Ստեթոսկոպ

Բժիշկն ասել է՝ որ պաթոլոգիայի հետևանքով կարող են հանկարծամահ լինել անգամ երիտասարդները

82
(Թարմացված է 16:26 11.02.2021)
Պաթոլոգիան ուղեկցվում է ուշագնացությամբ և ուղեղի արյան շրջանառության խանգարմամբ: Բուժվում է դեղորայքով, որոշ դեպքերում նաև վիրաբուժական միջամտությամբ, բայց բուժումը ոչ միշտ է հնարավոր:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Բժիշկ-թերապևտ, սրտաբան Տատյանա Շալիգինան «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ զրույցում խոսել է այն պաթոլոգիաների մասին, որոնց հետևանքով կարող են հանկարծամահ լինել անգամ երիտասարդները:

Նշվում է, որ վաղաժամ մահվան պատճառ կարող են դառնալ.

  • քնի ապնոէն,
  • անևրիզմայի շերտազատումը,
  • թրոմբի անջատումը,
  • սրտի աշխատանքի խափանումները,
  • հանկարծակի անբացատրելի մահվան համախտանիշը։

Շալիգինան բացատրել է, որ քնի ապնոէն պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգում շնչառական մկանները խթանող զարկերակի ազդակի ձևավորման նվազմամբ: Դա շնչառության կանգի կարող է հանգեցնել քնի ընթացքում։

«Այս պաթոլոգիայի պատճառը ձախ ստամոքսի սրտային անբավարարությունն է։ Առաջանում է կենտրոնական նյարդային համակարգից շնչառական մկանների իմպուլսների խանգարման ֆոնին: Ընդհանրապես ապնոէն սերտորեն կապված է սրտանոթային համակարգի, շնչառական համակարգի ու նորմալ քնի հետ, նշանակում է` նաև նյարդային համակարգի հետ», - ասել է Շալիգինան:

Նման պաթոլոգիայով մարդիկ բողոքում են, որ դժվարությամբ ու մակերեսային են քնում, օրվա ընթացքում էլ անընդհատ քնի կարիք են զգում, որովհետև գիշերը չեն կարողանում հանգստանալ: Կան մարդիկ, որոնք արթնանում են օդի պակասի զգացողությամբ, շնչահեղձ լինելով։ Այդ վիճակը թեթևանում է, եթե մարդը կիսանստած դիրք է ընդունում կամ գլխի տակ մի քանի բարձ է ավելացնում։

Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները

Աորտայի շերտազատող անևրիզման կարող է դրսևորվել սրտի անբավարարության ախտանիշներով: Պաթոլոգիան ուղեկցվում է ուշագնացությամբ և ուղեղի արյան շրջանառության խանգարմամբ: Բժիշկը բացատրում է, որ այն բուժվում է դեղորայքով, իսկ որոշ դեպքերում` վիրաբուժական միջամտությամբ, բայց բուժումը ոչ միշտ է հնարավոր։

Թրոմբոէմբոլիան կամ թրոմբոսի անջատումը աշխատունակ տարիքում հանկարծամահության հաճախ հանդիպող պատճառներից է:

«Եթե կտրուկ շնչահեղձություն կամ օդի պակասի զգացողություն է առաջանում, ապա պետք է հնարավորինս շուտ դիմել բժշկի»,– խորհուրդ է տալիս Շալիգինան:

Ընդ որում՝ որոշ դեպքերում անսպասելի մահվան պատճառը պարզելը որոշակի դժվարություններ է առաջացնում։

«Մարդկանց հանկարծամահության պատճառները շատ են։ Եվ պատահում է, որ դրա պատճառը պարզելը բավականին բարդ է»,– ասում է Շալիգինան:

Միաժամանակ մասնագետը շեշտում է, որ ռիսկային խմբում են գենետիկ հիվանդություններ, առիթմիայի որոշ տեսակներ, ինչպես նաև սրտի արատներ ունեցողները։

Ինչպե՞ս է եղանակային փոփոխությունն ազդում մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում է Մանուկյանը

