Լևոն Արոնյան

Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել

171
(Թարմացված է 15:46 09.02.2021)
Արոնյանը միշտ հրաժարվել է տարբեր երկրներից ստացվող հազարապատիկ բարձր վարձատրությամբ առաջարկներից, սակայն մայրը չգիտի, թե «համազգային հոգեխանգարմունքի» պարագայում որդին ինչ որոշում կկայացնի այս անգամ։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանի մայրը՝ Սեդա Արոնովան, զայրացել է վերջին շրջանում իր որդուն ուղղված քննադատություններից։ Նա Facebook-ի իր էջում խիստ գրառում է կատարել՝ անդրադառնալով դրանց, թեպետ խոստովանում է՝ սկզբում որոշել էր չարձագանքել Արոնյանի դեմ «համազգային անտեղի ու լկտի տվայտանքներին»:

Արոնյանի մոր խոսքով՝ որդին՝ որպես թիմի կապիտան, ստանում է ամսական ընդամենը 200 հազար դրամ։

Հիշեցնենք՝ վերջերս ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե 2019 թվականին Արոնյանին փոխանցվել է 133 հազար 200 դոլարի չափով գումար։

Սեդա Արոնովայի պնդմամբ՝ այդ գումարը հասցեագրված է եղել Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատուկ սերվերից օգտվելու թույլտվության ձեռքբերման նպատակով, և այդ սերվերից օգտվել է ոչ միայն Արոնյանը։ Նրա խոսքով՝ ավելին,  2020թ.-ից սերվերից օգտվելու թույլտվությունը դադարեցվել է։

Մայրը զայրացած է, որ շարունակվող քննադատությունների կողքին չի խոսվում բարեգործական այն ծրագրերի մասին, որ Լևոնն է կատարում։ Նշում է, որ հատուկ Արցախին օգնելու նպատակով նա ընդունել է մի շարք հրավերներ, օրինակ, դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի բասկետբոլի ասոցիացիայի համար, որից ստացված ողջ գումարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Լևոնը, ի նպաստ Հայաստանի և Արցախի, բարեգործություն է անում ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ օգտագործելով իր հեղինակությունն աշխարհում. նրա հորդորով աշխարհի տարբեր երկրներից օտարերկրացի ընկերները պատերազմի ընթացքում մեծ գումարներ են փոխանցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին»,- գրում է Արոնովան ու ընդգծում, որ այդ ամենի մասին հրապարակումներ չեն արվում, որովհետև դա գովազդի համար չի արվում։

Նա հիշեցնում է, որ գրոսմայստերներ Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի ջանքերով ստեղծվել էր գրոսմայստերական դպրոց, որը 2018 թ.-ին փակվեց` «համարվելով ավելորդ»:

«Մատ տեռորին». Արոնյանն ու ընկերները կրկին գումար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

«Արդյունքում մարզիկները սփռվեցին աշխարհով մեկ, որոնցից այդ դպրոցի մարզիչ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի դիակը անցյալ տարի Ղազախստանից տեղափոխվեց Հայաստան:  Այսօր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը մարզում է ԱՄՆ-ի, Հրանտ Մելքումյանը՝ Ավստրալիայի, Սերգեյ Մովսիսյանը՝ Չեխիայի երեխաներին և այլն, իսկ երիտասարդ հայ գրոսմայստերների համար մարզման վայր է Լևոն Արոնյանի բնակարանը»,- զայրացած գրառումը շարունակում է Սեդա Արոնովան։

Շեշտում է՝ այսօր էլ որդին հաջողությամբ հանդես է գալիս հայկական դրոշի ներքո, թեպետ «հազարապատիկ ավելի վարձատրությամբ այլ երկրների հավաքականներում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում»։ Մայրն ընդգծում է, որ մինչ այժմ որդին հրաժարվել է բոլոր այդ առաջարկներից, սակայն չի կարող ասել, թե ինչ որոշում նա կկայացնի հիմա՝ «տեսնելով այս համազգային հոգեխանգարմունքը»։

