Լամպ

Երևանի ու մի շարք մարզերի հասցեներ կհոսանքազրկվեն

77
(Թարմացված է 09:19 11.02.2021)
Պլանային նորոգման աշխատանքներ են իրականացվելու մայրաքաղաք Երևանում և 7 մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

11:00-15:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 1, 2, 3, 4, 4/1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 17, 17ա, 18, 19, 20, 21, 23, 25, 27 շենքեր, Մառի փ. 2, 4, 9, 10, 12, 13, 14, 16, 18, 18/1 շենքեր, Մառի նրբ․1, 3, 4, 5, 6, 8 շենքեր, Գայի պող. 55, 57, 57/1, 59 շենքեր, Գալշոյան փ. 2, 4, 6, 8, 8/1, 10, 14, 16, 18, 19, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 38/1, 40, 46, 48, 50 շենքեր, թիվ 159 դպրոց, թիվ 6 երեկոյան դպրոց, թիվ 112, 113, 268 մսուր-մանկապարտեզներ, «Վեոն Արմենիա» ՓԲ շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11:00-17:00 Չարենցի փ. 4, Մ. Խորենցի փ. 72, Թումանյան փ. 24 և Չեխովի փ. 34 շենքեր, Մայիսի 9-ի փողոց 9ա, 11, 11ա, 13, 13ա, 13բ, 15 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ, Բագրատունյաց պող․ 34ա, 36/1 շենքեր, Բագրատունյաց պող․ նրբ․ 21, 38ա շենքեր, Ե․Թադևոսյան փ․ 12, 12/1, 12/2, 12/3, 12/5 12/6, 12/7 շենքեր, Ե․Թադևոսյան փ 16, 18, 20, 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 17 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 39 շենք, Ավան՝ Քուչակ թաղ. 20, 21, 22, 23, 48, 49 շենքեր, Իսահակյան թաղ. 3/1, 3/2, 5, 5/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նուբարաշեն 1փ. 1-21; 3փ. 1-29; 2-41; 6փ. 1-ին նրբ 1 շենքեր, Նուբարաշեն 5փ. 1–21; 6փ. 1-27 սեփական տներ, Նուբարաշեն Է1 թաղամաս,

Կոտայքի մարզում՝

11։00-16։00 Զովունի համայնք և հարակից արտադրական ձեռնարկություններ,

11:00-17:00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր, Ջրվեժ գյուղ մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ և Բանավան թաղամասեր,

Գեղարքունիքի մարզում՝

13։00-15։00 Սևան քաղաք՝ Օրենգոյ թաղամաս, Կոմունալ տնտեսություն, «Լիհնիտիս»” ՍՊԸ, «Տիգրան և Վահե», «Զմրուխտե Լագունա», «Ծովաօրօր», «Սպիտակ ափ» ԱՁ-ներ և Սևանա լճին հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:00-13:00 Վեդի քաղաքի Սազայի Նիկողոսյան, Պուշկինի փողոցներ մասնակի, Արալեզ գյուղ մասնակի,

10:30-13:00 Նորաշեն գյուղ մասնակի,

Ինչու է Հայաստանը մերժել ԱԷԿ–ի վերանորոգման ՌԴ–ի վարկը. պարզաբանում է փոխնախարարը

13:30-16:00 Ներքին Դվին գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-13:00 Քարագլուխ գյուղ մասնակի,

11:00-15:00 Գետափ և Մալիշկա գյուղեր մասնակի,

Շիրակի մարզում՝

10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան՝ Սիզավետ գյուղի կենտրոնական մաս,

Տավուշի մարզում՝

10:00-11:00 Իջևան քաղաք՝ Գորգի գործարան,

11:00-14:00 Իջևանի տարածաշրջան՝ Գանձաքար գյուղ, գազի լցակայան, «Վիվասել Մ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների բջջային կայաններ և «Մենուա» ռեստորան,

14:00-15:00 Իջևան քաղաք՝ հեռուստաաշտարակ,

Սյունիքի մարզում՝

10:30-16:30 Իշխանասար գյուղ,

11:00-15:00 Սիսիան քաղաք` Չարենց փ. 2, 4, 6, 8 շենքեր, Շիրվանզադե փ. 2, 4, 6, 8, 10, 12 շենքեր:

Հայկական ԱԷԿ-ն ու «ՏՎԷԼ»–ը միջուկային վառելիքի մատակարարման փաստաթղթեր են ստորագրել

