Վահե Հակոբյան

Նախկին մարզպետին ՔԿ են կանչել որպես վկա. փաստաբանը դա քաղաքական հետապնդում է համարում

167
(Թարմացված է 15:54 26.01.2021)
Քրեական գործի հիմքում դրված փաստերը հայտնի են եղել 2017-18թթ–ին, բայց դրանց մասին բարձրաձայնվում է միայն այն բանից հետ, երբ Վահե Հակոբյանն ակտիվություն է դրսևորում քաղաքականության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը նրա փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը քաղաքական հետապնդում է որակում` այն կապելով Հակոբյանի քաղաքական ակտիվության հետ։

«Եթե այդ փաստերը հայտնի են եղել 2017-18թթ–ին, ինչո՞ւ է այդ մասին բարձրաձայնվում միայն այն բանից հետո, երբ պարոն Հակոբյանը ինչ–որ ակտիվություն է դրսևորել քաղաքականության մեջ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով քրեական գործը, ասաց փաստաբանը։

Адвокат Жирайр Карагезян
Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյան

Բանն այն է, որ քրեական գործը հարուցվել է 2019թ. օգոստոսին Սյունիքի մարզպետարանում և ենթակա հիմնարկներում Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների փաստով` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(յուրացում կամ վատնում) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Քրեական գործի նյութերի համաձայն` նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա երկու օգնականներն ու վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել։

Հակոբյանի փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալն այս պահին վկայի կարգավիճակ ունի։ Մեղադրանք չի առաջադրվել, նա ազատության մեջ է։ Վահե Հակոբյանը հունվարի 29-ին հրավրվել է քննչական մարմին` վկայի կարգավիճակով հարցաքննության։

«Սակայն քննչական գործից մենք այնպիսի ենթադրություն ենք անում, որ Վահե Հակոբյանը միայն վկայի կարգավիճակով չի անցնելու։ Մենք գրեթե վստահ ենք, որ նրա կարգավիճակը փոխվելու է»,– ասաց փաստաբանը։

Քրեական գործում հիշատակվող նախկին մարզպետի օգնականների ու վարորդի իրավական կարգավիճակի, քրեական գործում ներգրավված լինել–չլինելու մասին տեղեկություններ Ժիրայր Ղարագյոզյանը չունի։

«Մենք ներկայացնում ենք Վահե Հակոբյանի շահերը։ Վարորդի և օգնականների մասով տեղեկություններ չունեմ։ Այս պահի դրությամբ իրենք մեր վստահորդը չեն հանդիսանում»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք` Վահե Ալբերտի Հակոբյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերի 6-ին։

2017 թվականի հունվարի 3-ին ընտրվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

2018թ–ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Վահե Հակոբյանը հայտնել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ` չնայած այն հանագամանքին, որ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր մարզպետները պետք է փոխվեն։

2018թ–ի հունիսին, ՀՀ կառավարության որոշմամբ, Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեց մարզպետի պաշտոնից։

Նիկոլ Փաշինյանը խոստացավ` անցանկալի մարզպետը հրաժարական կտա

167
թեգերը:
Վահե Հակոբյան, փաստաբան, Քննչական կոմիտե, Մարզպետ
Ըստ թեմայի
Որտե՞ղ է Սուրիկ Խաչատրյանը. Հունան Պողոսյանը` նախկին մարզպետի ու քրեական ակտիվության մասին
Սյունիքի նախկին մարզպետն ու իր վարորդը փորձում են օրինականացնել ապօրինի հողն ու տունը
Սյունիքի նախկին մարզպետը դարձավ նաև նախկին ԲՀԿ–ական
Կարապետ Պողոսյանն ու Մկրտիչ Վարդանյանը

«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ

211
(Թարմացված է 15:50 03.03.2021)
Քայլերթի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին խորհդանշական ճամպրուկ են բերում։ Պատրաստավում են մարտի 5-ին հասնել Երևան։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան

Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։

Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:

Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։

«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։

Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին

211
թեգերը:
Գյումրի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է
Արխիվային լուսանկար

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

46
(Թարմացված է 14:57 03.03.2021)
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։

Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

46
թեգերը:
Մեդեա Աբրահամյան, Կին, Մահ
Ըստ թեմայի
Մահացել է «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք...» ֆիլմերից հայտնի Անդրեյ Մյագկովը
Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, պատվավոր երևանցի Կառլոս Մենեմը
Մահացել է Ավետիս Զենյանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ

0
Տեսագրությունում երևում է, որ կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են կուտակված, իսկ Հանրապետության հրապարակի հարակից փողոցները փակել են, որպեսզի ՀՀ վարչապետի ավտոշարասյունն անցնի այդ հատվածով։
0