ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Քաշաթաղից տարհանված անձանց ներկայացուցիչների հետ: Հաջորդ հանդիպմանը նրանցից երկուսը կներկայացնեն առկա խնդիրների լուծման վերաբերյալ իրենց մոտեցումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Քաշաթաղցիները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացրել են տարհանումից հետո իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արցախին ուղղված ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերի ընթացքը, ծրագրերից օգտվելու ընթացքում շահառուների համար առաջացած խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ հնարավոր լուծումները»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գլխավորում է Արցախի հարցերով աշխատանքային խումբը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. ՀՀ Տնտեսական մրցակցության հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում կաթնամթերքի շուկայում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Խնդիրն այն է, որ կաթ ու բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատվեն, և այն տվյալները, որոնք զետեղված են ապրանքի վրա, պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն»,– ասաց Գևորգյանը։
Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական փոփոխություններ։
Օրինակ` պանիրն ու կարագը համարվում են կաթնային մթերքներ, հետևաբար դրանց արտադրության մեջ արգելվում է օգտագործել ոչ կաթնային ծագման յուղեր ու ճարպեր։ Մածունը, կաթնաշոռն ու թթվասերը թեևթև կաթանային բաղադրությամբ մթերքներ են, որոնցում ևս ոչ կաթնային բաղադրիչների կիրառությունն արգելվում է։
Այս մթերքների արտադրության մեջ կարող են կիրառվել միայն կաթնային ճարպի փոխարինիչներ` ոչ ավելի, քան 50 տոկոս։ Եվ դրա կիրառման մասին արտադրողը պետք է պարտադիր գրի մակնշման մեջ, ընդ որում` խոշոր տառատեսակներով։
Գևորգյանը նաև հայտնեց, որ այս շուկայում գնի էական բարձրացում չկա։ Շուկան կենտրոնացած չէ, ոլորտի արտադրողները թիվը Հայաստանում մի քանի տասնյակ է, հետևաբար մեծ է նաև մրցակցությունը, ինչը նվազեցնում է հակամրցակցային համաձայնությունների ռիսկը։
Գևորգյանը շեշտեց, որ անցնող 2 տարիների ընթացքում հանձնաժողովը պարբերաբար ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի շուկայում, և ամեն հաջորդ ստուգման արդյունքներով ավելի քիչ խախտումներ են արձանագրվել։
Առաջ կարողանում էինք 10 000 դրամով նորմալ գնումներ անել. քաղաքացիները` թանկացումների մասին
«Սակայն այսօր չենք կարող ասել, որ դաշտն ամբողջությամբ զերծ է իրավախախտումներից։ Հիմա հավաքել ենք նաև տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի ցույց տանք, թե ինչպես է պետք մակնշումը կատարել»,– ասաց Գևորգյանը։
Նշենք, որ կաթնամթերքի արտդրությամբ զբաղվող գործարարների հետ քննարկումը նախատեսված է Գևորգյանի ասուլիսից անմիջապես հետո։
Ինչու և ինչքան են Հայաստանում թանկացել ապրանքները վերջին մեկ տարում
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 510–ով և դարձել 203327։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 15785 մարդ, կատարվել է 906177 թեստավորում, առողջացել են վարակվածներից 182836-ը։ Գրանցվել է մահվան 3753 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1–ով և դարձել 953։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Կարո՞ղ է պատվաստումը կանխել կորոնավիրուսը. պատասխանում է բժիշկ Մյասնիկովը
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։