորմալ ընթանալու ու բնակչության ռիսկային խմբերի պատվաստման դեպքում վարակի ալիքներ այլև հանրապետությունում չենք ունենա:
Անդրադառնալով պատվաստումներին՝ նախարարը վստահեցրեց, որ մի քանի հարթակով բանակցություններ են վարում՝ Հայաստանի համար լավագույն պայմաններով պատվաստանյութը ապահովվելու համար:
«Արդեն իսկ վերջնական փուլին ենք հասել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում, փոքր խմբաքանակ արդեն իսկ որպես նվեր ներկրվել է, և ավելի մեծ խմբաքանակի սպասում ենք մոտակա ժամանակում»:
Ի դեպ, հանրապետությունում համավարակի դեմ պատվաստվողներ արդեն կան, արդյունքներն, ըստ նախարարի, դրական են. թեև դրա մասին խոսելը վաղ է, բայց այս ընթացքում կողմնակի ազդեցություն պատվաստողների շրջանում չի գրանցվել, ընթացքը հանգիստ է:
Պատրաստ ենք նաև ռուսական պատվաստանյութ գնել. Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՌԴ դեսպանին
Առաջնային պատվաստման ծրագրում կլինեն ռիսկային խմբի քաղաքացիները՝ 60 տարեկանից բարձր անձիք, բուժաշխատողներ, խրոնիկ հիվանդություններով տառապող անձիք, փակ հաստատությունների շահառուներն ու աշխատակիցները:
Պատասխանելով լրագրողների հարցին նախարարը նաև անդրադարձավ երեկ Ազգային ժողովում բուռն քննարկվող «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի:
«Այո՛, բավական բուռն էր, ինչն անակնկալ էր, քանի որ հանձնաժողովի նիստին նախագիծը քննարկվել էր և որոշակի փոփոխությունների առաջարկներ հնչել էին և մեր կողմից ընդունվել, բայց նորմալ ընթացք է՝ նախագծերը դրվում են քննարկման՝ որոշ դեպքերում մերժվում են, որոշ դեպքերում անցնում՝ խնդիր չկա: Կդիտարկենք, կնայենք, գուցե համալրվի նախագիծը, լրամշակվի և նոր շրջանառության մեջ կդրվի»,-նշեց նախարարը:
Նա անդրադարձավ նաև մարզային բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման և մասնագիտական կադրերով համալրման հարցին:
Այցի շրջանակներում նախարարի գլխավորած պատվիրակությունը Գյումրու բժշկական կենտրոնում մասնակցել է թթվածնային կայանի և ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանը։ Թթվածնային կայանը կառուցվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ 100 մլն դրամի շրջանակներում, այն կապահովի ոչ միայն բժշկական կենտրոնի թթվածնի պահանջարկը, այլև անհրաժեշտության դեպքում բուժհաստատությունը թթվածին կմատակարարի այլ հիվանդանոցների ևս։ Իսկ տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում. դա հնարավորություն կտա մարզի ազգաբնակչությանը անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում և չմեկնել մայրաքաղաք։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Գիտնականները պարզել են, որ COVID-19 տարած մարդկանց զգալի մասը տառապում է նյարդահոգեբանական ու կոգնիտիվ խանգարումներից: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Psychology ամսագրում։
Օքսֆորդի Բրուքսի համալսարանի մասնագետների տվյալների համաձայն՝ կարճաժամկետ հեռանկարում COVID-19-ով կլինիկապես կայուն հիվանդների 95 տոկոսը տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից: Միևնույն ժամանակ, հիվանդների 17-ից մինչև 42%-ը զգացել են աֆեկտիվ խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիա։
«Հիմնական կարճաժամկետ կոգնիտիվ խանգարումներն են ուշադրության խախտումն (45 %) ու հիշողության վատթարացումը (13-ից մինչև 28%)», - նշել են գիտնականները:
Նոր հիվանդություն. հնարավոր է` երեխաները մահացած են ծնվել կորոնավիրուսի պատճառով
Երկարաժամկետ հեռանկարում, ըստ ուսումնասիրության արդյունքների, հոգեվերլուծական խնդիրներն արտահայտվում են աֆեկտիվ խանգարումներով ու հոգնածությամբ: Այնուամենայնիվ, հիվանդները նաև բողոքել են կենտրոնանալու (44%) ու հիշողության (38 - 50%) հետ կապված խնդիրներից:
ԱՀԿ-ի վերջին տվյալներով` աշխարհում 115,2 մլն վարակակիր կա, իսկ Հոպկինսի համալսարանի հաշվարկով՝ նրանց թիվն արդեն գերազանցել է 116 միլիոնը:
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր գիշերը, մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ին՝ կեսօրից հետո, 8-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես մարտի 7-ի գիշերը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-ին սպասվում են տեղումներ:
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +9...+11, գիշերը` 0...+2 աստիճան։
Երևանի մանկապարտեզներում ընդունելություն կլինի՞. պատկան մարմինների արձագանքը
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հալաբյան փողոցում։ Մեքենայի 33–ամյա վարորդը տեղում է մահացել, իսկ 33–ամյա ուղևորը հիվանդանոցում ուշքի չգալով է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` մարտի 7–ին, ժամը 04:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
«Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1988 թ.) բախվել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում։ Փրկարարները վարորդի դին և ուղևորին (Ա․ Խ․, ծնված 1988 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ա․Խ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա։