ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարարը պետք է խոսեր բոլորովին այլ հարցերի մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, նման տեսակետ հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` նշելով, որ Դավիթ Տոնոյանից բոլորովին այլ որակի ու այլ բնույթի հայտարարություններ էր սպասում։
«Հատկապես, որ նախարարը պատերազմի ընթացքում անմիջական պատասխանատվություն է կրում որոշ հարցերի դեպքում, որոնք շատ որոշիչ են եղել մեր կրած պարտության համար»,– ասաց Զաքարյանը` նշելով, որ տարբեր փորձագետների ու մասնագետների բարձրացրած հարցերը 44-օրյա պատերազմի մասին առ այսօր անպատասխան են մնացել։
Արտակ Զաքարյանը հայտնեց, որ Տոնոյանից գնահատական էր սպասում 2.5 տարվա պաշտպանական ոլորտում կատարված սխալների վերլուծություն, պատերազմի հրահրման գործում բանակցային գործընթացի ու քաղաքական հայտարարությունների ազդեցության մասին մեկնաբանություն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական բալանսի խախտման փաստի նկատմամբ ՀՀ իշխանության դրսևորած անտարբերության վերաբերյալ։ Այս ամենի փոխարեն, բանախոսի ձևակերպմամբ, Տոնոյանը տվել է «հարցազրույց ոչինչի մասին»։
«Ինքնապաշտպանական բնույթի հայտարարություններ անելը շատ մոդայիկ է դարձել իշխանության ներկայացուցիչների համար»,– ասաց Զաքարյանը։
Մինչդեռ, իր համոզմամբ, պարտության հիմնական պատճառը համարում է ՀՀ «գլխավոր գերագույն դիլետանտ համանատարի»` ռազմաքաղաքական խնդիրներին անտեղյակությունը, ուղիղ միջամտությունն ու ուղղորդումները։
«Ես վստահ եմ, որ մեր բանակն իր խնդիրը լավագույնս կարող էր լուծել և մեր բանակն իր առավելագույն ջանքերն է ներդրել այս պատերազմում իր առջև դրված խնդիրը լուծելու համար»,– ասաց Զաքարյանը` հերքելով մեղադրանքներն այն մասին, որ բանակը 26 տարի պատշաճ մակարդակով չի ապահովել իր պաշտպանական առաքելությունը։
«Ժամանակակից զինտեխնիկայի ու սպառազինության արդիականացման խնդիրը 5 տարին մեկ ՀՀ ԶՈւ–ի առջև դրված է, որովհետև դա կախված է մեր հակառակորդի զինտեխնիկայից»,– ասաց Զաքարյանը` վստահեցնելով, որ նախորդ 26 տարիներին Հայաստանի բանակն ապահովված է եղել ադրբեջանական զինտեխնիկային համազոր միջոցներով, մինչև այն պահը, երբ Ադրբեջանի ԶՈւ–ում հայտնվեցին «Բայրաքթարները»։
Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին
«Դրանք փոխեցին ընդհանրապես Թուրքիայի դերակատարությունը և՛ Հարավային Կովկասում, և՛ Կենտրոնական Ասիայում։ «Բայրաքթարների» նկատմամբ մեր ԶՈւ–ի կողմից չեղավ պատշաճ վերաբերմունք, և շարունակվեցին բանակը շոուի վերածելու անիմաստ գործողությունները։ Մեծ քանակությամբ գումարներ ուղղվեցին ոչ նպատակային ծախսերին, որ Նիկոլն իրեն լավ զգա` մատակարարումներ, սնունդ, ելակ, ջուր, ինքնաթիռներ և այլն»,– ասաց Զաքարյանը։
Նրա խոսքով, այս ամենով ՀՀ գործող իշխանությունը ոչ միայն փափուկ բարձ դրեց հասարակության գլխի տակ, այլև հնարավարություն տվեց հակառակորդին արդեն իսկ առկա ռազմական բալանսի առավելության պայմաններում լավ պատրաստվել ծրագրվող պատերազմին։
Ինչ վերաբերում է բուն պատերազմի ընթացքին, Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, առաջին 22 օրերին հայկական բանակն իր առջև դրված ռազմական խնդիրները լիարժեք իրականացրել է։ Բայց հետո արդեն հաարակության մոլորեցնելու, ԶՈւ համալրումը ձախողելու հետևանքով ՀՀ քաղաքական իշխանությունները Ադրբեջանի բանակը հասցրեցին Շուշի ու ավարտեցին պատերազմը` կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրելով։
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի գործողությունները միտված չեն խաղաղության
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում մեկնաբանել էր շուրջ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ իր արած «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունն ու դրա շուրջ այսօր առկա շահարկումները։
Նա հիշեցրել է, որ այդ կերպ ինքն արձագանքել էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության` արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որով նրանք հիմնավորում էին բանակցությունների անարդյունավետությամբ:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։
Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:
Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։
«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։


