Водительские права

ՀՀ–ում վարորդական իրավունք ստանալու համար պետք է պատասխանել 20 հարցի

957
(Թարմացված է 20:43 19.01.2021)
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարության սահմանած նոր կարգի համաձայն՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հունվարի 1-ից հնարավոր է տեսական քննություն հանձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է քննության կարգում կատարված փոփոխությունները։

Ըստ հաղորդագրության` ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։

Նախատեսվում է վարորդական իրավունքի վկայական տրամադրել մոպեդ վարելու համար։ Նախատեսվել է «A» կարգի, «A1» և «B1» ենթակարգերի դեպքում գործնական քննությունն ընդունել միայն ավտոդրոմներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչև 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ավտոճանապարհներին կամ փողոցներում։ «B» կարգի դեպքում` միայն իրական պայմաններում։ Մյուս բոլոր կարգերի և դրանց ենթակարգերի դեպքում իրականացնել և´ ավտոդրոմներում, և՛ երթևեկության իրական պայմաններում, իսկ մինչև 2027 թվականը ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։

«A», «B» և «BE» կարգերի, ինչպես և «A1» և «B1» ենթակարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու, վկայականը փոխանակելու կամ վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձն անցնում է բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական վիճակ։ Այդ անձինք նաև բժշկական հավատարմագրում կանցնեն, եթե լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։

«C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական առաջին անգամ ստանալու համար դիմող անձինք պետք է ճանապարհային ոստիկանություն ներկայացնեն բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանք: Իսկ եթե անձը դիմել է հիշյալ կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վկայականը փոխանակելու կամ վկայականի կրկնօրինակ ստանալու համար, ապա պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական վիճակ։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու, վկայականը փոխանակելու կամ վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, օտարերկրյա քաղաքացիները` անձը հաստատող, ինչպես և Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` կացության քարտ, քաղաքացիություն չունեցող անձինք` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ՝ կացության քարտ, փախստական ճանաչված, ինչպես և քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձինք պետք է ներկայացնեն կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ապաստան հայցող անձինք` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական, իսկ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականները պետք է ներկայացնեն ժամանակավոր ապաստանի վկայական:

957
թեգերը:
Քննություն, վարորդական իրավունք, վարորդ, Հայաստան
Ըստ թեմայի
Որ խախտման համար քանի բալ են կորցնելու Հայաստանի վարորդները
Հայերին էլ է վերաբերում. ՌԴ–ում փոխվում է վարորդական վկայական ստանալու կարգը
Տեխզննման կտրոնները պետք չեն լինի․ ոստիկանությունն «ընթացքում» է ստուգելու մեքենաները
Բռնություն

Safe You. հայուհին ամբողջ աշխարհի կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու միջոց է գտել

22
(Թարմացված է 22:54 19.04.2021)
Չնայած մարդու իրավունքների համար ակտիվ պայքարին՝ շատ երկրներում գենդերային բռնության խնդիրը շարունակում է չլուծված մնալ։ Երիտասարդ երևանցին արդյունավետ միջոց է գտել՝ պաշտպանելու նրանց, ովքեր ենթարկվում են բռնության։ Օգնության են հասել ժամանակակից տեխնոլոգիաները։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Երևանի բնակիչ Մարիամ Թորոսյանն օգտագործում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները՝ բռնության զոհ դարձած գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու համար։ Նրա ղեկավարությամբ ծրագրավորողների խումբը ստեղծել է Safe You բազմաֆունկցիոնալ հավելվածը, որն օգնում է Հայաստանում և Վրաստանում ապրող շատ կանանց, և սա դեռ ամենը չէ։

Мариам Торосян, основатель и генеральный директор социального предприятия Институт инновационных технологий, запустившего приложение Safe You
© Sputnik / Aram Nersesyan
Մարիամ Թորոսյանը

«Հավելվածի նպատակն այն է, որ բռնության ենթարկված մարդը կարողանա օգնություն կանչել հաշված վայրկյանների ընթացքում», - բացատրում է Մարիամ Թորոսյանը՝ «Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտ» սոցիալական ձեռնարկության գլխավոր տնօրենը, որը 2020 թ-ին գործարկել է Safe You հավելվածը։

