ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտակայքում, հրդեհ է բռնկվել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում, վարորդն այրվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են այսօր` փետրվարրի 3-ին` ժամը 09:20-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Այրվել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ե․, ծնված 1982 թ.) բեռնախցիկն ու սրահը՝ մասամբ։ Վարորդը դեմքի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:44-ին, մարվել՝ 09:47-ին:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը։ Տեղեկությունը հայտնում է korrespondent-ը՝ հղում անելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։
«Երկրում արդեն սկսվել է երրորդ ալիքը, սակայն մենք ցանկանում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի՝ չվերածվելով լայնամասշտաբ համաճարակի», - «Ռուսթավի 2»–ի եթերում ասել է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Ըստ Գամկրելիձեի՝ վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։
Ըստ վերջին տվյալների` Վրաստանում, որի բնակչությունը կազմում է շուրջ 4 միլիոն մարդ, կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման ավելի քան 288 հազար դեպք, որից 3877-ը` մահվան ելքով։
Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակման 707 նոր դեպք։
Լրատվականը հիշեցրել է, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին, որից երեք օր անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը։
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
Ճանապարհը բաց է, բայց հերթը չի պակասում․ ինչո՞ւ է Լարսում մի քանի հազար բեռնատար կուտակվել
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության կավելացվեն հենակետերը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել էին Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ:
«Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ.Սարգսյանից և Վ.Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար»,–գրել է Թադևոսյանը:
Նշենք, որ նշված ճանապարհահատվածում սա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է: