Գևորգյան ընտանիքը

Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ

619
(Թարմացված է 19:56 07.02.2021)
Գևորգյաններն Արցախում երկու տուն են թողել և ամբողջ ունեցվածքը։ Հիմա ընտանիքի 11 անդամները մի սենյակում են ապրում։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Արմավիրի Գեղակերտ գյուղի տան մուտքի դռանը, որտեղ ժամանակավորապես բնակվում է Գևորգյանների ընտանիքը, մեծ խաչ է կախված։ Դա միակ բանն է, որ նրանք բերել են Քաշաթաղի շրջանի Վարդաբաց գյուղի իրենց տնից։ Հեռանալիս ընտանիքի մայրը՝ Լարիսան, վերջին անգամ հետ է նայել ու որոշել է վերցնել ամենաթանկը։ Նա վստահ է՝ հենց իր հավատի շնորհիվ են փրկվել հայրենիքի համար կռվող որդիներն ու ամբողջ ընտանիքը, որը տունը լքում էր հակառակորդի հրետակոծության տակ։

Крест семьи Геворкян на стене временного дома (4 февраля 2021)․ Гехакерт
© Sputnik / Aram Nersesyan
Քաշաթաղից բերված խաչը

«Նույնիսկ մեր լուսանկարները չեմ վերցրել։ Ճագարներին ու հավերին լիքը կեր լցրեցի, դռները փակեցի ու դուրս եկա։ Մտածում էի, որ կվերադառնանք մեր տները, հիմա եմ հասկանում, որ իզուր հույս էր։ Սոցցանցերում վիդեոներ եմ նայում և ուզում եմ իմ տունը տեսնել։ Շատ եմ կարոտում»,-թախիծով ասում է կինը և ցույց է տալիս տան բանալիների կապոցը։

Мать семейства, Лариса Геворкян, с ключами от оставленного в Кашатахе дома (4 февраля 2021)․ Гехакерт
© Sputnik / Aram Nersesyan
Լարիսա Գևորգյանը` Քաշաթաղի տան բանալիները ձեռքին

Վարդաբացում նրանք լավ էին ապրում. գյուղում երկու տուն են թողել, այգիներ, ջերմոցային տնտեսություն՝ այն ամենը, ինչ ստեղծել էին քսան տարվա ընթացքում։ Հիմա այս ընտանիքի երեք սերունդ՝ ծնողները, երեխաներն ու թոռները, ապրում են մի սենյակում։ Ստիպված են լվացք անել ու լողանալ ծանոթների և բարեկամների տներում, օգնություն սպասել պետությունից։ Դա նրանց շատ է վշտացնում, քանի որ սովոր են աշխատել և ինքնուրույն հասնել ամեն ինչի։ Հիմա նրանք ընդամենը մի բան են խնդրում․փոխհատուցել ունեցվածքը կամ տուն տրամադրել, որ անտուն չմնան։ Պատրաստ են ապրել Հայաստանի ցանկացած մարզում, զբաղվել գյուղատնտեսությամբ։

Временный дом семьи Геворкян (4 февраля 2021)․ Гехакерт
© Sputnik / Aram Nersesyan
Գևորգյան ընտանիքը Գեղակերտ գյուղի մեկսենյականոց տանը

«Մեզ պալատներ ու մեքենաներ պետք չեն, գլխներիս տանիք է պետք։ Մեկն էլ հերիք է։ Հետո արդեն ինքներս կստեղծենք։ Եթե մեզ թույլ տային դուրս բերել մեր ունեցվածքը, դա էլ չէինք խնդրի, բայց հիմա մեզ շատ է պետք այդ օգնությունը։ Մեզ ախր նույնիսկ վարկ չեն տալիս»,-ասում է ընտանիքի հայրը՝ ակնհայտորեն խիստ վիրավորված։

Отец семейства, Юрий Геворкян (4 февраля 2021)․ Гехакерт
© Sputnik / Aram Nersesyan
Ընտանիքի հայրը` Յուրի Գևորգյանը