«Ձեր չստացված կյանքի համար ոչ ոք մեղավոր չէ, դադարեցրեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին՝ փորձելով նրան ներկայացնել որպես հայրենիքն ու ընտանիքը ուրացողի: Խնդրում եմ նկատեք, որ Լևոնի մասնակցությունը Հայաստանի շախմատային կյանքին ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի փիառի համար չէր, դա աշխարհում Հայաստանի վարկանիշի և պատվի համար էր:

Համաշխարհային հանրությունը այս հաղթանակներով Հայաստանն էր գնահատում, ոչ թե ֆեդերացիայի նախագահին, բավական է որդուս պատմական ձեռքբերումները քաղաքականացնեք»,- գրել է Սեդա Արոնովան։

Մայրը նաև հերթով թվարկել է բոլոր այս տարիների ընթացքում Լևոն Արոնյանի կարևորագույն հաղթանակները հայկական դրոշի ներքո։

«Եվ վերջում ուզում եմ նկատեք, որ մեր ազգից շատերն են փոխել իրենց ազգանունները՝ վերցնելով ով, եվ, օղլու և այլ վերջածանցներ, իսկ որդիս, կիսով չափ հրեա լինելով, իր ազգանունը փոխել է հակառակ տրամաբանությամբ՝ Արոնով ազգանունը դարձնելով ԱրոնՅԱՆ»,- եզրափակում է գրոսմայստերի մայրը։

Եթե պետք է, կպաշտպանի հայրենիքը․ Լևոն Արոնյանը վերադառնում է Հայաստան

Նշենք, որ վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց տարածված տեղեկատվությունը, թե Լևոն Արոնյանը հրաժարվում է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, պատրաստվում է մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արոնյանի նման կտրուկ որոշման պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու առաջին ամիսներին տված խոստումը չկատարելն է: Նշվում է, թե Փաշինյանը խոստացել էր կարգավորել գերհզոր համակարգչի ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որպեսզի Արոնյանը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին։ Սակայն խոստումը, ըստ աղբյուրի, Փաշինյանը չէր կատարել։

Այս տեղեկությունների տարածումից հետո ԿԳՄՍ նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ, թե 2019 թվականին Լևոն Արոնյանին կառավարությունից փոխանցվել է 133․200 դոլար։

171
թեգերը:
Facebook, մայր, շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (117)
Ավտոբուս

Գարնան առաջին օրվանից 99 համարի երթուղին Երևանում կսկսի գործել նոր ավտոբուսներով

173
(Թարմացված է 16:46 28.02.2021)
Վարորդները լինելու են հատուկ համազգեստով, ղեկին չեն ծխելու և հեռախոսով չեն խոսելու։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Մարտի 1-ից մայրաքաղաքային 99 համարի երթուղին կգործի 13 նոր ավտոբուսներով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Երթուղին սկսվելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից, անցնելու է քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն։ Երթուղու վերջնակետը Ուռուցքաբանության կենտրոնի մոտ է։ Ավտոբուսներն աշխատելու են առավոտյան 07.15-ից մինչև 23.00։

Քաղաքապետի մամուլի խոսնակը նաև մի քանի «կանոններ» է հիշեցրել, որոնք կարևոր են երթուղու նոր ավտոբուսներից օգտվելու համար։

Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

«Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ»,- նշում է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և առհասարակ երթևեկության անվտանգության նկատառումներով։

Մասնավոր մանկապարտեզների և դպրոցների գլխին սուր է կախված. փակման վտանգ` հանուն բյուջեի

Հատուկ կանոններ են սահմանված նաև վարորդների համար․ նրանք լինելու են համապատասխան համազգեստով, հրահանգավորված են երևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Երևանի մետրոպոլիտենի համար դրենաժային թունել կկառուցվի

