Пещера у Ереванского озера

Երևանյան լճի հարակից քարանձավում դի են գտել

119
(Թարմացված է 18:32 22.01.2021)
Դին դուրս են բերել ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի աշխատակիցները։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Երևանյան լճի հարակից տարածքում դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 22-ին, ժամը 13։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևանյան» լճի մոտակայքում (քարանձավի մեջ) հայտնաբերվել է դի․ դժվարանցանելի տեղանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Երևանյան լճի հարակից տարածքից (քարանձավից) դուրս են բերել քաղաքացու դին։

Կաթնաղբյուրի ձորում 43–ամյա տղամարդու դի են հայտնաբերել

119
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Դիակ, Երևան, քարանձավ, լիճ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)
Ըստ թեմայի
Սարսափելի դեպք Ճապոնիայում․ ծերանոցում 14 մարդու դի են հայտնաբերել
Երևանի Դավթաշենի կամրջի տակ 31–ամյա երիտասարդի դի են հայտնաբերել
Երևանում հրդեհված տանը երիտասարդի դի են հայտնաբերել
Գարիկ Մարտիրոսյանը կնոջ հետ

«Ցավոք, հասկանում է». Մարտիրոսյանը խոսել է կնոջ հայերենի իմացության ու հայերի պաթոսի մասին

103
Երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանն իրեն բնորոշ ոճով է պատասխանել օգտատերերի լուրջ ու զվարճալի հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Հայտնի պրոդյուսեր և երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի հետևորդներին պատմել է կնոջ՝ Ժաննա Լևինայի հայերենի իմացության մասին:

«Ցավոք, (հայերեն) չի խոսում, բայց, ցավոք, ամեն ինչ հասկանում է», - ասել է դերասանը։

Гарик Мартиросян отвечает на вопросы подписчиков в Instagram
Գարիկ Մարտիրոսյանը պատասխանում է հետևորդների հարցերին

Իսկ ինքը ոչ միայն խոսում է մայրենի լեզվով, այլև լռում է հայերեն։

Гарик Мартиросян отвечает на вопросы подписчиков в Instagram
Գարիկ Մարտիրոսյանը պատասխանում է հետևորդների հարցերին

Հետևորդներից մեկը հարցրել է, թե ինչու են Գարիկին պաթետիկ հայ համարում։

«Շատ իզուր են այդպես համարում։ Դրանք լրիվ ձեռ են առել իրենց», - ասել է Comedy Club-ի աստղը։

Гарик Мартиросян отвечает на вопросы подписчиков в Instagram
Գարիկ Մարտիրոսյանը պատասխանում է հետևորդների հարցերին

Գարիկը խոսել է նաև ֆուտբոլի մասին և խոստովանել` եթե Հայաստանը հայտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, դա կլինի իր` ֆուտբոլային-երկրպագուի կյանքի լավագույն իրադարձությունը:

Гарик Мартиросян отвечает на вопросы подписчиков в Instagram
Գարիկ Մարտիրոսյանը պատասխանում է հետևորդների հարցերին

Մարտիրոսյանն ընդգծել է, որ իր համար լավագույն ֆուտբոլիստ է եղել և կա Հենրիխ Մխիթարյանը:

Гарик Мартиросян отвечает на вопросы подписчиков в Instagram
Գարիկ Մարտիրոսյանը պատասխանում է հետևորդների հարցերին

Նրան նաև քաղաքական հարցեր են ուղղել։ «Ցանկանո՞ւմ եք արդյոք ՀՀ վարչապետ դառնալ» հարցին Մարտիրոսյանը կտրուկ պատասխան է տվել. «Ո՛չ»։

Гарик Мартиросян отвечает на вопросы подписчиков в Instagram
Գարիկ Մարտիրոսյանը պատասխանում է հետևորդների հարցերին

Ինչ վերաբերում է Միխայիլ Գալուստյանի հետ համատեղ նախագծերին, ապա ըստ Գարիկի` շուտով կսկսվի «Կիտրոն» նոր շոուն, ինչպես նաև կներկայացվի ալտեր էգո Գալուստյանի՝ Սուպեր Ժորիկի հիթը:

