Արխիվային լուսանկար

Հրապարակվել է Հայաստանում էքստեռն քննությունների ժամանակացույցը

82
(Թարմացված է 10:37 21.01.2021)
Քննությունները տեղի կունենան Երևանի թիվ 198 ավագ դպրոցում, հասցեն՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է դրսեկության ձևով (էքստեռն) քննությունների 2021 թվականի առաջին քննաշրջանի ժամանակացույցը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ քննությունները տեղի կունենան փետրվարի 15-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցեն՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Ստորև ներկայացնում ենք 2021 թվականի փետրվար-մարտ ամիսների քննաշրջանի ժամանակացույցը հիմնական կրթության վկայական ստանալու համար.

  • Ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) - 15.02.2021 թ.
  • Հայոց եկեղեցու պատմություն (բանավոր) - 16.02.2021 թ.
  • ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն (բանավոր) - 17.02.2021 թ.
  • Հասարակագիտություն (բանավոր) - 19.02.2021 թ.
  • Ինֆորմատիկա (բանավոր) - 22.02.2021 թ.
  • Հայաստանի աշխարհագրություն (գրավոր) - 23.02.2021 թ.
  • Կենսաբանություն (գրավոր) - 25.02.2021 թ.
  • Համաշխարհային պատմություն (գրավոր) - 26.02.2021 թ.
  • Ֆիզիկա (գրավոր) - 01.03.2021 թ.
  • Քիմիա (գրավոր) - 02.03.2021 թ.
  • Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, բանավոր) - 03.03.2021 թ.
  • Աշխարհագրություն (գրավոր) - 05.03.2021 թ.
  • Ռուսաց լեզու (գրավոր) - 10.03.2021 թ.
  • Ռուս գրականություն (ռուսերենով ուսուցում ստացածների համար, բանավոր) - 12.03.2021 թ.

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար.

  • Ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) - 15.02.2021 թ.
  • Հայոց եկեղեցու պատմություն (բանավոր) - 16.02.2021 թ.
  • ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն (բանավոր) - 17.02.2021 թ.
  • Հասարակագիտություն (բանավոր) - 19.02.2021 թ.
  • Ինֆորմատիկա (բանավոր) - 22.02.2021 թ.
  • Համաշխարհային պատմություն (գրավոր) - 23.02.2021 թ.
  • Ֆիզիկա (գրավոր) - 25.02.2021 թ.
  • Քիմիա (գրավոր) - 26.02.2021 թ.
  • Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, գրավոր) - 01.03.2021 թ.
  • Կենսաբանություն (գրավոր) - 02.03.2021 թ.
  • Աշխարհագրություն (գրավոր) - 03.03.2021 թ.
  • Ռուսաց լեզու (գրավոր) - 05.03.2021 թ.
  • Ռուս գրականություն (ռուսերենով ուսուցում ստացածների համար, բանավոր) - 10.03.2021 թ.

ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ հավելյալ տեղեկությունների համար կարելի է զանգահարել (091) 19 56 10 և (010) 66 72 50 հեռախոսահամարներով:

«Հայոց լեզուն» շատ տեղերում չկա ընդունելության քննությունների ցանկում. ԵՊՀ–ում վրդովված են

82
թեգերը:
դպրոց, Քննություն, Հայաստան
Ըստ թեմայի
Երեխաներին հեռու պահեք սոցցանցերից, իսկ մուտքը TikTok ընդհանրապես արգելեք․ ԿԳՄՍՆ
ԿԳՄՍՆ–ն հայտնում է` երբվանից և ինչպես կվերսկսվի ուսումնական գործընթացը
ԿԳՄՍՆ-ն խրախուսման մեթոդներ է առաջարկում, որոնք ցանկալի արդյունք չեն ապահովում. փորձագետ
Կարապետ Պողոսյանն ու Մկրտիչ Վարդանյանը

«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ

108
(Թարմացված է 15:50 03.03.2021)
Քայլերթի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին խորհդանշական ճամպրուկ են բերում։ Պատրաստավում են մարտի 5-ին հասնել Երևան։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան

Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։

Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:

Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։

«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։

Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին

108
թեգերը:
Գյումրի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է
Արխիվային լուսանկար

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

37
(Թարմացված է 14:57 03.03.2021)
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։

Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

37
թեգերը:
Մեդեա Աբրահամյան, Կին, Մահ
Ըստ թեմայի
Մահացել է «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք...» ֆիլմերից հայտնի Անդրեյ Մյագկովը
Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, պատվավոր երևանցի Կառլոս Մենեմը
Մահացել է Ավետիս Զենյանը
Իշխան Սաղաթելյան

Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան

0
(Թարմացված է 16:11 03.03.2021)
Քիչ հետո Բաղրամյան պողոտայում կմեկնարկի Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Միաժամանակ, ԱԺ պետք է ժամանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխանին մասնակցելու։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` Բաղրամյան պողոտայում այսօր նախատեսված հանրահավաքի ժամանակ որևէ սադրանք չի լինելու` ընդդիմությունը սադրանքների չի գնալու։ Սաղաթելյանը հանրահավաքի մեկնարկից առաջ լրոգրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ոստիկանության հաղորդագրությանը։

Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել` ասելով, որ տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16։00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։

Նշենք, որ դրանից հետո մամուլում, սոցցանցերում լուսանկարներ հայտնվեցին, որ ԱԺ դարպասները զոդում են, իսկ դարպասների ողջ երկայնքով ոստիկանական հսկողությունն ավելացել է։

«Ես ստացել եմ բազմաթիվ նամակներ, թե` մենք չենք գալիս ձեր ճառերը լսելու, դուք գործողություն չեք անում։ Այդ մարդիկ ուզում ենք, որ մենք հորթով այս կամ այն շենքերը գրավենք։ Սակայն շենքն իշխանությունը չի` երկիրը չպետք է տանենք ցնցումների»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` Փաշինյանը օրեցօր կորցնում է իր իշխանությունը։

Նշենք, որ քիչ հետո ԱԺ պետք է ժամանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխանին մասնակցելու։

0