ՀՀ Ազգային ժողով

ԱԺ-ն մերժեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը. 45 կողմ, 46 դեմ

52
(Թարմացված է 17:41 11.02.2021)
Պատգամավորների հիմնական մտահոգությունը վերաբերում էր նախագծում նշված տարիքային շեմին, որի համաձայն, 14 տարեկան երեխաները Հայաստանում իրավունք էին ստանալու ՄԻԱՎ-ի թեստ հանձնել ու տեղեկանալ իրենց վարակված լինել–չլինելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Խորհրդարանն այսօր մերժեց կառավարության ներկայացրած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 45, դեմ` 46, ձեռնպահ`10 պատգամավոր։

Պատգամավորների հիմնական մտահոգությունը կառավարության առաջարկի նկատմամբ վերաբերում էր նախագծում նշված տարիքային շեմին, որի համաձայն, 14 տարեկան երեխաները Հայաստանում իրավունք էին ստանալու ՄԻԱՎ-ի թեստ հանձնել ու տեղեկանալ իրենց վարակված լինել– չլինելու մասին։

«Շեմը նվազեցվել է, որպեսզի 15-16 տարեկանը ևս կարողանա ՄԻԱՎ թեստ հանձնել առանց ծնողի թույլտվության»,– նախագծի քննարկման ժամանակ ասել էր ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Նախագծով սահմանվում էր նաև ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն սահմանելու կարգը` այն դեպքերի համար, երբ անձը տեղեկացված է իր մոտ առկա հիվանդության մասին, բայց դիտավորյալ փոխանցում է այն մեկ այլ անձի։

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց հնչեցրեց, թե ինչ տրամաբանությամբ է նախարարությունը վերացնում տվյալ դեպքում կիրառվող քրեական պատասխանատվությունը։

«Այսինքն՝ դուք խրախուսու՞մ եք ՄԻԱՎ-ով վարակվելը»,- ասաց նա։ Ի պատասխան Նանուշյանն ասաց, որ նախարարությունն ընդհանրապես նման նպատակ չի հետապնդել նշված կետը հանելուց։

Գերիների հարցը լուծելու փոխարեն օրենքներն են փոխում. բողոքի ակցիա` ԱԺ–ի դիմաց

Ըստ նրա նախաձեռնության, ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին և մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:

52
թեգերը:
ԱԺ, նախագիծ, ՁԻԱՀ
Ըստ թեմայի
ՁԻԱՀ-ից արդեն չեն մահանում. ինչպե՞ս կանխարգելել հնարավոր վտանգները
Ապրել բորբոսնած սենյակը կորցնելու վախով և շփվելու երազանքով. ՄԻԱՎ-ով կնոջ ցավը
Չեմ ուզում գողեգող գնալ դեղս ստանալու. ՄԻԱՎ–ով ապրողներին սարսափեցրել է գործադիրի որոշումը
ԳՇ պետ Օնիկ Գասպարյան

Զինված ուժերի ղեկավար կազմը հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները

31
(Թարմացված է 23:31 01.03.2021)
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը։

«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»,-նշված է հայտարարության մեջ։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Քայլը կրկին հանրապետու

31
Ուղևորներ

ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով

45
(Թարմացված է 22:04 01.03.2021)
Հավելվածը ԵԱՏՄ պետությունների բնակիչների համար պարզեցնում է տեղաշարժի գործընթացը` միևնույն ժամանակ ապահովելով գործող պահանջների պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը մինչև ապրիլի 1-ը երկարացրել է «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով երկիր մուտք գործելու թույլտվությունը։

«Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 2021 թվականի փետրվարի 26-ի №485 կարգադրությունը, որը նախատեսում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» բջջային հավելվածի կիրառման ժամկետը` ՌԴ պետական սահմանի կոնկրետ անցակետեր հատելիս կորոնավիրուսի նոր վարակի հետազոտության բացասական արդյունքները ներկայացնելու համար», – ասված է կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հավելվածի կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև 2021 թվականի մարտի 1-ը։

Ընդգծվում է, որ համապատասխան որոշումը տարածվում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա։ Այսպիսով, Հայաստանի և Բելառուսի քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել պարզեցված կարգով` «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հատուկ բջջային հավելվածի կիրառմամբ։

Հավելվածը, որում նշված է հաստատում անցած լաբորատորիաների ցանկը, թույլ է տալիս պահպանել թեստերի արդյունքներն ու QR կոդերը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնելու իրավունք ունեն կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։

«Միասնական պատուհան» ԵԱՏՄ–ում. Փաշինյանի առաջարկը` աշխատուժի ազատ տեղաշարժի մասին

45
թեգերը:
հավելված, կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան