Երևան

Ե՞րբ կդադարեն տեղումները Հայաստանում. եղանակի տեսություն

1469
(Թարմացված է 23:41 30.01.2021)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ձմռան վերջին ամսվա հենց առաջին օրերին օդի ջերմաստիճանի զգալի փոփոխություն կլինի։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հունվարի 31-ին տեղումներ են սպասվում Հայաստանի առանձին շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` ներկայացնելով Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները։

«Փետրվարի 1-4-ը տեղումներ կդադարեն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Եղանակի կանխատեսում

Այսօր Երևանում նույնպես թույլ տեղումներ կգրանցվեն։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +2-ից +4–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -3-ից -5։

«Եռաբլուրի» դիմաց վթար է տեղի ունեցել. 1 մարդ մահացել է, 4-ին հիվանդանոցներ են տեղափոխել

1469
թեգերը:
ձյուն, եղանակ, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (1112)
Ըստ թեմայի
Ո՞վ պիտի մաքրի մայթերը ձնից. Հայկ Մարությանը շրջայց է կատարել Երևանում
Պատերազմն ավարտվեց, գնացինք բնակարան գնելո՞ւ. ի՞նչ է կատարվում ՀՀ անշարժ գույքի շուկայում
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում փետրվարին պրոթեզարան կբացվի
ԳՇ պետ Օնիկ Գասպարյան

Զինված ուժերի ղեկավար կազմը հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները

242
(Թարմացված է 23:41 01.03.2021)
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։

«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»,-նշված է հայտարարության մեջ։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

242
Ուղևորներ

ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով

47
(Թարմացված է 22:04 01.03.2021)
Հավելվածը ԵԱՏՄ պետությունների բնակիչների համար պարզեցնում է տեղաշարժի գործընթացը` միևնույն ժամանակ ապահովելով գործող պահանջների պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը մինչև ապրիլի 1-ը երկարացրել է «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով երկիր մուտք գործելու թույլտվությունը։

«Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 2021 թվականի փետրվարի 26-ի №485 կարգադրությունը, որը նախատեսում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» բջջային հավելվածի կիրառման ժամկետը` ՌԴ պետական սահմանի կոնկրետ անցակետեր հատելիս կորոնավիրուսի նոր վարակի հետազոտության բացասական արդյունքները ներկայացնելու համար», – ասված է կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հավելվածի կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև 2021 թվականի մարտի 1-ը։

Ընդգծվում է, որ համապատասխան որոշումը տարածվում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա։ Այսպիսով, Հայաստանի և Բելառուսի քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել պարզեցված կարգով` «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հատուկ բջջային հավելվածի կիրառմամբ։

Հավելվածը, որում նշված է հաստատում անցած լաբորատորիաների ցանկը, թույլ է տալիս պահպանել թեստերի արդյունքներն ու QR կոդերը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնելու իրավունք ունեն կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։

«Միասնական պատուհան» ԵԱՏՄ–ում. Փաշինյանի առաջարկը` աշխատուժի ազատ տեղաշարժի մասին

47
թեգերը:
հավելված, կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան