Դավիթ Մանուկյան

Դավիթ Մանուկյանը Օլգա Բուզովայից բաժանվելուց հետո ուշքի գալու տարբերակ է գտել

92
(Թարմացված է 14:39 12.02.2021)
Երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովայից բաժանվելուց հետո բլոգեր Դավան ցնցել է բաժանորդներին ընտանիքի նոր անդամի մասին անակնկալ լուրով։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ռուս հաղորդավարուհի Օլգա Բուզովայի նախկին ամուսինը` բլոգեր Դավիթ Մանուկյանը, իրենց բաժանումը հաղթահարելու նոր միջոց է գտել. նա որոշել է շուն պահել։

Դավիթն Instagram–ի իր միկրոբլոգում հրապարակել է շան քոթոթի հետ առաջին հանդիպման կադրերը, որոնք ուղեկցվում են սիրեցյալից բաժանվելու մասին իր նոր երգով։

Կադրերում երևում է, թե ինչպես է երջանիկ Դավան գրկում կենդանուն ու ասում. «Դու ինձ երբեք չես դավաճանի»։

«Մեր ընտանիքը նոր անդամ ունի։ Վաղուց այսքան երջանիկ չէի եղել։ Իսկական փոքրիկ ընկեր»,– տեսագրությանը կից գրել է Դավան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Дава Ⓜ️ Всё будет хорошо🧸 (@dava_m)

Նրա երկրպագուներն իսկույն արձագանքել են ու առաջարկել շանը կոչել Բուզյա, Բուզ կամ Օլ:

Մեկն էլ նկատել է. «Արդեն երկրորդ մարդն է, որ Բուզովայից բաժանվելուց հետո որոշում է լաբրադոր պահել։ Զուգադիպությո՞ւն է։ Չեմ կարծում»։

Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը

Հիշեցնենք, որ վերջերս Օլգա Բուզովան ցնցող հայտարարություն էր արել՝ ասելով, որ արդեն ազատ է: Այդ հայտարարությունը հետևել էր Բուզովայի ու Դավայի՝ Մալդիվներում կայացած շքեղ հարսանիքին, զույգն ընդամենը երկու շաբաթ առաջ էր ամուսնացել։ Բացի այդ Օլգան տեղեկացրել էր իր հետևորդներին, որ Դավան ծեծում ու վիրավորում է իրեն։ Դավիթը մինչ օրս նախընտրում է չմեկնաբանել կատարվածը։

Բուզովայի ու Մանուկյանի հարաբերությունները մեկուկես տարի են տևել։ Նրանք ծանոթացել են Օլգայի տեսահոլովակներից մեկի փորձերի ժամանակ. Դավան պարողներից մեկն էր։

Դիզայներ Արտաշես Օհանյանը 4 զգեստ է ստեղծել Օլգա Բուզովայի համար

92
թեգերը:
Շուն, Օլգա Բուզովա
Ըստ թեմայի
Դավիթն ու Օլգա Բուզովան անակնկալ են պատրաստում
Դավան Օլգա Բուզովային Ամանորի առթիվ 4,3 միլիոն ռուբլի արժողությամբ նվեր է արել. տեսանյութ
«Վայ, ես մեռա՜»․ ինչպես էր Բուզովան մոռացել Գարիկ Մարտիրոսյանի կնոջ անունը
Գևորգ Գորգիսյան

Ես վախենում եմ, որ մենք կունենանք նոր Մարտի 1. Գորգիսյան

61
(Թարմացված է 15:33 25.02.2021)
«Լուսավոր Հայաստանի» դիտարկմամբ` ամեն ինչ պիտի արվի բոլոր գործընթացները քաղաքական հուն վերադարձնելու համար։ Արյունահեղությունից խուսափելու մի ճանապարհ կա՝ վարչապետը պետք հրաժարական տա։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ԳՇ–ի` վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջի մեջ որևէ հանցակազմ չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Ամեն ինչ պիտի արվի հիմա, որ բոլոր գործընթացները վերադարձվեն քաղաքական հուն, որովհետև այս ամենը հղի է շատ վատ հետևանքներով։ Դրանից խուսափելու համար կա մի ճանապարհ. վարչապետը պետք է հրաժարական տա, իշխանությունն անցնցում փոխանցի հաջորդ վարչապետին։ ԱԺ–ն պետք է ընտրի նոր վարչապետ, որ անցնցում այս իրավիճակից կարողանանք դուրս գալ»,– ասաց նա հավելելով, որ «Լուսավոր Հայաստանն» այս պահին քննարկում է` ինչպես անել, որ բոլոր պրոցեսները Հայաստանում մնան քաղաքական դաշտում։

Գորգիսյանը նաև նշեց, որ այս ամենի այլընտրանքը կարող է լինել ուղղակի արյունահեղությունը։

«Դրա համար ես հիմա բոորին կոչ եմ անում որևէ կերպ որևէ ցույցի չմասնակցել, դուրս չգալ փողոց։ Դա վերաբերում է բոլոր քաղաքացիներին»,– ասաց նա` վարչապետի կոչը` հրապարակում հավաքվելու մասին որակելով իբրև «հրահրանք» ու «սադրանք»։

Իրավիճակի հետագա սրումը կործանարար է․ Մայր աթոռը հայտարարություն է տարածել

61
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Գևորգ Գորգիսյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Եթե բախումներ լինեն և արյուն թափվի՝ Փաշինյանին այլևս ոչ ոք չի ների. Բոզոյան
Նիկոլ Փաշինյանի աջակիցների և ընդիմադիրների միջև բախում տեղի ունեցավ. տեսանյութ
Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ
Վազգեն Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարչախմբի սադրանքներին

37
(Թարմացված է 15:30 25.02.2021)
Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին չտրվել վարչախմբի սադրանքներին։ Շարժումը հայտարարություն է տարածել անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչին։

«Ողջունում ենք ՀՀ ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը։ Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։ Կոչ ենք անում համախմբվել երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ ԶՈւ-ի և Հայոց Բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է անում ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

37
թեգերը:
կոչ, Հայրենիքի փրկության շարժում
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, իմքայլականները միացան երթին. տեսանյութ
Բանակի ղեկավարությունը վստահեցնում է` հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից
Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը
Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում

208
(Թարմացված է 23:34 25.02.2021)
Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը ներկա է եղել ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրենը, այլև Վիտալի Բալասանյանն ու մեկ այլ պաշտոնատար անձ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն ոչ նրա հրաժարականի պահանջով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից պահանջում է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ նախօրոք հայտարարած միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակն ու լուծման ուղիները։ Սակայն Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը։

Ավանեսյանը տեղեկացրել է, որ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

«Արայիկ Հարությունյանը շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, քանի որ նա ստանձնել է միջնորդական առաքելություն իրականացնել ճգնաժամի հաղթահարման համար»,- շեշտեց Ավանեսյանը։

Նրա խոսքով` Արայիկ Հարությունյանը դեռ Հայաստանում է և դեռ չի պատրաստվում վերադառնալ Արցախ։ Այլ հանդիպումներ առաջիկայում սպասվում են, թե ոչ` Ավանեսյանը չցանկացավ հայտնել։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

208
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Զինված ուժեր, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին