Իրինա Էմբրալիձե

Վրացուհին ցնցել է ուկրաինական «Ձայնի» ժյուրիին. տեսանյութ

90
(Թարմացված է 16:39 09.02.2021)
Գեղեցիկ, ուժեղ վոկալ և կատաղի Էներգետիկա․ ժյուրիի անդամները, բնականաբար, չէին կարող դիմանալ ու չպտտվել։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Օդեսայում բնակվող վրացուհի Իրինա Էմբրալիձեն ուկրաինական «Ձայնը» նախագծի ժյուրիի բոլոր անդամներին ստիպել է պտտվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։ Երաժշտական նախագծի կույր լսումների փուլում 22- ամյա երգչուհին կատարել է Բիլի Այլիշի «No time to die» («Մահանալու ժամանակ չկա») երգը։

Նա հիացրել է ժյուրիի բոլոր անդամներին։ Չորսն էլ շրջվել են, սակայն Էմբրալիձեն ընտրել է Նադյա Դորոֆեևային։

Նախագծի պաշտոնական կայքում նշվում է, որ Իրինան երկար ժամանակ երազել է հանդես գալ այս նախագծում։

«Երաժշտական աշխարհի հետ Իրինային ծանոթացրել է մայրը, որը, ցավոք, ողջ չէ։ Հիմա նա եկել է երկրի գլխավոր վոկալ բեմ՝ երգելու մայրիկի համար։ Աղջիկը ցանկանում է երգչուհի դառնալ՝ ի հիշատակ իր կյանքում թանկ մարդու»,- նշված է կայքում։

«Նա հայերեն է երգում». Ֆրանսիայում 12 տարեկան Սամվելը հուզել է «Ձայնը» նախագծի ժյուրիին

Իրինա Էբրալիձեի մայրը մահացել է ավտովթարի հետևանքով։ Այժմ Իրինան գումար է վաստակում ռեստորաններում երգելով։ Նա հուսով է, որ նախագծին մասնակցելը կօգնի հայտնվել մեծ բեմում։

Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ

90
թեգերը:
երգ, «Ձայնը», երգչուհի
Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիև

Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում. Սերժ Սարգսյանի արձագանքը

101
(Թարմացված է 19:13 26.02.2021)
Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է Ալիևը հենց հիմա իր մասին նման սուտ հայտնում։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` այսօր կայացած մամուլի ասուլիսում հնչեցրած ստերին։ Մասնավորապես, Ալիևն ասել է, որ իբրև թե Սերժ Սարգսյանը 2016 թվականին իրենից երկու շաբաթ է խնդրել զորքը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար:

«Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում: Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու այդպիսի «խնդրանքն» Ալիևը մինչև հիմա տարբեր առիթներով չի բարձրաձայնել սեփական լսարանի առջև ու գլուխ չի գովացել. այդ գայթակղությանը հաստատապես և ոչ մի դեպքում նա չէր դիմանա: Իսկ ինչո՞ւ 2016թ. Սանկտ Պետերբուրգի բանակցային փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա»,–նշված է Սարգսյանի գրասենյակի արձագանքի մեջ։

Ալիևին հիշեցնում են նաև, թե ի՞նքը չէր, որ 2016 թվականին իր կառավարության նիստում նեղսրտած հայտարարում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը, սակայն Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին:
«Սակայն, պետք է նկատել, որ նա իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից հետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում: Շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է դա հիմա անում՝ դժվար պահին օգնության է
շտապում գործընկերոջը: Հավանաբար երկուսի մոտ էլ տարբեր ժամանակահատվածներում պարտվածի բարդույթը ծանր հետևանքներ է ունեցել»,–նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ալիևը նաևհայտարարել էր, թե Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին:

101
թեգերը:
Իլհամ Ալիև, Սերժ Սարգսյան
Чебуреки, беляши, лепешки, сосиски в тесте, булочки

Կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող արտադրամասերի աշխատանքը

33
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամկետ է սահմանել խախտումները վերացնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Նշվում է, որ հրուշակեղենի արտադրությունը կասեցվել է Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս արտադրամասերում խախտվել են օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ տարածքները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

33
թեգերը:
Հայաստան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ)
Վահան Դումանյան

«Անհետաձգելի գործեր ունեի».ԿԳՄՍ նախարարը` վարչապետի հանրահավաքին չմասնակցելու մասին

0
(Թարմացված է 19:09 26.02.2021)
ԿԳՄՍ նախարարի խոսքով` յուրաքանչյուր պրոֆեսիոնալ աշխատանք կատարող պաշտոնյա պետք է զբաղվի իր գործով։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ասում է, որ գտնվելով որոշակի պաշտոնում, անձը պարտավոր է կատարել այդ պաշտոնում իր առաքելությունը։ Այս մասին Դումանյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում`անդրադառնալով ԶՈւ ԳՇ հայտարարությանը, որով Զինված ուժերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։

«Զինվորականները պետք է մեր սահմանները և մեր երկրի անվտանգությունը պահպանեն։ Կարելի է անհամաձայն լինել որպես անձ այս կամ այն որոշման հետ։ Որևիցե մեկս ամրագրված չենք մեր պաշտոնին, բոլորս ազատ ենք անձնական որոշումներ կայացնելիս։ Բայց, գտնվելով որոշակի պաշտոնում, դուք պարտավոր եք կատարել այդ պաշտոնում ձեր առաքելությունը։ Այս երևույթը նոր չէ։ Արցախյան առաջին պատերազմում կային նման քաղաքական գործիչներ, որոնք անընդմեջ ասում էին, որ հոսանքը հատուկ հողանցում է արվում օրվա իշխանությունների կողմից, որպեսզի ժողովրդին հոսանք չգնա։ Դա դեմ էր ֆիզիկայի օրենքներին, անհնար բան էր, բայց կային մարդիկ, որոնք հավատում էին և նույնիսկ հիմա կան նման մարդիկ, որոնք իներցիայով նույն կերպ են մտածում»,- նշեց Դումանյանը։

Լրագրողներից մեկի հարցին, թե նախարարն ինչու ներկա չի եղել երեկվա հանրահավաքին, Դումանյանը պատասխանեց, որ աշխատում էր։ «Անհետաձգելի գործեր ունեի»,–ասաց նա։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

0
թեգերը:
Հրաժարական, հանրահավաք, Վարչապետ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Վահրամ Դումանյան
Ըստ թեմայի
Սաշիկ Սարգսյանը պահանջում է «բուկետի» հրաժարականը. նա ներկա է ընդդիմության հանրահավաքին
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են. տեսանյութ
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում