«Ռոսիա» ընկերության ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում

Ինչո՞ւ են թանկացել տոմսերը դեպի Ռուսաստան. պարզաբանում է ավիաընկերությունը

1240
(Թարմացված է 22:28 31.01.2021)
Սահմանափակումների վերացումից հետո ՀՀ քաղաքացիները զանգվածաբար սկսել են դեպի Ռուսաստան ավիատոմսեր գնել։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Հայաստանից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները զգալիորեն աճել են։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ռուսական ավիաընկերությունների չվերթերին, այլև՝ հայկական ավիափոխադրողի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը գների մի քանի անգամ թանկացումը բացատրում է մեծ պահանջարկով։

Բանն այն է, որ փետրվարի 1-ից Ռուսաստանը բացում է սահմանները Հայաստանի քաղաքացիների համար։ Իհարկե, կա պայման՝ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել Ռուսաստան կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։

Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանից Ռուսաստան տոմսերի արհեստական թանկացում շուկայում չկա։

«Այն աճը, որ դուք տեսնում եք, պայմանավորված է մեծ պահանջարկով։ Էժան տոմսերն ակնթարթորեն գնել են, մնացել են բացառապես թանկ տոմսերը, օրինակ, բիզնես դասի։ Նման իրավիճակ միայն մեզ մոտ չէ, որոշ ավիաընկերությունների օդանավերում այլևս տեղ էլ չկա»,- ասաց Խաչատրյանը։

Նա ընդգծում է՝ եթե մինչև այսօր օդանավերի ծանրաբեռնվածությունը մոտ 60 տոկոս էր, այս պահին այն աճել է մինչեւ 100 տոկոս:

Այսպիսով, փետրվարի 1-ի չվերթի համար ավիաընկերության բոլոր տոմսերը վաճառվել են, դրամարկղում կարելի է գնել բիզնես դասի երկկողմանի տոմս 300 հազար դրամից բարձր արժեքով։ Արդեն փետրվարի 2-ից սկսած՝ վաճառված են էկոնոմ դասի տոմսերը, իսկ արդեն բիզնես դասի համար միակողմանի ավիատոմսի գինը կազմում է 171 769 դրամ: Արդեն մարտի 3-ի համար Երևան-Մոսկվա միակողմանի տոմս կարելի է ձեռք բերել 77 779 դրամով։

Նմանատիպ իրավիճակ է նաև այլ ավիաընկերություններում։ Այս պահին ամենաէժան տոմսը, որով կարելի է Երևանից Մոսկվա հասնել փետրվարի 1-ին, ըստ որոնողական համակարգերից մեկի՝ արժե մոտ 180.000 դրամ: Ի դեպ, խոսքը միակողմանի տոմսի մասին է։ Սակայն նույնիսկ այս արժեքով ուղիղ չվերթի տոմսեր այլևս չեն մնացել. Երևանից Մոսկվա կարելի է հասնել տարանցիկ չվերթով՝ կանգառ կատարելով, օրինակ, Դոն Ռոստովում։

Ըստ նույն որոնողական համակարգի, մարտի 3-ին Երևան-Մոսկվա չվերթի համար կարելի է միակողմանի տոմս ձեռքբերել 78.000 դրամով։ Նման պատկեր է ոչ միայն Երևան-Մոսկվա չվերթերի դեպքում, այլև դեպի Ռուսաստանի մյուս քաղաքներ։

Հայաստան - Ռուսաստան կանոնավոր չվերթերը շուտով կվերականգնվեն

Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է պիլոտային ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։

Անհրաժեշտ է անձնագրով մոտենալ ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնել Covid-19 թեստ։

Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

1240
թեգերը:
տոմս, չվերթ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Վրացական ավիաընկերությունը ժամանակավոր չարտերային չվերթեր է իրականացնում Երևանով Մոսկվա
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Վտանգավոր տարածքը նշագրվել է ականային վտանգի մասին հատուկ ժապավեններով:

Դավիթ Բեկ համայնքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք

2
(Թարմացված է 14:03 26.02.2021)
Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք։