82
թեգերը:
Երիտասարդ, Մահ, բժիշկ
Ըստ թեմայի
Սննդամթերքի ո՞ր տեսակներն են օրգանիզմը պաշտպանում վիրուսներից
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մանդարին ենք ուտում
Վիտամին D-ի պակասն օրգանիզմում ցավեր է ծնում, որոնք ուժգնանում են գիշերը
Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիև

Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում. Սերժ Սարգսյանի արձագանքը

189
(Թարմացված է 19:15 26.02.2021)
Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է Ալիևը հենց հիմա իր մասին նման սուտ հայտնում։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` այսօր կայացած մամուլի ասուլիսում հնչեցրած ստերին։ Մասնավորապես, Ալիևն ասել է, որ իբրև թե Սերժ Սարգսյանը 2016 թվականին իրենից երկու շաբաթ է խնդրել զորքը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար:

«Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում: Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու այդպիսի «խնդրանքն» Ալիևը մինչև հիմա տարբեր առիթներով չի բարձրաձայնել սեփական լսարանի առջև ու գլուխ չի գովացել. այդ գայթակղությանը հաստատապես և ոչ մի դեպքում նա չէր դիմանա: Իսկ ինչո՞ւ 2016թ. Սանկտ Պետերբուրգի բանակցային փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա»,–նշված է Սարգսյանի գրասենյակի արձագանքի մեջ։

Ալիևին հիշեցնում են նաև, թե ի՞նքը չէր, որ 2016 թվականին իր կառավարության նիստում նեղսրտած հայտարարում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը, սակայն Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին:

«Սակայն, պետք է նկատել, որ նա իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից հետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում: Շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է դա հիմա անում՝ դժվար պահին օգնության է
շտապում գործընկերոջը: Հավանաբար երկուսի մոտ էլ տարբեր ժամանակահատվածներում պարտվածի բարդույթը ծանր հետևանքներ է ունեցել»,–նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ալիևը նաևհայտարարել էր, թե Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին:

Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ

189
թեգերը:
Իլհամ Ալիև, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
Ալիևը հայտարարել է, թե բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին
Ղարաբաղի վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններն առայժմ իրագործվում են. Կրեմլ
Արցախի հարցով համակարգող խմբի հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 27-ին
Чебуреки, беляши, лепешки, сосиски в тесте, булочки

Կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող արտադրամասերի աշխատանքը

37
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամկետ է սահմանել խախտումները վերացնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Նշվում է, որ հրուշակեղենի արտադրությունը կասեցվել է Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս արտադրամասերում խախտվել են օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ տարածքները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

37
թեգերը:
Հայաստան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ)
Արմեն Սարգսյանն ու Բեռնար Քուշները

Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում. ՀՀ նախագահը հանդիպել է Բեռնար Քուշներին

0
Բեռնար Քուշները ՀՀ նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի, իր տպավորությունների, ինչպես նաև իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Президент Армен Саркисян встретился с основателем организации Врачи без границ, экс министром иностранных дел Франции Бернаром Кушнером (26 февраля 2021). Еревaн
© Photo / official site of the President of RA
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությանը

Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում»,-ասել է նախագահը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի կողմից աջակցության ջանքերը:

Հավելենք, որ Բեռնար Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով և այցելել է նաև Արցախ:

Քուշները նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի, իր տպավորությունների, ինչպես նաև իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին:

Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ

0
թեգերը:
բժիշկ, Նախագահ, Արմեն Սարգսյան, Հայաստան, Ֆրանսիա
Ըստ թեմայի
«Արդյունավետ էր». Արման Աբովյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել
Ներքաղաքական վիճակը ՀՀ նախագահը քննարկել է Մակունցի, Աբովյանի և Մարուքյանի հետ
Հայտնի է, թե ինչ են քննարկել Հայրենիքի փրկության շարժման անդամները ՀՀ նախագահի հետ
Նախագահը ԳՇ պետի ազատման մասին վարչապետին առարկություն չի ուղարկել