Հավելվածում կարելի է պահպանել մինչև յոթ հեռախոսահամար, որոնցից մեկը՝ ոստիկանության ծառայությանը։ Բավական է սեղմել HELP կոճակը և պահել երեք վայրկյան, ու նշված համարները, այդ թվում՝ ոստիկանությունը, հաղորդագրություն կստանան այն մասին, որ օգտատերը վտանգի մեջ է։ Հաղորդագրությունում նշվում է նաև օգտատիրոջ գտնվելու վայրը։

Բացի դրանից, կոճակը սեղմելուց հետո ավտոմատ կերպով միանում է ձայնագրիչը, որը ձայնագրում է հնարավոր ծեծկռտուքի և հնչող սպառնալիքների ձայները։ Հետագայում անհրաժեշտության դեպքում ձայնագրությունը կարելի է օգտագործել որպես ապացույց։

Ողբերգության կանխումը

Մարիամը պատմում է, որ վերջերս հավելվածը, որը գործում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև հարևան Վրաստանում, շատ է օգնել Թբիլիսիի բնակչուհուն։

26-ամյա կինը, որը փոքր երեխա ունի, դիմել էր երկրի կանանց իրավունքների պաշտպանության առաջատար կազմակերպություններին մեկին։ Նա հայտնել է, որ իրեն և երեխային լուրջ վտանգ է սպառնում, խնդիրը նախկին ամուսինն է։ Քանի որ կինը հրաժարվել է գնալ ոստիկանություն, փաստաբանը խորհուրդ է տվել ներբեռնել Safe You հավելվածը։

Դրանից մի քանի օր անց նախկին ամուսինը կրկին հայտնվել է․ նա մանկապարտեզի մոտ պահանջել է, որ երեխան իր հետ գնա։ Երբ փոքրիկը հրաժարվել է, տղամարդը հարվածել է նրան։ Մայրն իսկույն օգնության է շտապել, և վիճաբանություն է սկսվել։ Կնոջը հաջողվել է այդ իրավիճակում սեղմել HELP կոճակը։ Կարճ ժամանակ անց ժամանել է ոստիկանությունը և կանխել ողբերգությունը։ Ագրեսորը նույնիսկ չի հասկացել, թե իրավապահ մարմինների աշխատակիցներն ինչպես են իմացել իր գործողությունների մասին։

«Կինը պատմեց մեզ, որ ֆիզիկապես չի կարողացել զանգել ոստիկանություն և առավել ևս հայտնել իր գտնվելու վայրը, քանի որ նախկին ամուսինն ուղղակի կխլեր հեռախոսը։ Իսկ ձայնագրությունն ապացույց է դարձել, որ ագրեսորն իսկապես մահացու վտանգ է ներկայացնում նրանց համար», - ասում է Մարիամը։

Տեղեկատվության կարևոր աղբյուր

Սակայն HELP կոճակը հավելվածի միակ գործառույթը չէ։ Ինտերֆեյսում կա Network բաժինը, որտեղ կարելի է գտնել երկրում գործող կանանց իրավունքների պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հասցեները և հեռախոսահամարները։

Խաչատուրյան քույրերը տուժող են ճանաչվել հոր կողմից բռնության ու ծեծի գործով

Կա ևս մի կարևոր ֆունկցիա՝ հարց հոգեբանին։ Այսինքն` հավելվածը մի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են շփվել ինչպես միմյանց հետ, այնպես էլ մասնագետի (օրինակ` Վրաստանում նախագծում ներառված է 19 հոգեբան)։ Ընդ որում, քննարկումներին կարելի է մասնակցել ինչպես իրական անունով, այնպես էլ ծածկանունով։ Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք անձնական տվյալների պաշտպանությանը հատուկ ուշադրություն են դարձնում։

«Այժմ մենք բանակցություններ ենք վարում ինտերնետ մատակարարողների հետ զրոյական վարկանիշ տրամադրելու համար։ Այդպիսով հավելվածը կարելի է օգտագործել նույնիսկ առանց ինտերնետի և զրոյական հաշվեկշռի դեպքում, իսկ մինչ այդ ինտերնետի առկայությունն անհրաժեշտ է՝ ազդանշաններ ուղարկելու համար», - պատմում է Մարիամը։

Safe You-ի մասին տեղեկատվության տարածումը

Safe You-ն Հայաստանում գործում է արդեն մեկ տարի, իսկ Վրաստանում՝ ութ ամիս։ Այդ ընթացքում հավելվածը ներբեռնել է մոտ հինգ հազար կին։ Նրանցից 4,5 հազարը հարևան երկրի կանայք են։ Այնտեղ լրջորեն զբաղվում են հավելվածը տարածելով, երկրի առաջատար հեռուստաալիքներից մեկը նույնիսկ հաղորդում է պատրաստել այդ մասին։