Гарик Мартиросян отвечает на вопросы подписчиков в Instagram
Գարիկ Մարտիրոսյանը պատասխանում է հետևորդների հարցերին

Գարիկ Մարտիրոսյանի կինը գովազդել է հայ նկարչին. լուսանկարներ

«Վայ, ես մեռա՜»․ ինչպես էր Բուզովան մոռացել Գարիկ Մարտիրոսյանի կնոջ անունը

Նա ապրում էր սևահեր կնոջ հետ. Գարիկ Մարտիրոսյանի կինը արխիվային լուսանկար է հրապարակել

103
թեգերը:
հայերեն, հայ, Գարիկ Մարտիրոսյան
Ըստ թեմայի
«Ինձ համար մեկ էր...». Ժաննա Լևինան խոսել է Գարիկ Մարտիրոսյանի հանդեպ իր սիրո մասին
«Տանը մնացած կլինեիր»․ ինչպես են Գարիկ Մարտիրոսյանն ու կինը «փոխել սեռերը»․ լուսանկար
Նախընտրած երգից մինչև քաղաքականություն. Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել
Գարիկ Մարտիրոսյանի կինը գլխին անդրկովկասյան կոլորիտով գլխարկ է «աճեցրել». լուսանկար
8–ամյա Վահեն հիվանդանոցում

Չէինք հավատում, որ կփրկվի. Վահեն 1 տարում 15-ից ավել վիրահատություն է տարել և ոտքի կանգնել

393
(Թարմացված է 18:05 19.04.2021)
Ավտովթարի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած Վահեն դեպքից 1 տարի անց արդեն կարողանում է քայլել, սակայն դեռ չի խոսում։ Հունիսին ռուս պրոֆեսորի մասնակցությամբ նրան մեր երկրի վիրաբուժության մեջ աննախադեպ համարվող, բարդ վիրահատություն է սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik, Կարինե Հարությունյան. «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի հիվանդասենյակներից մեկն էականորեն տարբերվում է մյուսներից. այս սենյակում ինչ ասես կա` փոքրիկ ակվարիումից մինչև հսկայական փափուկ արջուկ խաղալիք։  Հիվանդասենյակն ավելի շուտ մանկական սենյակ է հիշեցնում, և զուր չեն այդքան խաղալիքներն այնտեղ` 8-ամյա Վահե Մոսինյանն արդեն 1 տարի է` հիվանդանոցում է։

8-летний Ваге Мосинян с родителями
© Sputnik / Asatur Yesayants
Վահեն` ծնողների հետ

Վահեն, որը հիվանդանոց էր ընդունվել ծայրահեղ ծանր, անհույս վիճակում և այս ընթացքում 15-ից ավելի վիրահատություն է տարել, այսօր քայլակի օգնությամբ քայլելով է դուրս է գրվելու։

Մեկ տարի առաջ ապրիլին Վայոց Ձորում ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան ձորն էր ընկել ու բռնկվել։ Ընտանիքի 4 անդամներից միայն Վահեն էր այդքան շատ վնասվածք ստացել` մարմնի 80%-ի ախտահարմամբ այրվածքներ։ Հայրը, մայրը, քույրն ու եղբայրը քիչ են տուժել։

8-летний Ваге Мосинян, получивший 80% ожогов в дорожно-транспортном происшествии, выписывается из больницы через год
© Sputnik / Asatur Yesayants
8–ամյա Վահեն

«Ապրիլի 28-ին երեխան ընդունվեց մեր վերակենդանացման բաժանմունք` 60 տոկոս մարմնի և 20 տոկոս շնչուղիների այրվածքներ ուներ։ Երեխայի վիճակը գրեթե անհույս էր.  նաև այրվածքաբանների կողմից է գնահատական տրվել, թե հնարավոր է` մի քանի օրից մահանա։ Համակարգված աշխատանքի ու մասնագետների ջանքերի շնորհիվ կարողացանք տղային դուրս բերել այդ վիճակից»,–պատմում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի բուժգծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը։