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

77
թեգերը:
Երևան, Մարզ, Հայաստան, էլեկտրաէներգիա
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները եկել են Քարահունջի ՀԷԿ և տնօրենին ասել` այլևս այնտեղ չմտնի. Լուսինե Ավետյան
Պատերազմի հետևանքով Արցախը 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր է կորցրել
ՀԷԿ–երի կորստից ֆինանսական վնասը մոտ 200 մլն դոլարի կարող է հասնել. «ՀԺ»
Ավտոբուս

Գարնան առաջին օրվանից 99 համարի երթուղին Երևանում կսկսի գործել նոր ավտոբուսներով

5
(Թարմացված է 16:19 28.02.2021)
Վարորդները լինելու են հատուկ համազգեստով, ղեկին չեն ծխելու և հեռախոսով չեն խոսելու։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Մարտի 1-ից մայրաքաղաքային 99 համարի երթուղին կգործի 13 նոր ավտոբուսներով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Երթուղին սկսվելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից, անցնելու է քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն։ Երթուղու վերջնակետը Ուռուցքաբանության կենտրոնի մոտ է։ Ավտոբուսներն աշխատելու են առավոտյան 07.15-ից մինչև 23.00։

Քաղաքապետի մամուլի խոսնակը նաև մի քանի «կանոններ» է հիշեցրել, որոնք կարևոր են երթուղու նոր ավտոբուսներից օգտվելու համար։

«Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ»,- նշում է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և առհասարակ երթևեկության անվտանգության նկատառումներով։

Հատուկ կանոններ են սահմանված նաև վարորդների համար․ նրանք լինելու են համապատասխան համազգեստով, հրահանգավորված են երևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

5
թեգերը:
ավտոբուս, Երևան, Հայաստան
Նարեկացու հիշատակի օրվա կապակցությամբ Վատիկանում պատարագ է մատուցվել

Նարեկացու հիշատակի օրվա կապակցությամբ Վատիկանում պատարագ է մատուցվել. լուսանկարներ

29
(Թարմացված է 13:36 28.02.2021)
Պատարագից հետո Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մոտ էկումենիկ աղոթք է հնչել։

ԵՐԵՎԱՆ, 287 փետրվարի – Sputnik. Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում երեկ` փետրվարի 27-ին, տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ` Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ Լեոնարդո Կարդինալ Սանդրիի նախագահությամբ։ Տեղեկությունը հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։

Պատարագին հետևել է էկումենիկ աղոթք՝ Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մոտ, որին ներկա են գտնվել նաև Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթանման քահանայապետական խորհրդի նախագահ Կուրտ Կարդինալ Կոխը, պաշտոնատար անձիք, օտարերկրյա դեսպաններ, ԶԼՄ-ների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթի ընթացքում անդրադառնալով Նարեկացու հոգևոր-գրական ժառանգությանը` նշել է, որ Հռոմեական գլխավոր օրացույցում Ս․ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը ներառելու Ֆրանցիսկոս պապի վերջերս կայացրած որոշումը գալիս է փաստելու հայաստանյայց ու կաթոլիկ քույր եկեղեցիների միջև շարունակական սերտացման, ինչպես նաև Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև զարգացող հարաբերությունների մասին։

Նազարյանի խոսքով` հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում երբեք չի ընկրկել իրեն պարտադրված պատերազմների, հարևանների ագրեսիայի, ջարդերի, ցեղասպանության ու այլ զրկանքների առջև, վեր է հառել և շարունակել է հավատարիմ մնալ քրիստոնեական ու համամարդկային իդեալներին։

«Խաղաղության վարդապետի» (ինչպես ավելի վաղ Նարեկացուն անվանել էր Հռոմի պապը) օրվա առթիվ ՀՀ դեսպանն ընդգծել է ազգային ու գլոբալ մակարդակներում խաղաղության քաղաքակրթություն կերտելու եկեղեցու ու միջազգային հանրության ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։

Հիշատակի այս արարողությունները կազմակերպել էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանությունը, Քրիստոնեական միասնության խթանման Քահանայապետական խորհուրդը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար ու վերջինիս նախաձեռնությամբ։ Արարողություններին մասնակցել են նաև Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արք. Զեքիյանը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանը, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Նարեկ վրդ․ Նամոյանը, հայ կաթողիկե քույրերը, հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցիների հոգևորականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

29
թեգերը:
աղոթք, պատարագ, Գրիգոր Նարեկացի, Վատիկան
Ըստ թեմայի
Ինչպես փրկվեց Դադիվանքը. տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում
Գումար կհատկացվի Ստեփանակերտից Արցախի եկեղեցիներ տրանսպորտ ապահովելու համար. Հարությունյան
Վիգեն Ավետիսի «Հայոց մայր» հուշարձանը ցուցադրվում է Տոսկանայում