Մի քանի րոպե զրուցելուց հետո շփոթում ենք անունները, խնդրում ենք նորից ներկայանալ ու պատմել, թե ով ում բարեկամն է։ Պարզվում է՝ այս մի սենյակում ապրում են ընտանիքի տատն ու պապը՝ Յուրին և Լարիսան, նրանց որդիները՝ Ժորան, Նարեկն ու Արմանը։ Ավագ որդին՝ Ժորան, ամուսնացած է Արևիկի հետ, երկու դուստր ունեն՝ Լիլյան ու Լարիսան։ Միջնեկ որդին Նարեկն է, ամուսնացած է Օլյայի հետ։ Զույգը երկու զավակ ունի՝ Արփին ու Յուրին։ Թվում է, թե մտապահեցինք, բայց մի քանի րոպե հետո անունները կրկին խառնում ենք, Նարեկին Գառնիկ եմ ասում, ծիծաղում են ու խոստովանում՝ այդպես հաճախ է պատահում։

-Ինչպե՞ս եք այստեղ տեղավորվում։

-Դժվարությամբ։ Ամուսինների «ննջարանները» վարագույրով ենք առանձնացրել, հարսս ընդհանրապես չի կարողանում հեռավար սովորել՝ աղմուկը չափազանց շատ է,-ասում է Լարիսան։

Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան

Սենյակում իսկապես դժվար է կենտրոնանալ, քանի որ երեխաներն ուշադրություն են պահանջում ու շեղում զրույցից։ Երեք տարեկան Արփին զվարթ խաղում է մեր լուսանկարչի հետ, Արմանն ու Լիլյան, վառարանի մոտ նստած փսփսում են, իսկ 5-ամյա Լարիսան ճստիկ կատվի պես նստած է մեր կողքին և երբեմն պատասխանում է հարցերին՝ գլուխն օրորելով։

Մեծերը, միմյանց ընդհատելով, պատմում են, թե ինչպես բնակություն հաստատեցին Արցախում և ինչպես հարկադրված տեղահանվեցին նախորդ տարվա հոկտեմբերին։ Պատերազմի մասին հիշողություններից փոքրիկ Լարիսայի սիրտը սկսում է արագ խփել։ Նրան վախեցրել է հարևան գյուղում պայթող ռումբերի դղրդոցը։ Հիմա երբեմն կակազում է։

Внучка семьи Геворкян, Лариса, с корреспондентом Спутник Armenia (4 февраля 2021)․ Гехакерт
© Sputnik / Aram Nersesyan
Փոքրիկ Լարիսան Sputnik Արմենիայի թղթակից Նանա Մարտիրոսյանի հետ

«Մարտական գործողությունների ընթացքում, երբ ինքնաթիռներ կամ ԱԹՍ-ներ էին թռչում, սիրտս կանգնում էր, անմիջապես երեխաներս ու ծնողներս էին մտքիս գալիս։ Մենք նրանց համար էինք շատ անհանգստանում, վախենում, ոչ թե մեր»,-պատմում է Նարեկը, որը երկու պատերազմի է մասնակցել։

Жора и Нарек Геворкяны (4 февраля 2021)․ Гехакерт
© Sputnik / Aram Nersesyan
Ժորա և Նարեկ Գևորգյանները

Ապրիլյան պատերազմին Նարեկը կամավոր էր գնացել, իսկ վերջին պատերազմի ընթացքում Ժորային կանչեցին։ Նարեկը որոշեց եղբորը մենակ չթողնել և նորից կամավոր գրվեց։ Նրանք մարտական գործողությունների են մասնակցել Ջրականում (Ջաբրայիլ) և Ասկերանում։

Ավարտին եմ հասցնելու զոհված ընկերներիս գործը. մայոր Մեսրոպյանն իրեն պարտված չի համարում

Ասում է՝ երբեք չի մոռանա եղբոր հայացքը, երբ առաջին անգամ ռմբակոծության տակ ընկան։ Բայց այդ պահին էլ նա մտածում էր ընտանիքի և փոքրիկ Յուրիի մասին, որին քնքշորեն անվանում է «իմ գեներալ-մարշալը»։ Ի դեպ, հենց փոքրիկի շնորհիվ հասկանում ես, թե որքան համերաշխ ընտանիք է։ Հենց Յուրին սկսում է լաց լինել, մեծերից յուրաքանչյուրը փորձում է հանգստացնել նրան, իսկ քանի դեռ նրա մայրիկը՝ Օլյան, զբաղված է, մյուս հարսը՝ Արևիկը, շտապում է օրորել երեխային։

