Արխիվային լուսանկար

Ոչ ոք չի ասում` հարուստ եմ, իմ կույրաղիքը հանեք, կամ ում համար են անվճար ուսուցման տեղերը

609
Վարչապետ Փաշինյանը կառավարությանն առաջարկել է կրթությունն ու առողջապահությունը հանել ԱԱՀ–ից ազատված ոլորտների ցանկից։ Փորձագետները հաշվարկել են` դրա արդյունքում այս ոլորտներում վճարները 20 տոկոսով կթանկանան։

2020 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին» իր որոշումը։

Դրանով վարչապետն առաջարկում էր չեղարկել ավելացված արժեքի հարկի գործող արտոնությունները առողջապահության ու կրթության բնագավառներում` բյուջեի մուտքերն ավելացնելու նպատակով։

Այլ կերպ ասած` եթե բուժծառայությունների ու կրթության դիմաց ՀՀ քաղաքացիներից գանձվող վճարները ԱԱՀ–ով չէին հարկվում, որպեսզի էլ ավելի չթանկանան, ապա այդ որոշման իրագործումից հետո դրանց վրա 20 տոկոս հարկ կկիրառվի։ Արդյունքում կրթության ու առողջապահության վարձավճարները 20 տոկոսով կթանկանան։

Ապագա թանկացումը վարչապետ Փաշինյանը հիմնավորում է նրանով, որ հարկի կիրառման արդյունքում հավաքագրված հավելյալ գումարների հաշվին կավելացվի անվճար մատուցվող ծառայությունների ծավալը։ Ոլորտի մասնագետները, սակայն, վարչապետի լավատեսությունը չեն կիսում։

Թանկ կրթությունը, նույնիսկ անվճար տեղերով, ծառայելու է միայն հարուստների երեխաներին

Կրթավճարների բարձրացման հաշվին բուհերում ավճար ուսուցման տեղերը գուցե և ավելանան, բայց ոչ այնքան շոշափելի չափով։ Այս կարծիքին է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Բացի այդ, դրանք, նրա համոզմամբ, միևնույնն է` դարձյալ ծառայելու են ոչ թե անապահով խավերին, ինչպես ներկայացնում է կառավարությունը, այլ դարձյալ հարուստներին։

«Ենթադրենք` այսօր իրավաբանականում ունենք 3 անվճար տեղ։ Թող դառնան 10։ Բայց այդ ավելացած տեղերում էլի ապահով խավի երեխաներն են գալու սովորեն»,– ասում է Խաչատրյանը` հիշեցնելով, որ իրավագիտության, միջազգային հարաբերությունների ու մի շարք այլ ֆակուլտետներ այսօր անհասանելի են ոչ միայն անապահով, այլև նույնիսկ միջին խավի համար։

Դրանցում այսօր գործող վարձավճարները տեսնելով` անապահով ընտանիքների երխաները նույնիսկ չեն էլ դիմում։ Իսկ արդեն բարձր վճարները ևս 20 տոկոսով բարձրացնելը նշանակելու է, որ այդ ֆակուլտետները միմիայն հարուստների երեխաների համար են լինելու։

Իսկ, օրինակ, մասնավոր դպրոցների համար, ըստ փորձագետի, այս նախաձեռնությունը կարող է կործանարար լինել։

«Դպրոցի դեպքում եթե ծնողին գինը ձեռք չտվեց, ինքը կարող է երեխային տանել պետական անվճար դպրոց։ ի տարբերություն բուհերի` դպրոցների դեպքում այլընտրանք կա»,– ասաց Խաչատրյանը։

«Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը կառավարության որևէ անդամ չի տալիս. Արամյան

Կրթական համակարգի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը կրթության  փորձագետն անընդունելի է որակում` համեմատություն անցկացնելով դատական ոլորտի նկատմամբ կառավարության վերաբերմունքի միջև։