Հայաստանում Թորոսյանի թիմն աշխատել է նախագծի տեխնիկական կատարելագործման վրա։ Հավելվածի վրա աշխատանքը սկսվել է 2018-ին։ Նախատեսվում էր նորույթը տարածել անցած տարի, սակայն դրան սկզբում խանգարել է համավարակը, այնուհետև՝ արցախյան պատերազմը։

«Տարեվերջին հայ օգտատերերի թիվն ավելի շատ կլինի։ Մենք արդեն սկսել ենք համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ։ Ծրագիրն առաջին հերթին պետք է նրանց շահառուներին։ Այս տարի հիմնական ուղղությունները կլիներ չորս մարզերը՝ Շիրակը, Լոռին, Տավուշը և Գեղարքունիքը»,- նշեց Թորոսյանը։

«Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտը» բանակցություններ է վարում մի շարք արտասահմանյան երկրների հետ, որոնք շահագրգռված են հավելվածը ձեռք բերելու մեջ։

Ստվերային համավարակ

Վերջում Մարիամ Թորոսյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որոնց համաձայն` ամբողջ աշխարհում ամուսնու կամ զուգընկերոջ կողմից բռնության հետևանքով օրական մահանում է 141 կին։ Գենդերային սպանությունները կազմում են կանանց սպանությունների ընդհանուր թվի մոտ 80%-ը։

Անջելինա Ջոլին փորձում է Բրեդ Փիթին մեղադրել ընտանեկան բռնության մեջ

Համարվում է, որ աշխարհում ֆիզիկական, հոգեբանական կամ տնտեսական բռնության է ենթարկվում թույլ սեռի յուրաքանչյուր երրորդ ներկայացուցիչ։

Ավելին, մի շարք հետազոտությունների տվյալներով՝ ամբողջ աշխարհում համավարակի և լոքդաունի պատճառով ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են 30%-ից մինչև 60%: Ուստի լոքդաունի ընթացքում կանանց նկատմամբ բռնությունը հաճախ անվանում են «ստվերային համավարակ»։

Հ.Գ. Safe You հավելվածը Android-ից օգտվողները կարող են ներբեռնել այս հղումով, իսկ iOS–ից` այս հղումով։

22
թեգերը:
աշխարհ, Հայաստան, Կին, ընտանեկան բռնություն, սեռական բռնություն, Բռնություն
Ըստ թեմայի
Արցախցիների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը ձերբակալված է. Գոռ Աբրահամյան
Արցախցիների հանդեպ բռնության կոչեր արած անձն ազատ է արձակվել, բայց հարցը փակված չէ
Իրավիճակը պետք է հանդարտվի առանց բռնության. ԵԱՀԿ նախագահը` հայաստանյան դեպքերի մասին
Արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «Կացինը», «Պնդուկը, «Քյարթուն», «Թզբեխը», «Դուշեշն» ու «Իքիբիրը»

210
(Թարմացված է 22:22 19.04.2021)
Ոստիկանությունն այսօր մայրաքաղաքում իրականացրել է հատուկ գործողություն ու բերման ենթարկել 50-ից ավելի անձանց։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել 50-ից ավելի անձի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բոլորն էլ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ են ու, այսպես ասած, քրեական հեղինակություններ։ Կայքի տեղեկություններով՝ այսօր Երևանում իրականացվել է «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» հատուկ գործողությունը։

Կազմակերպված գործողության շրջանակներում 5 տասնյակից ավելի անձինք բերման են ենթարկվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից։

Նրանցից շատերը քրեական աշխարհում հայտնի են իրենց մականուններով։ Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում են «Կացինը», «Կաղինը», «Պնդուկը», «Քյարթուն», «Թզբեխը», «Դուշեշը» ու «Իքիբիրը»։

210
թեգերը:
քրեական հեղինակություն, ոստիկան
Ըստ թեմայի
Կոտայքի ոստիկանները շուրջ 2 կգ թմրանյութ են հայտնաբերել
ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է ձեռքերը վեր պարզած 13-ամյա տղային. տեսանյութ
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է ՀՀ ոստիկանության 70 ծառայողի․ տեսանյութ