Невестка семейства Геворкян, Аревик, с малышом Юрием во временном доме (4 февраля 2021)․ Гехакерт
© Sputnik / Aram Nersesyan
Արևիկն ու Յուրին

Ինչ-որ մեկը զանգում է Նարեկին։ Ընտանիքը սկսում է ծիծաղել։ Փոքրիկ Արփին է։ Նա սիրում է սենյակի մի անկյունից զանգել հայրիկին կամ պապիկին և ամեն անգամ խոսակցությունն ավարտում է «կապի մեջ» բառերով։ Այս անգամ նա որոշում է երգել ընտանիքի սիրելի երգը՝ «13 արծիվները» կամ, ինչպես իրենք են այն անվանում, «Ջաբրայիլը»։ Մի քանի վայրկյան անց նրան միանում են նաև մյուս երեխաները։ Գրեթե բոլոր մեծերը ձայնակցում են նրանց, միայն պապիկն է, որ նայում է քնած Յուրիի ու լռում։

Внучка семьи Геворкян, Арпи, во временном доме (4 февраля 2021)․ Гехакерт
© Sputnik / Aram Nersesyan
Փոքրիկ Արփին

«Մենք համերաշխ ենք և պատրաստ ենք ապրել Հայաստանի ցանկացած մասում։ Քսան տարի բոլորս միասին աշխատել ենք, որ մեր տանիքն ունենանք ու արժանապատիվ ապրենք, բայց զրկվեցինք դրանից։ Ուզում եմ, որ գոնե իմ երեխեքը գլխներին տանիք ունենան, իսկ թոռներս` երջանիկ մանկություն»,-ասում է նա մի քանի վայրկյան անց։

Мать семейства, Лариса, с невесткой Олей и внуком Юрием во временном доме (4 февраля 2021)․ Гехакерт
© Sputnik / Aram Nersesyan
Տանտիկինը` Լարիսան` հարսի` Օլյայի և փոքրիկ Յուրիի հետ

Խոստովանում է` մի քիչ քաշվում են օգնություն խնդրել, երբ երկրում բազմաթիվ մարդկային զոհեր կան, երբ զոհվել են նրանց ազգականներն ու ծանոթները, բայց այլ ելք չեն տեսնում։ Մի քանի անգամ փորձել են աշխատանքի տեղավորվել, բայց առայժմ չի ստացվում։ Նրանք միայն մի բան են ուզում․կրկին ստեղծել այն ամենը, ինչ կորցրել են Արցախում և ապրել արժանապատիվ։ Իսկ Վարդաբացի տան բանալիները Լարիսան ամեն դեպքում պահելու է...

  • Գևորգյան ընտանիքի երեխաները
    Գևորգյան ընտանիքի երեխաները
    © Sputnik / Aram Nersesyan
  • Գևորգյան ընտանիքի ամենակրտսերը` Յուրի Գևորգյանը
    Գևորգյան ընտանիքի ամենակրտսերը` Յուրի Գևորգյանը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Յուրի և Լարիսա Գևորգյանների կրտսեր որդին` Արմանը
    Յուրի և Լարիսա Գևորգյանների կրտսեր որդին` Արմանը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Լիլյա Գևորգյանը
    Լիլյա Գևորգյանը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Գևորգյանների միջնեկ որդին` Նարեկը
    Գևորգյանների միջնեկ որդին` Նարեկը
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 5
© Sputnik / Aram Nersesyan
Գևորգյան ընտանիքի երեխաները
619
թեգերը:
տուն, Արցախյան պատերազմ, բազմազավակ ընտանիք, ընտանիք, Քաշաթաղ
Ըստ թեմայի
Հոր ձայնը լսվել է. 70 օր անց գտնված Նիկոլայը ծնողներից թաքուն էր ՀՀ քաղաքացիություն ստացել
«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները
«Մա՞մ, էլի ջոկողություն ես անո՞ւմ...». Շուշիում նույն օրը զոհված եղբայրների պատմությունը
Գագիկ Ծառուկյան. արխիվային լուսանկար

Գագիկ Ծառուկյանն ամուսնացնում է որդուն. հայտնի է հարսանիքի օրն ու տեղը. «Հրապարակ»