Իհարկե հեշտ չի անցել 1 տարվա բուժման ընթացքը. փոքրիկ Վահեն ամիսներ շարունակ երակով էր սնունդ ստանում, ձեռքի ու ոտքի մատները չէին առանձնանում... Երեխան 4 ամիս վերակենդանացման բաժանմունքում է եղել, և խորը դեպրեսիայի մեջ գտնվել, քանի որ միայն սպիտակ պատերն է տեսել օրեր շարունակ։

8-летний Ваге Мосинян, получивший 80% ожогов в дорожно-транспортном происшествии, выписывается из больницы через год
© Sputnik / Asatur Yesayants
8-летний Ваге Мосинян, получивший 80% ожогов в дорожно-транспортном происшествии, выписывается из больницы через год

Հիմա, սակայն, երեխայի միայն գլխի հետևի հատվածում կան վերքեր, մնացածն արդեն անցել է։ Դալլաքյանն ասում է, որ Վահեն դեռ չի կարողանում խոսել, քանի որ շնչափողի մեջ  տրախիոստոմիկ խողովակ է դրված, որպեսզի բերանի պարունակությունը շնչուղիներ չլցվի։ Սակայն դրանից ազատվելն էլ մի քանի ամիսների հարց է։

Մարտունիում վիրավորված 2-ամյա Արծվիկը կրկին ժպտում է ու խաղում. տեսանյութ

«Հունիսին ՌԴ–ի Ֆիլատովի անվան հիվանդանոցից մեր լավ ընկերը` պրոֆեսոր Ալեքսանդր Ռազումովսկին է ժամանելու Հայաստան. մեր երկրի մանկական վիրաբուժության մեջ աննախադեպ համարվող մի վիրահատություն կիրականացնենք։ Պետք է շնչափողի մասնահատում և կերակրափողի դեֆեկտի փակում կատարվի, որից հետո երեխան կկարողանա խոսել»,–ասաց  Դալլաքյանը` հավելելով, որ բարդ վիրահատություն է սպասվում փոքրիկին։

Замдиректора по медицинской части МЦ «Сурб Аствацамайр» Давид Даллакян
© Sputnik / Asatur Yesayants
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի բուժգծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը

Մինչ բժիշկը խոսում է` փոքրիկ Վահեն է քայլակի օգնությամբ իր մայրիկի հետ մոտենում մեզ։ Երեխան ուսումնասիրում է մեզ, իսկ բժիշկներին տեսնելով, ժպտում` արդեն հարազատ մարդիկ են դարձել։ Վահեն չի կանգնում մեզ մոտ` միջանցքով տեղաշարժվում է, այդ ընթացքում իրեն հանդիպած բոլոր բժիշկներին ժպիտի միջոցով բարևում։

Հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը հայտնում է` նման ծայրահեղ ծանր վիճակում գտնվող և հիմա այս արդյունքը գրանցած դեպք դեռ չէին ունեցել։ Նրա խոսքով` երեխան 35 կգ քաշով է հիվանդանոց ընդունվել, որից հետո 15 կգ.-ի էր հասել։ Այսօր, սակայն, Վահեն 21 կիլոգրամ է կշռում։

Руководитель реанимационного отдела МЦ «Сурб Аствацамайр» Анна Чобанян
© Sputnik / Asatur Yesayants
Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը

«Անգամ երեխայի ծնողները չէին հավատում, որ նման արդյունք կունենանք, բայց մենք` բժիշկներով հույս ունեինք, որ երեխան կարողանալու է բնականոն կյանքով ապրել։ Սակայն երբ երեխան լիարժեք կյանքով կապրի` դժվար է ասել, դեռ կարևոր վիրահատություն ունի»,–ասաց Չոբանյանը։

Փոքրիկ Վահեն արդեն միջանցքով մի մեծ պտույտ է կատարել և նորից մեզ հասել. երեխայի մայրը` Աննա Ասլանյանը, հուզված է` մե՛կ մեզ, մե՛կ տղային է նայում։

