Արխիվային լուսանկար

Գիտնականները պարզել են՝ որ ըմպելիքն է երկարացնում կյանքը

238
(Թարմացված է 09:57 23.01.2021)
Մասնագետներն ապացուցել են, որ նռան հյութի օգտագործումը պաշտպանում է վտանգավոր հիվանդություններից, մասնավորապես՝ նվազեցնում է քաղցկեղի ու սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Նռան հյութը նվազեցնում է ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման ռիսկն ու երկարացնում է կյանքը։ Տեղեկությունը հայտնում է Express-ը։

Գիտնականները պարզել են, որ նուռը պարունակում է ուրոլիտին А նյութ, որը կարող է լավացնել բջիջներում միտոքոնդրիումների աշխատանքը, ինչն իր հերթին կանխում է մկանային թուլությունն ու դանդաղեցնում օրգանիզմի ծերանալու գործընթացը։

Նրանք նման եզրակացության են հանգել փորձի հիման վրա, որն անցկացվել է դրոզոֆիլների վրա։ Այն ցույց է տվել, որ նռան հյութը կարող է երկարացնել արու և էգ միջատների կյանքը 18 ու 8%-ով համապատասխանաբար։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ միս ենք ուտում

Մասնագետներն ապացուցել են, որ նռան նյութի օգտագործումը պաշտպանում է վտանգավոր հիվանդություններից, մասնավորապես՝ նվազեցնում է քաղցկեղի ու սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը։

Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր նռան հյութ խմել։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոճապղպեղ ենք կիրառում․ հայտնի մթերքի օգուտն ու վնասը

238
թեգերը:
գիտնական, խմիչք, նուռ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նարինջ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ դդմիկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ խնձոր ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ հոն ենք ուտում
Եռաբլուր

«Ներողություն, որ չկարողացանք պաշտպանել ձեզ». Գոհար Ավետիսյանը Եռաբլուր է այցելել

10
(Թարմացված է 19:46 19.06.2021)
Ռուսաստանաբնակ դիմահարդարը ընտանիքի հետ է այցելել Եռաբլուր ու ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որն այս օրերին ամուսնու հետ գտնվում է Հայաստանում, ընտանիքի հետ այցելել է Եռաբլուր։ Նրանք ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար զոհված տղաների հիշատակին։ Գոհարն Instagram–ի իր էջի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ծածանվում հայկական եռագույնները։

«Օրը որոշեցինք սկսել բոլոր զինվորների եղբայրական գերեզման այցելելով։ Նրանք խիզախորեն կռվեցին ու անմահացան անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ, նրանք իրենց կյանքը տվեցին հանուն մեր երկրի։ Հանգչեք խաղաղությամբ, հերոսներ... Եվ ներողություն, որ մենք չկարողացանք պաշտպանել ձեզ»,–տեսանյութին կից գրել է նա։

Instagram story Гоар Аветисян
Instagram story Гоар Аветисян

Ավելի վաղ Գոհար Ավետիսյանը ընտանեկան լուսանկարներ էր հրապարակել Սևանա լճից։

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ Գոհարն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

Գոհար Ավետիսյանը պատմել է` ինչու է բաժանվել նախկին ամուսնուց

10
թեգերը:
Գոհար Ավետիսյան, Եռաբլուր պանթեոն
«Սպուտնիկ V»

Հայաստանը «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել. մանրամասներ

87
(Թարմացված է 17:42 19.06.2021)
ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ներկրումը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակ 30000 անձի համար (30000` առաջին բաղադրիչ, 30000` երկրորդ բաղադրիչ)»,–հայտնեցին ԱՆ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: «Սպուտնիկ V»- ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր խրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «ԱստրաԶենեկայով» և «Կորոնավակով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Հանրապետությունում պատվաստումներն անվճար են և իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:

Ինչպես կարելի է մուտք գործել Ռուսաստան ԱՊՀ երկրներից. նոր կանոններ

87
թեգերը:
Սպուտնիկ V, պատվաստանյութ, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ ինչպես պաշտպանվել Covid-19-ի երրորդ ալիքից
Երևանից Բաթում մեկնած ուղևորներից 2-ին իջեցրել են գնացքից. ՀԿԵ–ն կրկին զգուշացնում է
Ռուսաստանի ՊՆ-ն կորոնավիրուսի դեմ «ծամոն» է մշակում