64
(Թարմացված է 11:31 06.03.2021)
Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը մեկ անգամ արդեն իսկ հետաձգվել էր։ Սակայն այժմ ամեն ինչ որոշվել է։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքի օր է նշանակվել ապրիլի 10-ը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

«Նվեր Ծառուկյանի հարսանիքը կկայանա «Փարավոն» ռեստորանային համալիրում»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է:

Հարսանիք լեռներում՝ ամպերից վեր. Խուստուփի հայտնի զույգի պատմությունը

64
թեգերը:
հարսանիք, որդի, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
«Հայրիկն ինձ ուզում էր հարսի շորով տեսնել` չհասցրեց». հետպատերազմյան հարսանիքներն Արցախում
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում
Արխիվային լուսանկար

«Թաքուն գնած» 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածն ու ՊՆ–ի պատասխանը. «Ժողովուրդ»

64
(Թարմացված է 11:23 06.03.2021)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, 600 դոլարով զրահաբաճկոններ է գնել։ ՊՆ–ն պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանը։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Պատերազմի ընթացքում զրահաբաճկոններ գնելու վերաբերյալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հետևած իրադարձությունները բավականին հետաքրքիր են:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը պատասխանել է ՀՀ  պաշտպանության նախարարությունը և հայտնել, որ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարությանը շրջանցման և ՀՀ կառավարության կողմից գնման միջոցով (600 դոլար արժողությամբ) զրահաբաճկոններ ՀՀՍ (Հրթիռահրետանային սպառազինություն) կենտրոնական բազա չեն մատակարարվել։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ խոսելով «թալանի և լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ Եվ չնայած ՊՆ–ն, ըստ էության, հերքում է երրորդ նախագահին, սակայն հետաքրքիր է, որ կառավարությունն այս ամենը պետական գաղտնիք էր համարել:

Կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել. ՊԵԿ նախագահը` Սերժ Սարգսյանի հիշատակած զրահաբաճկոնների մասին

Այսինքն` կառավարությունը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ այդ տեղեկությունը պետական գաղտնիք է պարունակում, ուստի այն հրապարակման ենթակա չէ։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ինչու պատերազմում ունեցանք այս արդյունքը. Միքայել Համբարձումյանը խոսել է պատճառների մասին

64
թեգերը:
Սերժ Սարգսյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), զրահաբաճկոն
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
Փաշինյանը խոսեց «Իսկանդեր»-ներից, քանի որ առաջինը խոսել էր Սերժ Սարգսյանը. Քոչարյան
Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում. Սերժ Սարգսյանի արձագանքը

«Ի սրտե». Ավետ Բարսեղյանը Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրել. տեսանյութ

0
(Թարմացված է 12:12 06.03.2021)
Մի քանի ամիս է, ինչ Ռիտա Սարգսյանը հեռացել է կյանքից։ Հայաստանյան երգիչները նրան նվիրված երգ են կատարում։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրվել, որը թողարկվել է այսօր` նրա ծննդյան օրը։ Ռիտա Սարգսյանն այսօր կդառնար 59 տարեկան։ «Ի սրտե» խորագրով երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը Կարեն–Սևակինն է (Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը)։

Երգը կատարում են Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Սարո Թովմասանն ու Շուշան Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանը կյանքից հեռացավ նախորդ տարվա նոյեմբերի 20-ին` կորոնավիրուսի հետևանքով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել և գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռիտա Սարգսյանին տեղափոխել էին Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։

Ռիտա Սարգսյանը ժամանակին բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացնում։ Մասնավորապես, նա 2009 թ. հիմնադրված «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ Հիմնադրամն աջակցում էր արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։

Ռիտա Սարգսյանին ծանր վիճակում տեղափոխել են արտերկիր

0
թեգերը:
տեսանյութ, Շուշան Պետրոսյան, Ավետ Բարսեղյան, երգ, Ռիտա Սարգսյան
Ըստ թեմայի
«Ռիտա Սարգսյանը մեծ սեր ու հարգանք էր վայելում հարազատ Արցախում». Արայիկ Հարությունյան
Սերժ Սարգսյանի կինը մահացել է
Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է արել Ռիտա Սարգսյանի առողջական վիճակի մասին