Հայ–թուրքական սահման

«Մենք դատապարտված ենք հարևանության. միակ ուղին երկխոսությունն է». թուրքահայ հոդվածագիր

423
(Թարմացված է 21:42 19.01.2021)
Սևան Դեյիրմենճյանի հետ մենք զրուցել ենք Հրանտ Դինքի սպանության տարելիցի առթիվ, անդրադարձել նաև Արցախի պատերազմի ընթացքում և հետո թուրքահայ համայնքի կյանքին, թուրք ազգայնականների հետ առկա լարվածությանը և ազգերի միջև երկխոսություն ստեղծելու կարևորությանը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հրանտ Դինքն անում էր ամենադժվարը` պատերազմի կոչերի մեջ խոսում էր խաղաղության և երկխոսության մասին։ Ստամբուլում բնակվող թուրքահայ հոդվածագիր, «Ակօս» շաբաթաթերթի սյունակագիր, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի խորհրդական Սևան Դեյիրմենճյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես բնորոշեց Դինքի կերպարը։ 14 տարի առաջ այս օրը «Ակօսի» հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց իր խմբագրատան դիմաց։

«Երբ քո շուրջը բոլորը պատերազմի կոչեր են հնչեցնում, շատ բարդ է խոսել խաղաղության և երկխոսության մասին, բայց մեկը պիտի լինի, որ դրա մասին խոսի և նման երկխոսություն ստեղծի։ Հրանտ Դինքը իր կյանքով, նաև մահով ցույց տվեց, թե որքան կարևոր է հաստատել այդ երկխոսությունը։ Երկխոսություն` նշանակում է զրուցակցի դերի մեջ մտնել, նայել մեզ նրա աչքերով։ Դինքը դուր չէր գալիս նաև շատ հայերի, քանի որ կոչ էր անում խոսել թուրքերի հետ, ասում էր՝ ինչպես մենք ցավ ունենք, թերևս նրանք էլ ունեն», – ասաց Դեյիրմենճյանը։

Նա նշեց, որ Հրանտ Դինքի գաղափարները հատկապես կիրառելի են Արցախի պատերազմից հետո, որքան էլ դրանք բարդ է իրականացնել։

«Հայաստանը նոր է պատերազմից դուրս եկել։ Բարդ է կոչ անել հայ հանրությանը խոսել ադրբեջանցի հանրության հետ. երկու կողմերն էլ զոհեր են տվել։ Բայց մենք անխուսափելիորեն դատապարտված ենք հարևանության, մենք պարտավոր չենք սիրել իրար, բայց մենք պարտավոր ենք գտնել իրար հետ ապրելու, համակեցության ուղիները։ Ուրիշ ճանապարհ չունենք, ուղղակի չունենք։ Մենք երկխոսություն պետք է սովորենք, բարդը սա է, և այդ բարդը պետք է անենք հանուն Հայաստանի, հանուն մեր երկրների ու հանրությունների առողջացման»,–ասաց հոդվածագիրը։

Նա հաստատեց, որ արցախյան պատերազմի շրջանը շատ բարդ էր թուրքահայ համայնքի համար։ Թեև որոշ թուրք պաշտոնյաներ ու գործիչներ նշում էին, որ խնդիր չունեն հայ համայնքի, իրենց խոսքով` «մեր հայերի» հետ, բայց թուրքահայերն օբյեկտիվորեն անհանգիստ էին։

«Հայերը խռովքի մեջ էին, հանգիստ չէին, մտածում էին` արդյո՞ք հարձակում կլինի, սպառնալիք կլինի։ Պատերազմի օրերին Ստամբուլի Գում Գափի թաղամասով, որտեղ հայկական պատրիարքարանն է և շատ հայաստանցիներ են ապրում, շքերթ անցավ Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով։ Նրանք անցան Հրանտ Դինքի հիշատակման վայրով, Ակօսի նախկին խմբագրատան մոտով։ Սրանք բոլորն անհանգստացնող դեպքեր էին, բայց որևէ շոշափելի հարձակում հայերի հանդեպ չեղավ, ամեն ինչ մնաց վերացական։ Սակայն դա նորից ցույց տվեց, որ թուրքահայ համայնքը, փոքրամասնությունները որքան հեշտ կարող են հայտնվել նման ազգայնականների թիրախում։ Նրանք վտանգված են` եթե անգամ խոսեն, ասեն իրենց կարծիքը, իրերը կոչեն իրենց անունով», – ասաց նա։

Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին

Պատերազմի օրերին Ստամբուլի հայկական հաստատությունների` դպրոցների, եկեղեցիների, խմբագրությունների մոտ հերթապահում էին ներքին գործերի և ոստիկանության աշխատակիցները։ Նրանք տրամադրված էին պետության կողմից` ապահովության համար։ Հայկական հաստատությունների դեմ հարձակումներ տեղի չունեցան։

«Անշուշտ, Թուրքիայի անմիջական մասնակցությունը պատերազմին` քանդեց այն բոլոր ձեռքբերումները երկխոսություն ստեղծելու հարցում, որ կային։ Բայց կարծում եմ` հանրությունը կգտնի իրար հետ խոսելու ճանապարհը։ Գործարարները կգտնեն, գրողները կգտնեն, հանրային գործիչները կգտնեն», – ասաց նա։

