Սև թեյ

Հայտնի է` որ ըմպելիքն է ժամանակավորապես «քնեցում» կորոնավիրուսը

427
(Թարմացված է 18:08 22.01.2021)
Գիտնականները կարծում են, որ այդ ըմպելիքով կարելի է նաև ողողումներ անել COVID-19-ի տարածումը կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ Կիոտոյի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ սև թեյը մարդու թքի մեջ ապաակտիվացնում է SARS-CoV-2-ը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ թեյի տերևները մշակելիս առաջանում են կենսաբանորեն ակտիվ միացություններ, որոնք տարբերվում են միմյանցից՝ կախված թեյի տեսակից։

Գիտնականները վերցրել են COVID-19–ով վարակված հինգ կամավորի թուքը և այն խառնել տարբեր թեյերի հետ։ Փորձի ընթացքում մասնագետները պարզել են, որ սև թեյը, ի տարբերություն կանաչի, նպաստում է վարակի անկմանը` հասցնելով անտեսանելի մակարդակի։

Սակայն գիտնականները շեշտում են, որ այդ ազդեցությունը կարող է կարճաժամկետ լինել։

Գիտնականները նշել են ցանկացած դիետայի արդյունավետությունը բարձրացնող 3 կանոն

«Կարևոր է պարզել՝ որքան է տևելու թեյի հակավարակային ազդեցությունը, մինչև վիրուսը նորից կուտակվի թքում ու հասնի բավականին բարձր մակարդակի՝ այլ մարդկանց վարակը փոխանցելու համար», - նշված է ուսումնասիրության մեջ։

Գիտնականները խորհուրդ են տալիս նաև սև թեյով ողողումներ անել COVID-19-ի տարածումը կանխելու համար։

Նոյեմբերին գերմանացի գիտնականները եզրակացրել էին, որ COVID-19-ի ու գրիպի վարակի ակտիվության վրա ազդում են նաև կանաչ թեյն ու նռան հյութը։

Բազմիցս խոսվել է տարբեր մթերատեսակների մասին, որոնք օգնում են հաղթահարել կորոնավիրուսը։ Բժիշկ և հաղորդավար Ելենա Մալիշևան կարծում է, որ ծովատառեխով աղցանն է («селедка под шубой») օգնում պայքարել կորոնավիրուսի դեմ։ Աղցանի գլխավոր բաղադրիչը թթու դրած ծովատառեխն է։ Այդ ձուկը մեծ քանակությամբ վիտամին D է պարունակում, որը պաշտպանում է օրգանիզմը վարակներից, այդ թվում՝ SARS-CoV-2-ից։

Ավելի վաղ գիտնականներն ասել էին՝ ինչպես է կորոնավիրուսի դեմ երկարատև իմունիտետ ձևավորվում։ Հրապարակված տվյալների համաձայն՝ այդ գործընթացում մեծ դերակատարություն ունեն հիշողության В-բջիջները, որոնք պատասխանատու են հակամարմին արտադրելու համար։ Մասնագետները պարզել են, որ այդ բջիջներն արձագանքում են COVID-19-ով վարակվելուց հետո կես տարվա ընթացքում։

Կյանքը երկարացնող միջոց. գիտնականների փորձարկումն արդյունք է տվել

427
թեգերը:
թեյ, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1001)
Ըստ թեմայի
Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում
ԱՀԿ-ն կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է արձանագրել
Հայաստանում ովքեր ու երբ առաջնահերթ կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ. ԱՆ-ն տեղեկացնում է
Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում
Արխիվային լուսանկար

Ինչպե՞ս մաքրել Հայաստանն ու տաքանալ. լիբանանահայն աշխատող տարբերակ է առաջարկում

79
(Թարմացված է 13:15 06.03.2021)
Կադրային զինվորականը մի քանի տարի առաջ Հայաստան է տեղափոխվել ու վառելիքի բրիկետների արտադրություն սկսել։ Նրա նպատակն է աշխատանքով աջակցել երկրին, իսկ նրա հույսն այն է, որ հասարակությունը վերջնականապես չի պառակտվի։ Լիբանանցիները շատ լավ գիտեն՝ ինչի դա կարող է հանգեցնել։