«Մենք անընդհատ տեսնում ենք, որ Հայաստանում դատարաններ են բացվում, դատավորների թիվն է ավելացվում։ Այսինքն` այնպիսի տպավորություն է, որ կրթության համակարգն օգտագործվում է դատարանների ու դատավորների ծախսերի համար փող գեներացնելու համար»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ դատավորներին տրվող բարձր կենսաթոշակի ֆոնին դասախոսների թոշակն ուղղակի «ծիծաղելի է»։

Ոչ ոք չի ասում` ես հարուստ եմ, մի հատ իմ կույրաղիքը հանեք

Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց հնարավոր թանկացման դեպքում  առողջապահության համակարգին սպառնացող ռիսկերը։

Խարազյանի խոսքով` առողջապահության համակարգի ծախսերի 80 տոկոսն այսօր ապահովում են ՀՀ քաղաքացիները` իրենց գրպանից կատարած վճարումներով։ Ընդ որում. առողջությունը, նրա խոսքով, հարուստ ու աղքատ չի տարբերում։

«Որքան էլ որ մարդը հարուստ լինի, միևնույն է, իր առողջական կարիքներն ինքը չի որոշում։ Դա որոշվում է բժշկի ցուցումներով։ Ոչ ոք չի գնում– ասում` ես հարուստ եմ, մի հատ իմ կույրաղիքը հանեք։ Այլ հարց է, որ երբ իրեն իմպլանտ են դնում, ինքը կարող է ասել` ինձ դրեք գերմանական, 1000– եվրոանոց իմպլանտը։ Բայց սա չի նշանակում, թե  այդ ծառայությունների հիմնական սպառողները հարուստներն են»,– նշում է փորձագետը` միաժամանակ նկատելով, որ վարչապետի որոշման մեջ որևէ վիճակագրական հիմնավորում չի ներկայացվում, թե համակարգի վճարների որ մասն է հարուստների ու որը` աղքատների ուսերին։

Ինչ վերաբերում է թանկացման փոխարեն պետպատվերով մատուցվող բուժծառայությունների ծավալն ավելացնելու խոստմանը, Խարազյանն այս հարցում էլ թերահավատ է։ Նրա խոսքով` անապահով խավի որոշ ներկայացուցիչներ այսօր էլ զրկված են պետպատվերից օգտվելու իրավունքից։

«Այսօր էլ երրորդ խմբի հաշմանդամներ կան, որ մեզանից հարուստ են, բայց պետությունը նրանց ներառել է պետպատվերի համակարգում և հակառակը` տարբեր խրոնիկ հիվանդություններ ունեցող անապահով անձինք կան, որոնք այդ համակարգից չեն օգտվում։ Դրա համար` հիմք ընդունել, ասել, որ անապահովներին կուղղվի այդ գումարը, դեռ ցուցիչ չէ, որ այդ ամենն արդարացի է լինելու»,– ասաց նա։

Մյուս կողմից, նրա խոսքով, ծառայությունների գնի ավելացումը դեռ չի նշանակում, թե ընդհանուր բյուջեն ևս ավելանալու է, քանի որ ցանկացած թանկացում նախ հանգեցնում է պահանջարկի կրճատման։

«Մարդիկ, որ որոշել էին ինչ–որ ծառայություն ձեռք բերել, կամ բժշկի գնալ, նույնիսկ փող էին հավաքել այդ նպատակով, վաղը եթե թանկացավ, էլ չեն գնալու»,– ասաց նա` միաժամանակ չբացառելով, որ բուժհիմնարկներն էլ իրենց կողմից են այցելուներին չկորցնելու համար դիմելու ծառայությունների որակի հաշվին գինը ցածր պահելու միջոցին։

«Օրինակ` գինը կիջեցնեն, բայց դեղորայքը իրենք չեն գնի, կասեն` դուք գնացեք–առեք։ Այսինքն` ունենալու ենք որակի լուրջ խնդիր»,–ասաց Խարազյանը։

Արդյունքում, նրա կանխատեսմամբ, հիվանդանոցներում դարձյալ կարող է վերականգնվել բուժքույրերին ու հավաքարարներին աշխատավարձ չվճարելու արատավոր սովորույթը, և նրանք դարձյալ ստիպված են լինելու նայել հիվանդի ձեռքին։