Մայրն անկեղծանում է` հրաշք է տեղի ունեցել, իրենք էլ չէին սպասում, որ նման արդյունք կլինի։

8-летний Ваге Мосинян, получивший 80% ожогов в дорожно-транспортном происшествии, выписывается из больницы через год
© Sputnik / Asatur Yesayants
Փոքրիկ Վահեն հիվանդանոցում

«Շատ մեծ դժվարության միջով ենք անցել։ Ամեն օր վերականդանացման բաժանմունքի դռան մոտ կանգնած լավ լուրի էինք սպասում։ Մեզ հույս էր տալիս այն, որ երեխայիս վիճակը ծանր, բայց կայուն է»,–ասում է մայրն, ու ձայնը դողում է։

Վահեի սենյակ ենք գնում. այս օրերին երեխայի միակ զբաղմունքը նոթբուքն է եղել և բարեկամներից մեկի` Սանկտ Պետերբուրգից պատվիրած ակվարիումը` 12 ձկներով։ Մայրն ասում է` տղան սիրում է նստել ու նայել ձկներին, կերակրել նրանց, և բժիշկները թույլատրել են, որպեսզի ակվարիումը հիվանդասենյակում թողնեն։

  • 8–ամյա Վահե Մոսինյանն ու մայրը` հիվանդանոցում
    8–ամյա Վահե Մոսինյանն ու մայրը` հիվանդանոցում
    © Sputnik / Asatur Yesayants
  • 8–ամյա Վահե Մոսինյանը` հիվանդանոցում
    8–ամյա Վահե Մոսինյանը` հիվանդանոցում
    © Sputnik / Asatur Yesayants
  • 8–ամյա Վահե Մոսինյանը` հիվանդանոցում
    8–ամյա Վահե Մոսինյանը` հիվանդանոցում
    © Sputnik / Asatur Yesayants
  • 8–ամյա Վահե Մոսինյանը` հիվանդանոցում
    8–ամյա Վահե Մոսինյանը` հիվանդանոցում
    © Sputnik / Asatur Yesayants
  • 8–ամյա Վահե Մոսինյանը` հիվանդանոցում
    8–ամյա Վահե Մոսինյանը` հիվանդանոցում
    © Sputnik / Asatur Yesayants
  • 8–ամյա Վահե Մոսինյանն ու մայրը` հիվանդանոցում
    8–ամյա Վահե Մոսինյանն ու մայրը` հիվանդանոցում
    © Sputnik / Asatur Yesayants
  • 8–ամյա Վահե Մոսինյանը` հիվանդանոցում
    8–ամյա Վահե Մոսինյանը` հիվանդանոցում
    © Sputnik / Asatur Yesayants
  • 8–ամյա Վահե Մոսինյանը` հիվանդանոցում
    8–ամյա Վահե Մոսինյանը` հիվանդանոցում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 8
© Sputnik / Asatur Yesayants
8–ամյա Վահե Մոսինյանն ու մայրը` հիվանդանոցում

Մինչև դեպքը, Վահեն դպրոց էր հաճախում, շախմատի գնում։ Վահեին հարցնում եմ` շարունակելո՞ւ է շախմատ խաղալ, ի պատասխան տղան գլխով դրական նշան է անում, և արդեն ինձ էլ ժպտում։

Վահեին շատ չհոգնեցնելու համար դուրս եմ գալիս հիվանդասենյակից, իսկ նրա մայրը խնդրում է հատուկ շնորհակալություն փոխանցել բոլոր բժիշկներին (Արտակ Գևորգյան, Արամ Սահակյան, Արթուր Հարությունյան, Նարինե Էվինյան), որոնք այս ընթացքում սեփական երեխային պես են վերաբերվել իր որդուն։

