ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 211–ով և դարձել 167937։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4467 մարդ, կատարվել է 659749 թեստավորում, առողջացել են վարակվածներից 159577-ը։ Գրանցվել է մահվան 3114 դեպք (+5)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի փոխվել (779)։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Ռասան ու կորոնավիրուսը. սևամորթ հիվանդների մոտ մահացության վտանգն ավելի բա՞րձր է
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքի օր է նշանակվել ապրիլի 10-ը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Նվեր Ծառուկյանի հարսանիքը կկայանա «Փարավոն» ռեստորանային համալիրում»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։
Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է:
Հարսանիք լեռներում՝ ամպերից վեր. Խուստուփի հայտնի զույգի պատմությունը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Պատերազմի ընթացքում զրահաբաճկոններ գնելու վերաբերյալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հետևած իրադարձությունները բավականին հետաքրքիր են:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարությունը և հայտնել, որ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարությանը շրջանցման և ՀՀ կառավարության կողմից գնման միջոցով (600 դոլար արժողությամբ) զրահաբաճկոններ ՀՀՍ (Հրթիռահրետանային սպառազինություն) կենտրոնական բազա չեն մատակարարվել։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ խոսելով «թալանի և լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ Եվ չնայած ՊՆ–ն, ըստ էության, հերքում է երրորդ նախագահին, սակայն հետաքրքիր է, որ կառավարությունն այս ամենը պետական գաղտնիք էր համարել:
Կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել. ՊԵԿ նախագահը` Սերժ Սարգսյանի հիշատակած զրահաբաճկոնների մասին
Այսինքն` կառավարությունը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ այդ տեղեկությունը պետական գաղտնիք է պարունակում, ուստի այն հրապարակման ենթակա չէ։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Ինչու պատերազմում ունեցանք այս արդյունքը. Միքայել Համբարձումյանը խոսել է պատճառների մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրվել, որը թողարկվել է այսօր` նրա ծննդյան օրը։ Ռիտա Սարգսյանն այսօր կդառնար 59 տարեկան։ «Ի սրտե» խորագրով երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը Կարեն–Սևակինն է (Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը)։
Երգը կատարում են Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Սարո Թովմասանն ու Շուշան Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանը կյանքից հեռացավ նախորդ տարվա նոյեմբերի 20-ին` կորոնավիրուսի հետևանքով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել և գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռիտա Սարգսյանին տեղափոխել էին Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։
Ռիտա Սարգսյանը ժամանակին բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացնում։ Մասնավորապես, նա 2009 թ. հիմնադրված «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ Հիմնադրամն աջակցում էր արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։