Ունենք ոչ թե կառավարման, այլ քաղաքական ճգնաժամ. կառավարման մասնագետ

Առողջապահության ֆինանսավորման փորձագետը համոզված է` կառավարության ծրագրած թանկացումները խոստացված արդյունքին չեն հանգեցնելու. Չի շահելու ո՛չ պետությունը, ո՛չ բուժհիմնարկը, և ո՛չ էլ առավել ևս քաղաքացին, որը փողի պատճառով ստիպված է լինելու հետաձգել բուժումը` ինքն իրեն էլ ավելի վատ վիճակի հասցնելով։

Երբ թանկանում էր դեղորայքը, նախկին իշխանությունն էլ էր խոստումներ տալիս

Առողջապահության ոլորտում ԱԱՀ–ի կիրառման առնվազն մեկ վատ օրինակ Հայաստանն արդեն ունի. 2001թ–ին, երբ դեղորայքի շուկան որոշվեց զրկել ԱԱՀ–ի արտոնությունից, այն ժամանակվա իշխանության արդարացումը ևս հավելյալ գումարներն առողջապահության համակարգին ուղղելն էր։

Բայց դեղերի վրա ԱԱՀ կիրառելուց շատ չանցած` փորձագիտական գնահատականներով`  դեղորայքի շուկայի 2/3-ը անցավ ստվերային շրջանառության։ Այլ կերպ ասած` ստվերի հետևանքով բյուջեն շատ ավելի տուժեց, քան պետք է շահեր հարկերի բարձրացման արդյունքում։ Փոխարենը դարձյալ տուժեց շարքային քաղաքացին, որի համար դեղերի գները մեկ օրում բարձրացան 20 տոկոսով։

Մարդիկ նամակ չեն գրում. ինչո՞ւ է «Հայփոստը» բարձրացնում ծառայությունների սակագները

609
թեգերը:
անվճար բուժօգնություն, ՀՀ Առողջապահության նախարարություն, կրթություն, ԱԱՀ
Ըստ թեմայի
Զաքարյան․ «ՀՀ–ում դեղերի գինն ավելի թանկ է, քանի որ 20 տոկոս ԱԱՀ ենք վճարում»
Անցած տարվա ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ
Հայաստանում էլեկտրամոբիլներ ներմուծողները կազատվեն ԱԱՀ–ից
Պետությունն էլ չի օգնի հարուստներին․ 2021 թ–ից ԱԱՀ արտոնությունները կկրճատվեն
Ավտոբուս

Գարնան առաջին օրվանից 99 համարի երթուղին Երևանում կսկսի գործել նոր ավտոբուսներով

16
(Թարմացված է 16:39 28.02.2021)
Վարորդները լինելու են հատուկ համազգեստով, ղեկին չեն ծխելու և հեռախոսով չեն խոսելու։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Մարտի 1-ից մայրաքաղաքային 99 համարի երթուղին կգործի 13 նոր ավտոբուսներով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Երթուղին սկսվելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից, անցնելու է քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն։ Երթուղու վերջնակետը Ուռուցքաբանության կենտրոնի մոտ է։ Ավտոբուսներն աշխատելու են առավոտյան 07.15-ից մինչև 23.00։

Քաղաքապետի մամուլի խոսնակը նաև մի քանի «կանոններ» է հիշեցրել, որոնք կարևոր են երթուղու նոր ավտոբուսներից օգտվելու համար։

«Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ»,- նշում է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և առհասարակ երթևեկության անվտանգության նկատառումներով։

Հատուկ կանոններ են սահմանված նաև վարորդների համար․ նրանք լինելու են համապատասխան համազգեստով, հրահանգավորված են երևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

16
թեգերը:
ավտոբուս, Երևան, Հայաստան
Նարեկացու հիշատակի օրվա կապակցությամբ Վատիկանում պատարագ է մատուցվել

