Յուրի Խաչատուրով, 2 փետրվարի, 2021

Յուրի Խաչատուրովի պաշտպանը միջնորդեց վերացնել նրա խափանման միջոցը

60
(Թարմացված է 12:40 11.02.2021)
Յուրի Խաչատուրովի պաշտպանը հիշեցրեց` պաշտպանյալը նույնիսկ մեկ դատական նիստից չի բացակայել, ավելին, այս ընթացքում նրա խափանման միջոցի հարց չի բարձրացվել։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։

Նշենք, որ դեռ 2018-ին Խաչատուրովի հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց 5 մլն դրամ գրավով ազատ արձակելով։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեռ 2018-ի հուլիսի 27-ի որոշման մեջ նշված է, որ ներկայացված նյութերով չի արձանագրվել Խաչատուրովի առնչությունը 300.1 հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) առաջադրված մեղադրանքին։ Բացի այդ, Վերաքննիչ քրեական դատարանում էլ հաստատվել էր, որ գործի հանգամանքներն առանձին անձանց վերաբերյալ այլ են, և Խաչատուրովի` ենթադրյալ կատարած արարքը վտանգավորության աստիճանով նույնական չէ գործով անցնող այլ անձանց հետ»,–ասաց Պողոսյանը։

Նա հիշեցրեց` Խաչատուրովը նույնիսկ մեկ դատական նիստից չի բացակայել, ավելին, այս ընթացքում նրա խափանման միջոցի հարց չի բարձրացվել։ Ուստի, Պողոսյանը գտնում է, որ Խաչատուրովի` այս ողջ ժամանակահատվածում դրսևորած իրավաչափ վարքագիծը կարող է ապահովվել առհասարակ խափանման միջոցի բացակայության պայմանում։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Որոշման մասին հայտնի կլինի փետրվարի 11-ին, ժամը 12։00-ին կայանալիք դատական նիստի ժամանակ։ 

Այսօր ընթացող դատական նիստին Աննա Դանիբեկյանը թույլատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանադրված գույքի հետ կնքել ցանկացած պայմանագիր, բացի օտարումից։

«Մարտի 1»–ի գործով դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել

Հիշեցնենք, որ այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։

Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

60
թեգերը:
միջնորդություն, դատ, Յուրի Խաչատուրով
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (273)
Ըստ թեմայի
Մարտի 1-ի գործը չի կարող քաղաքական կոմպոնենտ չունենալ. Քոչարյանը պաշտպանեց Գևորգյանին
««Սինի կիտի» շուրջ հիստերիան պետք է թարգել»․ հորդորում է Սամվել Մարտիրոսյանը
Հաշմանդամություն ստացած ոստիկանը Մարտի 1-ի գործով տուժող չհամարվեց
Լևոն Արոնյան

«Խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ հեռանալ երկրից». Լևոն Արոնյան

38
(Թարմացված է 13:14 26.02.2021)
Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։ Արոնյանն իր որոշման հայտնել է ֆեյսբուքյան էջում գրառում անելով։

«Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։

Նա նշել է նաև, որ անկեղծորեն հպարտանում է, որ պատիվ է ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական և թիմային հաղթանակներ: Արոնյանը նշել է, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը: Նրա խոսքով` 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց:

Շախմատիստն ասում է, որ այդպես էլ ներկայիս իշխանությանը չկարողացավ փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում է ոչ թե անձամբ իր համար, այլ այդ հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա: Դրա դիմաց նրան պատասխանել են.«Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:

«Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին: Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից... Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս»,–գրել է նա։

Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել

Արոնյանն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ համոզված է` կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին. փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և դեռ կունենանք մեր կայուն տեղը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի սկզբից շախմատային դպրոցի ֆինանսավորումը դադարեցվեց, թեև մարզումները շարունակվեցին։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է: Ու հենց նրա օրոք էլ հիմնվեց ու սկսեց գործել Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի անվան գրոսմայստերների դպրոցը:

38
Ըստ թեմայի
Այս անգամ չստացվեց. Airthings Masters-ում Լևոն Արոնյանը երկրորդ տեղը զբաղեցրեց
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
«Մենք երկար զրուցեցինք, Պոնչիկն ասաց` այդպես լավ չէ». Արոնյանին «զգուշացում» են արել
Թևան Պողոսյան