173
թեգերը:
ավտոբուս, Երևան, Հայաստան
Նարեկացու հիշատակի օրվա կապակցությամբ Վատիկանում պատարագ է մատուցվել

Նարեկացու հիշատակի օրվա կապակցությամբ Վատիկանում պատարագ է մատուցվել. լուսանկարներ

34
(Թարմացված է 13:36 28.02.2021)
Պատարագից հետո Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մոտ էկումենիկ աղոթք է հնչել։

ԵՐԵՎԱՆ, 287 փետրվարի – Sputnik. Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում երեկ` փետրվարի 27-ին, տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ` Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ Լեոնարդո Կարդինալ Սանդրիի նախագահությամբ։ Տեղեկությունը հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։

Պատարագին հետևել է էկումենիկ աղոթք՝ Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մոտ, որին ներկա են գտնվել նաև Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթանման քահանայապետական խորհրդի նախագահ Կուրտ Կարդինալ Կոխը, պաշտոնատար անձիք, օտարերկրյա դեսպաններ, ԶԼՄ-ների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթի ընթացքում անդրադառնալով Նարեկացու հոգևոր-գրական ժառանգությանը` նշել է, որ Հռոմեական գլխավոր օրացույցում Ս․ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը ներառելու Ֆրանցիսկոս պապի վերջերս կայացրած որոշումը գալիս է փաստելու հայաստանյայց ու կաթոլիկ քույր եկեղեցիների միջև շարունակական սերտացման, ինչպես նաև Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև զարգացող հարաբերությունների մասին։

Նազարյանի խոսքով` հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում երբեք չի ընկրկել իրեն պարտադրված պատերազմների, հարևանների ագրեսիայի, ջարդերի, ցեղասպանության ու այլ զրկանքների առջև, վեր է հառել և շարունակել է հավատարիմ մնալ քրիստոնեական ու համամարդկային իդեալներին։

«Խաղաղության վարդապետի» (ինչպես ավելի վաղ Նարեկացուն անվանել էր Հռոմի պապը) օրվա առթիվ ՀՀ դեսպանն ընդգծել է ազգային ու գլոբալ մակարդակներում խաղաղության քաղաքակրթություն կերտելու եկեղեցու ու միջազգային հանրության ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։

Հիշատակի այս արարողությունները կազմակերպել էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանությունը, Քրիստոնեական միասնության խթանման Քահանայապետական խորհուրդը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար ու վերջինիս նախաձեռնությամբ։ Արարողություններին մասնակցել են նաև Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արք. Զեքիյանը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանը, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Նարեկ վրդ․ Նամոյանը, հայ կաթողիկե քույրերը, հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցիների հոգևորականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

34
թեգերը:
աղոթք, պատարագ, Գրիգոր Նարեկացի, Վատիկան
Ըստ թեմայի
Ինչպես փրկվեց Դադիվանքը. տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում
Գումար կհատկացվի Ստեփանակերտից Արցախի եկեղեցիներ տրանսպորտ ապահովելու համար. Հարությունյան
Վիգեն Ավետիսի «Հայոց մայր» հուշարձանը ցուցադրվում է Տոսկանայում
ՃՏՊ, արխիվային լուսանկար

Վրաերթ Արարատի մարզում. տղամարդը մի քանի մետր շպրտվել է ու տեղում մահացել

0
(Թարմացված է 00:19 01.03.2021)
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկված տղամարդուն։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմանում Նիզամի գյուղի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Աբրահամյանը՝ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացուն` 76-ամյա Միրզա Աբրամովին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, որ հարվածից մի քանի մետր շպրտվել է, տեղում մահացել է:

Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Honda Elison»-ը․ կա զոհ

0
թեգերը:
վարորդ, Մահ, Վրաերթ, Արարատի մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Երկու անգամ նույն տունն է մտել գողության համար, Սևանի ոստիկանները բռնել են դեպքի վայրում
Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել
Նուբարաշենի գերեզմանները թալանել են. ոստիկանները հայտնաբերել են գողերին