Նարեկացու հիշատակի օրվա կապակցությամբ Վատիկանում պատարագ է մատուցվել. լուսանկարներ

29
(Թարմացված է 13:36 28.02.2021)
Պատարագից հետո Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մոտ էկումենիկ աղոթք է հնչել։

ԵՐԵՎԱՆ, 287 փետրվարի – Sputnik. Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում երեկ` փետրվարի 27-ին, տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ` Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ Լեոնարդո Կարդինալ Սանդրիի նախագահությամբ։ Տեղեկությունը հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։

Պատարագին հետևել է էկումենիկ աղոթք՝ Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մոտ, որին ներկա են գտնվել նաև Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթանման քահանայապետական խորհրդի նախագահ Կուրտ Կարդինալ Կոխը, պաշտոնատար անձիք, օտարերկրյա դեսպաններ, ԶԼՄ-ների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթի ընթացքում անդրադառնալով Նարեկացու հոգևոր-գրական ժառանգությանը` նշել է, որ Հռոմեական գլխավոր օրացույցում Ս․ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը ներառելու Ֆրանցիսկոս պապի վերջերս կայացրած որոշումը գալիս է փաստելու հայաստանյայց ու կաթոլիկ քույր եկեղեցիների միջև շարունակական սերտացման, ինչպես նաև Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև զարգացող հարաբերությունների մասին։

Նազարյանի խոսքով` հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում երբեք չի ընկրկել իրեն պարտադրված պատերազմների, հարևանների ագրեսիայի, ջարդերի, ցեղասպանության ու այլ զրկանքների առջև, վեր է հառել և շարունակել է հավատարիմ մնալ քրիստոնեական ու համամարդկային իդեալներին։

«Խաղաղության վարդապետի» (ինչպես ավելի վաղ Նարեկացուն անվանել էր Հռոմի պապը) օրվա առթիվ ՀՀ դեսպանն ընդգծել է ազգային ու գլոբալ մակարդակներում խաղաղության քաղաքակրթություն կերտելու եկեղեցու ու միջազգային հանրության ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։

Հիշատակի այս արարողությունները կազմակերպել էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանությունը, Քրիստոնեական միասնության խթանման Քահանայապետական խորհուրդը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար ու վերջինիս նախաձեռնությամբ։ Արարողություններին մասնակցել են նաև Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արք. Զեքիյանը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանը, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Նարեկ վրդ․ Նամոյանը, հայ կաթողիկե քույրերը, հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցիների հոգևորականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

29
թեգերը:
աղոթք, պատարագ, Գրիգոր Նարեկացի, Վատիկան
Ըստ թեմայի
Ինչպես փրկվեց Դադիվանքը. տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում
Գումար կհատկացվի Ստեփանակերտից Արցախի եկեղեցիներ տրանսպորտ ապահովելու համար. Հարությունյան
Վիգեն Ավետիսի «Հայոց մայր» հուշարձանը ցուցադրվում է Տոսկանայում
Ջալալ Հարությունյան

Ջալալ Հարությունյանը բանակի կողքին է, կխոսի վիրահատությունից հետո

0
(Թարմացված է 16:40 28.02.2021)
Կայքի տեղեկություններով՝ ՊԲ նախկին հրամանատարի առողջական վիճակը վատացել է, այդ պատճառով էլ չի մեկնաբանում ԳՇ հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանը Irakanum-ի հետ զրույցում նշել է, որ ինքը բանակի կողքին է։

«Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին, և միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որևէ սադրանքի»,- ասել է Հարությունյանը՝ պատասխանելով կայքի խնդրանքին՝ մեկնաբանել Գլխավոր շտաբի հայտարարությունը։

Հարությունյանը հայտնել է, որ վիրահատության է պատրաստվում։ Խոստացել է մանրամասն խոսել վիրահատությունից հետո։

Նշենք, որ ավելի վաղ  Irakanum.am-ը հայտնել էր, որ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է, և նա պատրաստվում է գլխի վիրահատության։

Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։

0
թեգերը:
Բանակ, Ջալալ Հարությունյան, Արցախ