Սևան Դեյիրմենճյանն անդրադարձավ նաև օրեր առաջ` հունվարի սկզբին, Հրանտ Դինքի սպանության գործով երկու նոր մեղավորների ներգրավվածությանը` ասելով, որ նրա սպանության հետևում կանգնած իրական մեղավորները դեռ պատժված չեն։

«Սա չի կարելի գործի առաջընթաց որակել, քանի որ 14 տարի դատավարության քաղաքականությունը ձգձգելու և ոչ թե լուծման հանգեցնելու մեջ է։ Շատ է եղել այդպես, որ մարդիկ են բերման ենթարկվել, հետո ազատ արձակվել, բայց երբեք գործի հետևում կանգնած բուն դերակատարները իրենց պատիժը չեն ստացել, նման ձերբակալությունները «աչքին թոզ փչելու» համար են», – ասաց նա։

Հոդվածագիրը նաև վստահեցրեց, որ թեև իր անունից է խոսում, բայց իր նման մտածող մարդիկ թուրքահայ համայնքում շատ կան։

Սևան Դեյիրմենճյան

Նշենք, որ ամեն տարի Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրը կատարվում են ոգեկոչման միջոցառումներ։ Այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` միջոցառումներից շատերը կատարվում են առցանց։ Ավանդական միջոցառումների շարքում է Հրանտ Դինքի հիմնադրամի կողմից ձեռնարկված հիշատակի միջոցառումը Դինքի սպանության վայրում, նրա սպանության ժամին` երեք անց հինգ։

Հիշեցնենք` Հրանտ Դինքը 2007 թվականի հունվարի 19–ին սպանվել է թուրք ազգայնամոլ ծայրահեղականների կողմից։ Նրա սպանության քրգործով անցնող 76 մեղադրյալի թվում կան մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ` Ստամբուլի անվտանգության նախկին պետ Ջելալէթթին Ջերահը, Ստամբուլի հետախուզության բաժնի նախկին տնօրեն Ահմեթ Իլհան Գյուլերը, անվտանգության գլխավոր վարչության հետախուզության բաժնի նախկին տնօրեններից Ռամազան Աքյուրեքը, Սաբրի Ուզունը, Էրգին Դինչ, Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Ալի Օզը և այլք։

Սակայն վերջիններից ոչ մեկը ճաղերի հետևում չէ։

Ծակ կոշիկներով հարուստը. ինչպե՞ս են հիշում Հրանտ Դինքին

423
թեգերը:
Սևան Դեյիրմենճյան, Հրանտ Դինք, Թուրք, հայ
Արամ MP3

Արամ MP3-ն ու Գուրգեն Դաբաղյանը ներկայացրել են «Թամզարայի» իրենց տարբերակը. տեսանյութ

5
(Թարմացված է 12:50 08.03.2021)
Երկու ժամ է, ինչ ստեղծագործությունը հայտնվել է YouTube-ում և արդեն ավելի քան 4000 դիտում ունի։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Արամ MP3-ն ու Գուրգեն Դաբաղյանը նոր մեկնաբանությամբ են ներկայացրել ժողովրդական «Թամզարա» ստեղծագործությունը:

Հանրության դատին ներկայացրած ստեղծագործության գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը, իսկ տեսահոլովակի անիմացիայի հեղինակն Արամայիս Հայրապետյանն է:

Ստեղծագործությունը երկու ժամ է, ինչ հայտնվել է YouTube-ում և արդեն ավելի քան 4000 դիտում ունի։

Դե պարի քոչարի. Արամ MP3-ի չելենջին միացել են հայեր աշխարհի տարբեր մասերից

Նշենք, որ «Թամզարան» Սուքիաս Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական բնակավայրի անվանում: Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է գյովնդբաշուն (պարագլուխ) ու նրա օգնականին: Իսկ հարսն անպայման կանգնում էր քավորի` կնքահոր կողքը: Այժմ «Թամզարան» կորցրել է իր երբեմնի ծիսական նշանակությունը և կատարվում է գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ:

Աշոտ Ղազարյանի թոռնուհին հիացրեց «Ну-ка все вместе!» շոուի ժյուրիին. տեսանյութ

 

5
թեգերը:
երգ, Արամ MP3, Գուրգեն Դաբաղյան
Ըստ թեմայի
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Նոր ձևաչափ, նոր կանոններ. հայտնի են «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի անցկացման պահանջները
«Ի սրտե». Ավետ Բարսեղյանը Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրել. տեսանյութ
Դիլիջանի թունել, արխիվային լուսանկար

Դիլիջանի թունելում երթևեկության խոչընդոտ է առաջացել. բեռնատարի կցորդ է փչացել

31
(Թարմացված է 12:16 08.03.2021)
«Ճանապարհային դեպարտամենտը» վարորդներին հորդորում է զգոն լինել Դիլիջանի թունելի հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը։

Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են

«Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ, մինչև խնդրի կարգավորումը։ Հորդորում ենք վարորդներին տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Ճանապարհային դեպարտամենտն» ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարտի 8-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Թումանյանի, Սպիտակի, Դիլիջանի, Գավառի, Ապարանի, Վանաձորի, Տաշիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները

31
թեգերը:
երթևեկություն, բեռնատար, Դիլիջանի թունել, Հայաստան