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում վառելիքի բրիկետների մի քանի արտադրություն է բացվել։ Ճիշտ է՝ բոլորն էլ դեռ փոքր են: Ոչ բոլորը գիտեն, թե ինչ է դա, ու արդյո՞ք դրանք հնարավոր է վառել սովորական վառարաններում։

Լիբանանցի Մայք Մարտիկյանը վստահեցնում է, որ կարելի է։ Նա մի քանի տարի ծառայել է լիբանանյան բանակում որպես պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կոչում ունի, բայց հետո հրաժարական է տվել։ Նա ուզում էր Հայաստան տեղափոխվել և այստեղ ինչ-որ արտադրություն բացել։

«Միշտ ուզեցել եմ ինչ-որ բանով օգնել մեր երկրին, որ զարգանա։ Այստեղ ամուսնացել եմ, վերջերս երեխա ունեցա։ Այստեղ էլ բացեցի գործս», - ավելացրեց նա։

Նա կնոջ մոտ է եկել Հայաստան, ընդ որում՝ ոչ թե Երևան, այլ Կոտայք գյուղ՝ Աբովյանից ոչ հեռու։ Այստեղ Մարտիկյանի մոտ տարբեր թափոններից վառելիքային բրիկետներ արտադրելու գաղափար առաջացավ։ Այդ թափոնները կան գյուղական ցանկացած տան բակում՝ ծղոտ, կարտոֆիլի կճեպ, գոմաղբ, ամեն ինչ կարելի է չորացնել ու սեղմված վիճակում օգտագործել բրիկետների մեջ: Այրման ջերմությունը մոտավորապես նույնն է, ինչ փայտի դեպքում, բայց բրիկետները հավասարաչափ են այրվում, և իհարկե, փրկում են անտառը հատումից:

Աշխատանքը սկսել է աներոջ ցախանոցում։ Բրիկետների մամլման համար նախատեսված միջոցները ստացել է Եվրամիության ծրագրերից մեկով (IRIS բիզնես ինկուբատոր) ու արդեն արտադրել է բրիկետների փորձնական խմբաքանակը: Նա պատրաստվում է երկու շաբաթից սկսել կանոնավոր արտադրությունը։

Топливные брикеты, выпускаемые армянином из Ливана  Майком Мартикяном
© Sputnik / Aram Gareginyan
Վառելիքի բրիկետներ

«Հումքը հիմնականում վերցնում եմ կնոջս ծանոթներից ու հարազատներից։ Գնորդներ էլ կան։ Ընդ որում. եթե գյուղացին ինքն է տալիս հումքը, նրան պատրաստի ապրանքն ավելի էժան եմ տալիս», - ասաց Մարտիկյանը։

Առայժմ նրա արտադրությունն ընտանեկան է, բայց նա ուզում է մեծացնել ծավալները, մարդկանց աշխատանքի ընդունել և աշխատել ոչ միայն գյուղացիների, այլև ձեռնարկությունների հետ։

«Շատ կուզենայի, որ մեզ մոտ թափոնները 100 տոկոսով վերամշակվեին։ Ե՛վ գյուղատնտեսական թափոնները, և՛ պլաստիկն իհարկե։ Թող մեր Հայաստանը լինի ավելի մաքուր ու գեղեցիկ, իսկ մարդիկ աշխատանք ունենան», - ասում է նա։

Հայաստանը կարող է հզորանալ միայն աշխատանքով ու ընդհանուր գործով։ Մարտիկյանը համոզված է՝ եթե մարդիկ միմյանց բաժանեն «ճիշտ» ու «սխալի», դա ոչ մի լավ բանի չի բերի։

Ցավալի օրինակ է նրա հայրենի Լիբանանը, որտեղ տասնհինգ տարի քաղաքացիական պատերազմ էր ընթանում։ Նրա սերունդը ստիպված է եղել երկար տարիներ վերականգնել երկիրը, դուրս բերել այն փլատակներից ու աղքատությունից:

2010-ի կեսերին հորիզոնում երևաց նոր սպառնալիք՝ «Իսլամական պետություն» կազմակերպության (ահաբեկչական խմբավորում, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) ծայրահեղականները։ Այս անգամ լիբանանցիները հասկացան, որ եթե կրկին բաժանվեն իրավացիների ու մեղավորների, երկիրը վերջնականապես կփլուզվի։ Հետևաբար, բոլոր քրիստոնյաները, մահմեդականները և դրուզերը, շիաներն ու սուննիները, արևմտամետներն ու արևելամետները դարձան միասնական։ Արագորեն բռնեցին բոլոր նրանց, ովքեր իսլամի քողի տակ քարոզում էին մահ «անհավատներին» և գերազանցություն «ուղղահավատներին»։ Տեսնելով դա՝ ծայրահեղականները նախընտրեցին չհարձակվել։

«Մենք այդ ժամանակ սահմանին ծառայություն էինք իրականացնում։ Ամենավատն այն էր, որ դու չգիտեիր, թե որտեղից է պետք սպասել թշնամուն։ Մահմեդական ծայրահեղականության մեջ ընկղմված ցանկացած դեռահաս կարող էր մեջքի հետևից «Մոլոտովի կոկտեյլ» նետել մեր մեքենայի վրա։ Մգեցված ապակիներով ցանկացած մեքենայի մեջ կարող էր ինչ ասես լինել։ Փառք Աստծո, որ հասարակությունը չպառակտվեց, ու պետությունն ուժեղ գտնվեց», - ասում է Մարտիկյանը։

Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ

Անցած տարվա աշնանը, հիշելով ռազմական փորձը, այլ կամավորների հետ նա մեկնել է Արցախի հյուսիս-արևելք։ Ասում է, որ հիմա շատ կարևոր է, որ հայերը միմյանց մեջ թշնամի չտեսնեն։

«Լիբանանյան բանակում եթե հանկարծ հայ զինվորը ինչ-որ մեկի հետ վիճում էր, միանգամից ևս 10 հայ էր մոտենում։ Տասը հոգով մեկի վրա չէինք հարձակվում, պարզապես մոտենում էինք, եթե պետք լինենք: Արաբը մեզ ասում էր. «Ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ չէի կռիվ անում»։ Ասում էինք` նա մերոնքական է։

Իսկ այստեղ հայերը քիչ է մնում հայերի վրա հարձակվեն։ Գյուղում, որում ես ապրում եմ, ու ընդհանրապես ծանոթներիս շրջանում մի բան է լինում` միանգամից ասում են. «Դու հո նիկոլական չե՞ս», մյուսներն էլ ասում են. «Ուրեմն դու դրանց կողմից ես»։ Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի», - ասում է նա։

Հայաստանը մաքրելու նրա տարբերակը աշխատելն է, իսկ նպատակը` նաև ուրիշների համար աշխատատեղեր ստեղծելը։

Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ–ը հաստատել է

79
թեգերը:
բիզնես, Հայաստան, վառելիք, հայ, Լիբանան
Ըստ թեմայի
Ի՞նչ ենք մենք ուտում․ հայ գիտնականները հաստատել են անուրախ ենթադրությունները
Միսն էժանանում է, բայց ուրախանալու քիչ բան կա. ինչպես են հունվարին աճել գները Հայաստանում
«Լվա ինքդ», կամ ինչպես են քանդում «Նաիրիտի» կարևորագույն արտադրամասերից մեկը
Ինչի՞ հոտ է գալիս հայկական կոնյակից․ հայրենական արտադրության «հրաշքները»
Կինը պատրաստվում է բրդուճ ուտել

Ի՞նչ պետք է ուտել քնելուց առաջ. բժիշկը խոսել է վտանգավոր սննդի մասին

34
(Թարմացված է 12:52 06.03.2021)
Մթերքի որոշ տեսակներ կան, որոնք քնելուց հետո կարող են քայքայիչ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է, թե որ մթերքից պետք է խուսափել քնելուց առաջ:

