ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկվում է Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր մասնաշենքի կառուցման հարցը:
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այցելել է Բաղրամյանի, Վաղարշապատի և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել շենքային պայմաններին և տեխնիկական զինվածությանը։
Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է նա «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրինության հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ԱԻ նախարարը և մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քաղպաշտպանության ոլորտի մի շարք խնդիրներ են քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Բանակը ճիշտ է արել, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի բանակի հրամանատարությանը ո՛չ պաշտոնից ազատելու, ո՛չ էլ ճնշելու։ Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Ինչ է` բանակը պետք է նայի, թե ինչպես են մաս–մաս հանձնում թուրքերին ու ադրբեջանցիներին մեր հողերը։ Ասում են` բանակը պետք է քաղաքական չեզոքություն ցուցաբերի, ինչն էլ անում է բանակը, քանի որ չի մասնակցում այս հանրահավաքներին»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահն են որակել գլխավոր շտաբի հայտարարությունը որպես ռազմական հեղաշրջման փորձ, իսկ մյուսները հասկացել են, որ ԳՇ–ն իր կարծիքն է հայտնել։
Օհանյանն ասաց նաև, որ թվում է, թե երիտասարդ բանակ ունենք, սակայն իրականում այդ բանակի խորքում մեր դարավոր պայքարի ոգին է։ Օհանյանը հայտնեց նաև, որ հանրահավաքին մասնակցում են նախկին 3 գլխավոր շտաբի պետեր` ինքը, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը և գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. «Տավուշ տեքստիլի» տնօրինությունը նույնպես միացել է ընդդիմության` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ միաժամանակ Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ելույթ ունենում։
«Մի շարք մարդիկ են միանում մեր հանրահավաքին։ Ավելին, տարբեր մարզերից մարդիկ են եկել ու միացել մեզ։ Մի խումբ ռուսաստանաբնակ տավուշցիներ, այդ թվում՝ Տավուշի ամենախոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Տավուշ տեքստիլի» սեփականատերը, հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ կանգնած է բանակի կողքին»,–ասաց Մանուկյանը։
Նշենք, որ «Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրենը Սուրեն Երիցյանն է։
Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ հանրահավաքներ են. Հանրապետության հրապարակում ընթանում է իշխանությունների կողմնակիցների, Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքները։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։