Արխիվային լուսանկար

Հայաստանի որոշ հատվածներում և Արցախում ջերմաստիճանը կհասնի +22–ի. եղանակի տեսություն

2859
(Թարմացված է 23:50 06.02.2021)
Մայրաքաղաք Երևանում նույնպես ցուրտ չի լինի։ Օդերևութաբաններն առանց տեղումների եղանակ են կանխատեսում։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

«Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով»,–ասվում է ԱԻՆ հաղոդագրության մեջ։

Նշենք, որ հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` այսօր ցերեկային ժամերին ՀՀ Սյունիքի մարզի հովտային շրջաններում և Արցախում սպասվում է մինչև 22 աստիճան տաքություն։ Տաք է լինելու նաև Տավուշում և Սյունիքի նախալեռներում։ Այստեղ սպասվում է +20 աստիճան ջերմություն։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Մայրաքաղաք Երևանում նույնպես փետրվարի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +11...–+13, գիշերը` -1...+1 աստիճան։

Ինչո՞ւ չեք նիհարում. սննդաբան Լիլիթ Բաբասյանն ունի այս հարցի պատասխանը

2859
թեգերը:
օդի ջերմաստիճան, արև, Արցախ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում (1112)
Ըստ թեմայի
Կորոնավիրուս և պատերազմ. ինչպես են Հայաստանում հայտնվել «Made in Kurtan» բաճկոնները
Եղեգիսում 3 որսորդ Կարմիր գրքի բեզոարյան այծ են սպանել ու մասնատել. ինչ է նրանց սպառնում
Հայտնի է ամենահզոր բնական ախտահանիչը
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 1 մարտի, 2021

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան

9
(Թարմացված է 20:38 01.03.2021)
Եզդիական համայնքի ներկայացուցիչը նշեց` վարչապետի հրաժարականը պահանջում է առաջին արցախյանի ժամանակ իր ընտանիքից ընկած տղաների անունից, իսկ հիմա` անհայտ կորած իր քրոջ տղայի անունից։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Եզդիական համայնքի այն անձինք, որոնք սեպտեմբերի 27-ին կանգնած էին հայոց բանակի կողքին, միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց եզդիական համայնքի ներկայացուցիչ Այսեր Իսոյանը։

«Եզդիական ջոկատը այսօր դեռ հերթափոխում է սահմանին։ ՊՆ–ի կազմում եզդիական առանձին ստորաբաժանում կստեղծվի, որը ցույց կտա, որ եզդին հայոց հարցի պահանջատերն է։ Մենք` 100 000 եզդիներս, կանգնած ենք ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի, սպայական և հրամանատարական կազմի կողքին»,–ասաց նա։

Իսոյանը հիշեցրեց, երբ զոհված եզդիներից մեկին հողին են հանձնում, ծածկում են երկու դրոշով` ՀՀ–ի և եզդիների, քանի որ երկուսն էլ իրենց համար նույն խորհրդանիշն ունեն։ Իսոյանի խոսքով` հայ–եզդիական հզոր բանակը հարվածելու է ՀՀ իշխանության քթին։

«Ես Փաշինյանի հրաժարականը պահանջում եմ առաջին արցախյանի ժամանակ իմ ընտանիքից ընկած տղաների անունից, իսկ հիմա` անհայտ կորած իմ քրոջ տղայի անունից։ Հավաքի քեզ նմաններին ու գնա»,–ասաց Իսոյանը։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

9
թեգերը:
հանրահավաք, եզդի, ընդդիմություն
Ըստ թեմայի
Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան
Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով
Մենք պետք է սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնենք. Մելքումյան
Միքայել Մելքումյանը Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքում. 1 մարտի, 2021

Մենք պետք է սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնենք. Մելքումյան

20
(Թարմացված է 20:21 01.03.2021)
ԲՀԿ–ական պատգամավորը դիմեց «Իմ քայլի» գործընկերներին` ասելով, որ նրանց պատասխանատվությունը կայանում է ոչ թե թիմում մնալով, այլ ժողովրդին միանալով։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ԲՀԿ–ն վաղն ԱԺ–ում նորից գործընթաց է սկսելու, որ ԱԺ օրակարգ մտնի ռազմական դրությունը վերացնելու և ներկայիս դրությունը քննարկելու հարցը։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ական Միքայել Մելքումյանը։

«Վաղն ԱԺ–ում լիագումար նիստն է սկսվելու, սակայն ես չեմ ուզում գնալ ու լսել տնտեսական կամ այլ թեմայով ինչ–որ բան։ Պետք է Աժ–ում գործընթաց սկսվի, որպեսզի հրավիրված և տապալված` ռազմական դրությունը չեղյալ հայտարարելու և ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով նիստը մտնի ԱԺ օրակարգ։ Մենք պետք է հասնենք սահմանադրական ճանապարհով իշխանափոխության»,–ասաց Մելքումյանը։

Նա «Իմ քայլի» գործընկերներին դիմեց` ասելով, որ նրանց պատասխանատվությունը կայանում է ոչ թե իրենց թիմում մնալով, այլ ժողովրդին միանալով։

Մելքումյանը վստահեցրեց, որ մնացել է մի վերջին ճիգ գործադրել, և մի քանի օրից նույն վայրում հաղթանակ են տոնելու։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

20
թեգերը:
ԱԺ, հանրահավաք, ընդդիմություն, Միքայել Մելքումյան
Ըստ թեմայի
Բանակը ճիշտ է արել, և վարչապետն իրավունք չունի հետապնդելու հրամանատարներին. Սեյրան Օհանյան
Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով
Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի մասնակիցները երթով անցնում են Ամիրյան փողոցով. տեսանյութ