«Զորքը մտե՞լ է քաղաք». Թևան Պողոսյանը պնդում է` եղածը ռազմական հեղաշրջման փորձ չէր

42
(Թարմացված է 12:50 26.02.2021)
Թևան Պողոսյանը նշում է, որ պետք է մանիպուլյատիվ հայտարարություններին չտրվել, քանի որ ԳՇ–ի արածը հայտարարություն է, ոչ թե հեղաշրջման փորձ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Գլխավոր շտաբի երեկվա հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ անվանելը մանիպուլյատիվ արտահայտություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

Փետրվարի 25-ին ԳՇ–ն հայտարարել էր, որ պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչը վարչապետը որակել էր ռազմական հեղաշրջման փորձ։

«Ես` որպես անվտանգության ոլորտի փորձագետ, մեկ անգամ չէ, որ տեսել եմ և գիտեմ` ինչ է նշանակում ռազմական հեղաշրջում։

Եթե պետք է մարդկանց հիշեցնել, ապա, կարծում եմ, 2016-ին հուլիսին Թուրքիայում տեղի ունեցածը կարող են մտաբերել։ Իսկ Երևանում տեսե՞լ ենք ռազմական տեխնիկա` տանկ, ԲՏՌ և այլն։ Տեսե՞լ ենք զորք մտնի քաղաք։ Բացի այդ, այնպես չէ, որ հայտարարում և հետո նոր ռազմական հեղաշրջում են անում»,–ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` ռազմական հեղաշրջման փորձ ընդհանրապես չի եղել` պարզապես հայտարարություն է արվել։ Այնպես որ, այդ մանիպուլյացիաներին, ըստ Պողոսյանի, պետք չի ենթարկվել։

Նա կարծում է, որ հիմա կառավարությունը պետք է առաջին քայլն անի դեպի խաղաղ հանգուցալուծում, որպեսզի քաղաքական ուժերը դրանից հետո միասնական ձևով նստեն, լուծում գտնեն. դրա առաջին քայլն իշխանության հրաժարականն է։

Թևան Պողոսյանը վստահ է` հրաժարականից հետո կլինեն ինստիտուտներ, որոնք կմիավորեն բոլորին, հիմա միայն պետք է գիտակցված ու խաղաղ հեռանալ։ Իշխանությունը պետք է հեռանա, ըստ նրա, հանուն հայրենիքի, որպեսզի չխորացնեն ճգնաժամը, իսկ ապագայում նրանք էլ են մասնակցելու հայրենիքի հզորացմանը։

«Միրզոյանը ոչինչ չի կարողանում անել»․ Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել

«Բոլորի մոտ կա մեկ բան, որը կարմիր գծով անցնում է` այս իշխանությունները պետք է հրաժարական տան, որից հետո կբացվի քաղաքական բանակցային սենյակը, որտեղ քաղաքական ուժերը կհավաքվեն ու կփորձեն գտնել այն լուծումը, որն ընդունելի կլինի բոլորի համար։ Գուցե պետք լինի ժամանակավոր հակաճգնաժամային կառավարություն, որին զուգահեռ քաղաքական ուժերն ինչ–որ ժամկետ հետո արտախորհրդարանական ընտրության կպատրաստվեն»,–ասաց Պողոսյանը։

Նա անդրադարձավ նաև այն խնդրին, որ մի շարք մարդիկ «ահազանգում» են` չկա՞ երրորդ հրապարակ, որտեղ կհավաքվեն նրանք, ովքեր ո՛չ ներկայիս իշխանության, ո՛չ էլ ընդիմության կողմնակիցներն են։ Պողոսյանն ասաց, որ երեկ, օրինակ, «Քաղաքացիական որոշումը» հայտնել էր, որ նման հավաք է անցկացնում նրանց համար, ովքեր դուրս են մնացել այդ երկու խմբերից։ Սակայն, ըստ նրա, կարող են ձևավորվել նաև չորրորդ և հինգերորդ հրապարակներ, սակայն պետք է նկատի ունենալ, որ ինչքան հրապարակ ձևավորվի, այնքան մենք գործ ենք ունենալու բաժանման հետ։

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 25-ին, ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ արեց իր համակիրներին։ Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը։

42
թեգերը:
ընդդիմություն, Հեղաշրջում, Թևան Պողոսյան
Ըստ թեմայի
Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան