Գյումրիում Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնը, «Ռուսսոտրուդնիչեստվոյի» նախաձեռնությամբ, սկսել է Սբ. Արսենի եկեղեցու նորոգման ու ամայի տարածքի բարեկարգման նախնական աշխատանքների ուսումնասիրությունը: Արդեն կա եկեղեցու ու կից տարածքի բարեկարգման ու համալիրի ստեղծման էսքիզային առաջարկությունը: Ավելի քան 1 հա տարածքում, ըստ նախագծի, վերանորոգման աշխատանքներից բացի, կկառուցվեն կազակական հյուղակներ ու թանգարան, տարածքը նաև այգի կունենա:
6 տարի անց Գյումրիում կրկին բացվեցին Ավետիսյանների տան դռները. հարազատները պահանջներ ունեն
«Երկար ժամանակ եկեղեցին բարձիթողի վիճակում է եղել։ Նախատեսվում են կառույցի վերականգնման ու տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ կից կառուցելով թանգարան, կազակական ստանիցաներ, կադետական դպրոց։ Ստեղծվելու է կազակական միջավայր, ինչը կնպաստի նաև քաղաքում զբոսաշրջության զարգացմանը»,-նշում է քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Եկեղեցական համալիրի վերակառուցման նախագիծը քննարկման փուլում է: Այն հայ-ռուսական համատեղ ծրագիր է, ու ֆինանսավորումն էլ նախատեսվում է ինչպես 2 երկրների պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի կողմից: Ժամանակացույցի ու պահանջվող գումարի մասին այս պահին ծրագրի նախաձեռնողները վաղ են համարում խոսել:

Հայաստանում ամենամեծ ռուսական՝ Սբ. Արսենի Եկեղեցին կառուցվել է 1870-ական թվականներին և օծվել է 1910 թ.-ին։ Այն կառուցվել է որպես զինվորական եկեղեցի կազակական հետևակային զորքի համար այն թաղամասում, որտեղ տեղակայված են եղել կազակական ջոկատները։

Եկեղեցին ունեցել է 2 հիմնական գմբեթ, որոնցից մեկը՝ զանգակատանը, կոնաձև էր՝ հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ մյուսը՝ սոխուկանման։ Ճարտարապետական նմանատիպ կառուցվածք ունեցող եկեղեցիներ նույնիսկ ՌԴ-ում քիչ են հանդիպում: Ի տարբերություն նմանատիպ մյուս եկեղեցիների, որոնք կառուցվել են աղյուսով, Ալեքսանդրապոլինը (ներկայիս Գյումրի) կառուցվել է քարով:
1930-ական թվականներին եկեղեցու գմբեթները քանդել են։ Շինությունը սկսել են օգտագործել նախ որպես որբերի կացարան, ապա՝ կինոակումբ ու ախոռ։ Տարիների ընթացքում եկեղեցին դարձել է վթարային:

Ըստ որոշ տեղեկությունների՝ հենց այս եկեղեցում է իր առաջին կնոջ՝ կազակուհի Նադեժդա Իվանովնայի հետ պսակվել ռուս հայտնի զորավար Սեմյոն Բուդյոննին:
«Այդ փաստի մասին գրավոր փաստաթուղթ չունենք, ավելի շատ բնակչության խոսքերն են, բայց այն, որ զորավարն այստեղ ծառայել է, դա հաստատ է, իսկ եկեղեցում այդ տարիներին եկեղեցական ծեսեր ու պսակադրություններ են կատարվել»,-նշում է Գյումրիում Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանը:

Եկեղեցում 2010 թվականին ռուսական ռազմաբազայի հոգևոր հովիվ Հայր Անդրեյի նախաձեռնությամբ, հավատացյալների և բարերարների հանգանակած միջոցներով, որոշակի կոսմետիկ նորոգումներ են կատարվել. ամրացվել է ծածկը, տեղադրվել են պատուհաններ, որից հետո եկեղեցին վերաօծվել է, սկսել են պատարագներ մատուցել ու ժամերգություններ կատարել։ Հայաստանից հոգևոր հոր մեկնելուց հետո եկեղեցին կրկին «մենակության» է մատնվել:
Հավելենք, որ եկեղեցին նորոգվելու է՝ պահպանելով իր նախկին տեսքը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:
«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:
Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով
Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։
«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։
«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։
Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։
«Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանցավոր սխեման բացահայտվել է լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում իրենց դերն են կատարում ՊԵԿ շնագիտական կենտրոնի կինոլոգներն ու ծառայողական շները, ովքեր նույնպես ներգրավվել են այս խոշոր դեպքի բացահայտման աշխատանքներում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։
ԱԱԾ–ի հետ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը շարունակվում է` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:
Թմրանյութը`հարսի շորի ծալքերի մեջ. 2020–ին մաքսանենգության բացահայտման դեպքերն ավելացել են