«Քնելուց առաջ պետք է թեթև սնվել։ Դա հարմար է հատկապես նրանց, ովքեր խելահեղ ռիթմով են ապրում», - ընդգծել է Դիանովան:

Ցանկալի չէ սպիտակուց օգտագործել, խոսքը վերաբերում է նախևառաջ հավի, տավարի, խոզի և հորթի մսին։

Ո՞ր ժամին է պետք քնել նիհարելու համար. խորհուրդ է տալիս Լիլիթ Բաբասյանը

Բժիշկն ընդգծել է, որ օրվա ուշ ժամին այդպիսի սնունդը ծանր կլինի ստամոքսի համար: Բացի այդ, քնելուց առաջ միս ուտելը կհանգեցնի ախորժակի խանգարման: Առավոտյան մարդն ընդհանրապես կարող է հրաժարվել նախաճաշից:

Բժիշկը բացատրել է, որ գիշերը օրգանիզմում դանդաղում են բոլոր գործընթացները, այդ թվում` մարսողությունը: Այդ պատճառով ստամոքսը դյուրամարս սպիտակուցի կարիք ունի։

Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները

Բայց մսի սիրահարներն այլընտրանք ունեն՝ մանկական սննդի միսը, որը, Դիանովայի խոսքով, չի վնասի օրգանիզմը:

Օգտակար և սննդարար կարող են լինել նաև հատուկ կոկտեյլները: Դրանք կարող են փոխարինել թեթև սննդին:

Բժիշկի խոսքով՝  երեկոյան կարելի է բանջարեղենով ձվածեղ կամ կաթնաշոռ ուտել: Ձուկը ցանկալի է ուտել սուֆլեի կամ ֆիլեի տեսքով: Քնելուց առաջ որպես թեթև ուտեստ հարմար է նաև բանանը:

Ավելի վաղ բժիշկ-թերապևտ և սննդաբան Ֆիլիպ Կուզմենկոն ասել էր, թե ինչպես կարելի է ուտել գիշերն ու չգիրանալ: Մասնագետի խոսքով ՝ պետք է վերահսկել օրական կալորիաների ընդունման չափաքանակը:

Ինչպե՞ս է եղանակային փոփոխությունն ազդում մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում է Մանուկյանը

34
թեգերը:
բժիշկ, սնունդ, օրգանիզմ
Ըստ թեմայի
Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել
Սուրճի օգնությամբ նիհարելը վտանգավոր է. սննդաբանը բացատրում է` ինչու
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նարինջ ենք ուտում
Վիտամին D-ի պակասն օրգանիզմում ցավեր է ծնում, որոնք ուժգնանում են գիշերը
Արա Այվազյանն ու Մոհամմադ Զարիֆը

Իրանի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսությունը կակտիվանա. Այվազյանը զրուցել է Զարիֆի հետ

15
(Թարմացված է 14:12 06.03.2021)
Հայաստանի և Իրանի արտգործնախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հայաստանի և Իրանի երկկողմ օրակարգի շուրջ այսօր ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն է հայտնվել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ։ Բացի այդ, վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։

Մենք տնտեսական առումով լուրջ կախվածություն ունենք Իրանից. իրանագետը` Զարիֆի այցի մասին

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Զարիֆն այցելել էր Հայաստան։ Նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զարիֆն ընդգծել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային ճգնաժամի վերաբերյալ հետևյալն է. միջազգային իրավունքի պահպանում, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը։

Ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ. Փաշինյանն ընդունել է Զարիֆին

15
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան, Արա Այվազյան, Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Ըստ թեմայի
Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին` Իրանը կշարունակի էներգետիկ համագործակցությունը ՀՀ–ի հետ. Զարիֆ
Իրանում սպասում են Թուրքիայի նախագահի այցին․ Զարիֆ
Իրանը պատրաստ է միջնորդ լինել Ղարաբաղի հարցով բանակցություններում. Զարիֆ