393
թեգերը:
վիրահատություն, ավտովթար, Երևան, Հայաստան, երեխա
Ըստ թեմայի
12-ամյա հայուհին գերել է գերմանական «Ձայնը. Երեխաներ» երգի մրցույթի ժյուրիին
«3 երեխաներիս ի՞նչ անեմ». հայրն ու որդին զոհվել են նույն օրը` պաշտպանելով սեփական գյուղը
«Չի կարելի երեխաներին խրախուսել քաղցրավենիքով»․ սննդաբանը՝ շաքարի թույլատրելի չափի մասին
Բորիս Ավագյան

Կարծիք հայտնելու գինը․ Բորիս Ավագյանը հրավիրվել է ԱԱԾ

0
(Թարմացված է 21:47 19.04.2021)
Նա նաև սրճարանում հանդիպել է ԱԻՊԾ ներկայացուցչի հետ ու նրան հանձնել իր հաշվարկային զենքը, վկայականն ու համազգեստը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը հրավիրվել է ԱԱԾ։ Տեղեկությունը նա հաստատել է News.am-ի հետ զրույցում։

«Հրավիրվել եմ, կայցելեմ, չգիտեմ, դեռևս չեմ եղել, ոչ մի բան չեմ ենթադրում»,- նշեց Ավագյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, թե իրեն կարող են ձերբակալել։

Ավագյանի խոսքով՝ քիչ առաջ սրճարանում ԱԻՊԾ ներկայացուցիչը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերցրել է իր հաշվարկային զենքը, ծառայողական վկայականն ու համազգեստը։ Թե ինչու է, այսպես ասած, «հանձնում-ընդունումը» կատարվում սրճարանում, այլ ոչ թե Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում, Ավագյանը չգիտի։ Ասում է՝ «երևի իրենց այդպես է հարմար»։

Նշում է, որ դեռևս չի ստացել իր պաշտոնանկության վերաբերյալ Արցախի նախագահի հրամանը։ Երբ ստանա, ծանոթանա՝ կարձագանքի։

Ընդգծում է՝ այն, ինչ այսօր տեղի ունեցավ ԱԺ-ում, ասուլիս չէր, հանդիպում էր մի խումբ պատգամավորների հետ։

«Իրենք ուզել են խորհուրդներ հարցնել իրենց գործունեության վերաբերյալ, ես իմ կողմից նրանց տվել եմ խորհուրդներ։ Ես շեշտել եմ, որ այդ քննադատությունները հնչեցրել եմ որպես ՀՀ քաղաքացի, հայ և ծնող։ Քանի որ ես իմ աշխատանքը դիտարկում էի որպես ծառայություն, եթե Արցախի Հանրապետության նախագահը հաշվում է, որ իմ ծառայության կարիքն արդեն չունի հանրապետությունը, ես հաշվում եմ՝ ոչ մի խնդիր չկա դրանում»,- նշեց Ավագյանը։

Հավելում է՝ իր խոսքերի համար չի զղջում։

Նշենք, որ Ավագյանն այսօր Երևանում մասնակցել էր հայ ռազմագերիների վերադարձի խնդրին վերաբերող քննարկմանը։

Նա մասնավորապես հայտնել էր, որ չի ընդունում ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն դիրքորոշումը, թե գերիների վերադարձի համար պատասխանատու է ռուսական կողմը։

Նա նաև հայտնել էր, որ իր համար զարմանալի չի եղել, երբ Բաքու մեկնած ինքնաթիռը վերադարձել է դատարկ։ Ըստ նրա` այդ այցը եղել է աշխատանքային և կապ չի ունեցել գերիների վերադարձի հետ։

Դրանից անմիջապես հետո ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածեց, որ Բորիս Ավագյանն աշխատանքից ազատվել է հնչեցրած կարծիքների համար։

Նշվում էր, որ նա «իր ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։ Հաշվի առնելով ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը` Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

0
թեգերը:
ազատում, Արցախ, Բորիս Ավագյան
Ըստ թեմայի
Արցախում առաջիկայում նոր հենակետեր կբացվեն միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհներին
Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը
Մենք խաղաղության մեջ չենք, մենք ունենք թշնամական պետություն մեր առջև. արցախցի պաշտոնյա