Կենտրոնը նշում է` օրերս «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի աշխատակիցները և ՄԱԿ-ի գնահատող հանձնախումբը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնք է գնացել։ Այստեղ հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք։

«Վտանգավոր տարածքը նշագրվել է ականային վտանգի մասին հատուկ ժապավեններով: Իսկ հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը պարբերավբար հրթիռակոծել է նաև ՀՀ տարածքի բնակավայրերը, այդ ծվում՝ Դավիթ Բեկը։

2
Վազգեն Մանուկյան. 26 փետրվարի, 2021

Նիկոլ Փաշինյանը փորձում է համբերությունից հանել Օնիկ Գասպարյանին. Վազգեն Մանուկյան

62
(Թարմացված է 13:45 26.02.2021)
Հարցին՝ ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը, վարչապետի միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժմ իրեն լիովին արդարացնում է։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի, Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ այս օրերին չի հանդիպել։ Այս մասին Մանուկյանը հայտնեց լրագրողներին այսօր Բաղրամյան պողոտայում կազմակերպված ընդդիմության ճամբարում։

Խոսելով իշխանության հայտարարած ռազմական հեղաշրջման փորձի մասին` Վազգեն Մանուկյանն ասաց. «Հեղաշրջում նշանակում է, երբ զորքը մտնում է մայրաքաղաք, և կա՛մ վերցնում է իշխանությունը, կա՛մ իշխանությունը փոխում է, տալիս ընդդիմության ձեռքը։ Այդպիսի բան Հայաստանում տեղի չի ունեցել»։

Իշխանության նման որակումները Մանուկյանը համարում է ԳՇ պետին համբերությունից հանելու փորձ։

«Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած մարդու համբերությունից հանել։ Հիմա ինքը փորձում է անօրինական ձևով համբերությունից հանել Գասպարյանին, ինչը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին։ Թե դա ինչ սրացում կառաջացնի նրանց միջև, ես չեմ կարող կանխագուշակել։ Բայց իրավիճակ սրողը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է»,– ասաց Մանուկյանը։

Ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը հարցին ընդդիմության միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժ իրեն լիովին արդարացնում է։

«Գրեթե չի մնացել Հայաստանում ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն` ինքը կորցնում է իր հենարանները, և որևիցե «պլան–Բ»–ի անհրաժեշտություն կարող է չառաջանալ։ Ասեմ նաև, որ «պլան–Բ»–ն ոչ թե դու ես իրականացնում, այլ ժողովուրդն ինքը։ Բախում է տեղի ունենում, ինչ–որ անհամաձայնություն է տեղի ունենում, ինքն իրեն բռնկվում է»,– ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 20–ին Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում Վազգեն Մանուկյանը նշել էր, որ Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու, ուստի պետք է կոտրել այն հենարանները, որը նա ունի, և դա իրենց պլան Ա–ն է։ Մակայն միշտ ունեն պլան Բ–ն.

«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան

«Մենք պետք է պատրաստ լինենք ապստամբելով, կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը։ Մենք այժմ իրականացնելու ենք պլան Ա–ն` միշտ պատրաստ լինելով պլան Բ–ին»,-ասել էր նա։

Երեկ` փետրվարի 25-ին, ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ արեց իր համակիրներին։ Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը։

62
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Վազգեն Մանուկյան
Ըստ թեմայի
Աշխատանքից ազատել եմ Օնիկ Գասպարյանին. Նիկոլ Փաշինյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
Արմեն Սարգսյանը կհանդիպի Օնիկ Գասպարյանի հետ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով։

Ղարաբաղի վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններն առայժմ իրագործվում են. Կրեմլ

0
(Թարմացված է 14:16 26.02.2021)
Պեսկովը պատասխանել է հարցին՝ արդյոք Երևանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Կրեմլում առայժմ վտանգ չեն տեսնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման եռակողմ պայմանավորվածության կատարման ընթացքի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, ամեն ինչ առայժմ իրագործվում է»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Երևանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդել ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման վրա։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

0
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Եռակողմ հայտարարություն, Արցախ