Դատարան

Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան աղմկահարույց գործով անցնող 2 բժիշկներն արդարացվեցին

208
(Թարմացված է 15:52 08.02.2021)
Դատարանի վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն տուժողի իրավահաջորդները կդիմեն նման քայլի, թե ոչ, դեռ հայտնի չէ։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն այսօր որոշում է կայացրել արդարացնել ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով մեղադրվող են «Շենգավիթ» ԲԿ–ի բժիշկներին` Շուշանիկ Բախշյանին ու Անի Բաբելյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Մարգարյանի մահվան դեպքով հարուցված քրգործով մեղադրյալ Անի Բաբելյանի պաշտպան Կարեն Սարդարյանը։

«Երկու բժիշկներն էլ անմեղ են ճանաչվեն, նրանք արդարացվել են հանցակազմի բացակայության հիմքով»,–ասաց Սարդարյանը։

Նա հավելեց, որ դատարանի վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն տուժողի իրավահաջորդները կդիմեն նման քայլի, թե ոչ, դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ ծննդկանի մահվան դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել. Մերի Մարգարյանը մահացել էր դեռ 2015-ին հուլիսի 29-ին` «Էրեբունի» ԲԿ–ում, սակայն մինչ այդ հաշվառված է եղել «Շենգավիթ» ԲԿ-ում։ Նրա մոտ ախտորոշվել էր «ՀԵԼԼՓ/HELLP» սինդրոմ (մանկաբարձության մեջ հազվադեպ հանդիպող բարդություն) համախտանիշի թոքաբորբ: Հուլիսի 30-ին մահացել էր նաև նրա նորածին դուստրը:

Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Մերի Մարգարյանը դեռ հուլիսի 23-ից գանգատներ է ունեցել, բարձր է եղել նրա ջերմությունը և դիմել է իրեն հսկող բժիշկ Շուշանիկ Բախշյանին: Վերջինս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ»։

Բացի այդ, Բախշյանը 2015-ի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն՝ հերթական կոնսուլտացիայի համար և, տեղյակ լինելով Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին, չի հոսպիտալացրել նրան: Հուլիսի 27-ին, երբ Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» ԲԿ–ում, արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել են արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից Մարգարյանը մահացել է։ Հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը:

«Շենգավիթում» 30-ամյա ծննդկան է մահացել. բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը մեղադրվում էին մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծննդկանի մահը (ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդված)։

208
թեգերը:
Դատարան, դատ, բժիշկ, ծննդատուն, ծննդկան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու են ծննդկանին շտապօգնության մեքենայով Երևան տեղափոխել. բողոքի ակցիա Եղվարդի ծննդատանը
«Շենգավիթում» 30-ամյա ծննդկան է մահացել. բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել
Երևանում ծննդկան է մահացել. բուժկենտրոնը մանրամասներ է հայտնում
ԳՇ պետ Օնիկ Գասպարյան

Զինված ուժերի ղեկավար կազմը հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները

26
(Թարմացված է 23:30 01.03.2021)
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով։

26
Ուղևորներ

ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով

45
(Թարմացված է 22:04 01.03.2021)
Հավելվածը ԵԱՏՄ պետությունների բնակիչների համար պարզեցնում է տեղաշարժի գործընթացը` միևնույն ժամանակ ապահովելով գործող պահանջների պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը մինչև ապրիլի 1-ը երկարացրել է «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով երկիր մուտք գործելու թույլտվությունը։

«Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 2021 թվականի փետրվարի 26-ի №485 կարգադրությունը, որը նախատեսում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» բջջային հավելվածի կիրառման ժամկետը` ՌԴ պետական սահմանի կոնկրետ անցակետեր հատելիս կորոնավիրուսի նոր վարակի հետազոտության բացասական արդյունքները ներկայացնելու համար», – ասված է կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հավելվածի կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև 2021 թվականի մարտի 1-ը։

Ընդգծվում է, որ համապատասխան որոշումը տարածվում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա։ Այսպիսով, Հայաստանի և Բելառուսի քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել պարզեցված կարգով` «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հատուկ բջջային հավելվածի կիրառմամբ։

Հավելվածը, որում նշված է հաստատում անցած լաբորատորիաների ցանկը, թույլ է տալիս պահպանել թեստերի արդյունքներն ու QR կոդերը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնելու իրավունք ունեն կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։

«Միասնական պատուհան» ԵԱՏՄ–ում. Փաշինյանի առաջարկը` աշխատուժի ազատ տեղաշարժի մասին

45
թեգերը:
հավելված, կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան