Արխիվային լուսանկար

Հայաստանի երկու քաղաք ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունների թվում են

537
(Թարմացված է 14:35 06.02.2021)
Ռուսաստանում ամենապահանջված ուղղությունը Սոչին է․ դեպի այս քաղաք տոմս է գնել յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանն ու Գյումրին ընդգրկվել են ռուս ճանապարհորդների համար փետրվար ամսին ամենապահանջված ուղղությունների թվում։ Նման արդյունք են ցույց տվել Biletix առցանց ծառայության կողմից անցկացված ավիատոմսերի ամրագրումների վերլուծության արդյունքները։

Արտասահմանան ուղղություններից պահանջված են նաև Ստամբուլը, Դուբայը և Տաշքենդը։

Ռուսաստանում ամենապահանջված ուղղությունը Սոչին է․ դեպի այս քաղաք տոմս է գնել յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկը։

Պահանջված ուղղությունների վարկանիշային ցանկում Սոչիին հետևում են Եկատերինբուրգ-Մոսկվա, Մոսկվա-Եկատերինբուրգ, Մոսկվա-Սիմֆերոպոլ և Սանկտ-Պետերբուրգ-Սոչի ուղղությունները։

Հիշեցնենք` փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում: Համապատասխան փոփոխությունը մտցվել է 2020 թվականի մարտի 16-ի ՌԴ կառավարության որոշման մեջ:

Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը կասեցվեց 2020–ի մարտին կորոնավիրուսի համավարակի հետ կապված։

Բացառություն կազմեցին քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով կազմակերպվող հատուկ չվերթերը։

Վրաստանը փետրվարի 1-ից կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը

537
թեգերը:
ավիատոմսեր, զբոսաշրջություն, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Աշխարհում Հայաստանի իմիջի փոփոխություն և ոչ միայն. ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը
Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են «պատային իրավիճակի» մասին
Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում
ԳՇ պետ Օնիկ Գասպարյան

Զինված ուժերի ղեկավար կազմը հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները

27
(Թարմացված է 23:31 01.03.2021)
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը։

«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»,-նշված է հայտարարության մեջ։

27
Ուղևորներ

ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով

45
(Թարմացված է 22:04 01.03.2021)
Հավելվածը ԵԱՏՄ պետությունների բնակիչների համար պարզեցնում է տեղաշարժի գործընթացը` միևնույն ժամանակ ապահովելով գործող պահանջների պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը մինչև ապրիլի 1-ը երկարացրել է «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով երկիր մուտք գործելու թույլտվությունը։

«Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 2021 թվականի փետրվարի 26-ի №485 կարգադրությունը, որը նախատեսում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» բջջային հավելվածի կիրառման ժամկետը` ՌԴ պետական սահմանի կոնկրետ անցակետեր հատելիս կորոնավիրուսի նոր վարակի հետազոտության բացասական արդյունքները ներկայացնելու համար», – ասված է կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հավելվածի կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև 2021 թվականի մարտի 1-ը։

Ընդգծվում է, որ համապատասխան որոշումը տարածվում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա։ Այսպիսով, Հայաստանի և Բելառուսի քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել պարզեցված կարգով` «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հատուկ բջջային հավելվածի կիրառմամբ։

Հավելվածը, որում նշված է հաստատում անցած լաբորատորիաների ցանկը, թույլ է տալիս պահպանել թեստերի արդյունքներն ու QR կոդերը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնելու իրավունք ունեն կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։

«Միասնական պատուհան» ԵԱՏՄ–ում. Փաշինյանի առաջարկը` աշխատուժի ազատ տեղաշարժի մասին

45
թեգերը:
հավելված, կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան