Սփյուռքահայերի ակցիա, արխիվային լուսանկար

Միայն հայերը կօգնեն հայերին․ սփյուռքում առաջարկում են Հայաստանից դուրս խորհրդարան ստեղծել

672
(Թարմացված է 12:00 18.01.2021)
Նոր խորհրդարանում պետք է ներգրավվեն Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի ու Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Տորոնտոյում բնակվող պատմաբան, գրող ու դաշնակահար Րաֆֆի Բեդրոսյանը «Ի՞նչ կարող է անել սփյուռքը հիմա» խորագրով սյունակ է գրել The Armenian Weekly–ում։ Նա նշել է, որ Արցախում 44 օր տևած պատերազմից հետո աշխարհասփյուռ հայությունը բարոյալքվել է, իսկ ցնցումը խորացրել էին հայոց բանակի վերաբերյալ վստահություն ներշնչող ու մոլորության մեջ գցող «հաղթելու ենք» հայտարարությունները։

«Սփյուռքահայերը ոգևորությամբ մասնակցում էին պատերազմին․ նրանք մեկ ամսում ավելի շատ գումար հանգանակեցին, քան 20 տարվա ընթացքում էր հավաքվել։ Հիմա, երբ պարտվեցինք պատերազմում, սփյուռքահայերը հիասթափվել են, կորցրել են հավատն ու մեղադրում են Հայաստանի ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին կառավարություններին։ Սակայն կատաղության ալիքը հանդարտվում է, և պետք է մտածել մեր հետագա քայլերի մասին»,– գրում է Բեդրոսյանը ու թվարկում դրանք։

Սյունակագիրն առաջարկում է Հայաստանից դուրս ստեղծել սփյուռքահայերից կազմված խորհրդարան և այդ խորհրդարանում ներգրավել Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի ու Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներին։ Սփյուռքահայերը պետք է քվեարկեն իրենց տարածաշրջանի թեկնածուի օգտին։ Հայկական սփյուռքի ներկայացուցիչները նաև պետք է ամեն ամիս ֆիքսված գումար վճարեն որպես Հայաստանի կառավարության հարկ, օրինակ` իրենց ամսական եկամտի հինգ տոկոսը։ Ու սփյուռքի խորհրդարանը կհետևի այդ միջոցների ծախսմանը։

«Սփյուռքահայերը բավարար չափով ֆինանսական, տեխնոլոգիական, գիտական ու տնտեսական պաշարներ ունեն Հայաստանի վերականգնման հարցում օգնելու, նաև Հայաստանի բնակչությունն առնվազն կրկնապատկելու համար։ Նրանք կարող են ու պետք է մասնակցեն Հայաստանի զարգացմանը` ներդնելով իրենց ներուժը համակարգված ու կազմակերպված ձևով, ոչ թե կամավոր հիմունքներով ու չհամարվելով կթու կով, ինչպես եղել է մինչ օրս։ Կարծում եմ՝ սա Հայաստանի ու սփյուռքի նշանակալի հարաբերությունները վերականգնելու միակ տարբերակն է», - գրում է Բեդրոսյանը։

Բացի այդ, Բեդրոսյանն առաջարկում է սփյուռքահայերին ներգրավել բուն Հայաստանի կառավարության կազմում․ նրանք պետք է քվեարկելու իրավունք ունենան ու կառավարության անդամ ընտրվելու հնարավորություն ստանան։

Նա նաև առաջարկում է կապ ապահովել Հայաստանի երիտասարդների ու հայկական սփյուռքի միջև։

«Պետք է պետական ծրագիր ստեղծվի, որպեսզի հայկական սփյուռքի դպրոցականներն առնվազն երկու ամառ անցկացնեն Հայաստանում։ Անհրաժեշտ է միջազգային համալսարանների ու հայկական համալսարանների միջև առնվազն երկու կիսամյակով փոխանակման ծրագրեր իրականացնել բոլոր սփյուռքահայ ուսանողների համար», - շեշտում է Բեդրոսյանը։

«Այդ բոլոր առաջարկները պետք էր և կարելի էր դիտարկել պատերազմում պարտվելուց առաջ։ Դրանց իրագործումն ավելի քան անհրաժեշտ է։ Վերջիվերջո, միայն հայերը կարող են օգնել հայերին», - ամփոփում է հոդվածագիրը։

Րաֆֆի Բեդրոսյանն առավել հայտնի է որպես սյունակագիր, նրա նյութերը մեծ պահանջարկ ունեն։ 2020 թվականի ապրիլին նա բացահայտել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի թուրք նախախապ Ալի Քեմալի տխուր ճակատագիրը։ 1922 թվականին թուրք ազգայնամոլ Նուրեդին Իբրահիմ փաշան սպանել է նրան, քանի որ Ջոնսոնի նախնին պայքարել է Թուրքիայի ժողովրդավարացման համար ու այն թուրք քաղաքական գործիչներից էր, որոնք պահանջում էին քրեական հետապնդում իրականացնել 1915 թվականին հայերի և այլ քրիստոնյաների կոտորածի համար պատասխանատու ղեկավարներին։

Բեդրոսյանը նաև հոդված է գրել Թուրքիայի «ոսկե տենդի» մասին։ Հոդվածում հեղինակը ներկայացնում է՝ ինչպես են թուրքերն ու քրդերը գանձեր գտնելու հույսով ավերում հայկական տները, եկեղեցիները, գերեզմաններն ու հուշարձանները։ Բեդրոսյանը գրում է, որ Google-ը թուրքերենով ավելի քան 800 հազար հղում է առաջարկում «գանձերի որս հայկական տներում» թեմայով։

Իսկ եթե ապագա «որսորդը» ավել հստակ ձևակերպի իր ցանկությունն ու որոնի օրինակ «գանձերի որս հայկական եկեղեցիներում» թեմայով նյութեր, ապա կստանա 700 հազար հղում, իսկ «ինչ փնտրել հայկական տներում գանձեր որոնելիս» հարցմանն ի պատասխան 400 հազար հղում կստանա։

672
թեգերը:
խորհրդարան, Սփյուռք, Հայաստան
Ըստ թեմայի
«Տեղացու» համախտանիշ, կամ պառակտումը մեզ կհասցնի ինքնաոչնչացման
Ինչպես պահպանել պետականությունը և այն դնել նոր մակարդակի վրա. ՀՀ նախագահը` ճգնաժամի մասին
Ինչի հանգեցրեց սփյուռքի նախարարության փակումը․ Սրապիոնյանի դիտարկումները
Певица MакSим (Марина Абросимова) на музыкальной промо-акции (11 апреля 2018). Москвa

Գիտե՞ս արդյոք. «Սպարտակի» երկրպագուները օրիգինալ ձևով են առողջություն մաղթել Մաքսիմին

26
(Թարմացված է 17:24 25.07.2021)
Երգչուհուն մեկ ամսից ավելի է` միացված է թոքերի արհեստական շնչառության սարք, վերջերս նրան բժիշկները գցեցին արհեստական կոմայի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն աջակցել են երգչուհի Մաքսիմին։ Կազանի «Ռուբինի» հետ խաղից առաջ մի քանի հարյուր մարդ կատարել է երգչուհու հիթերից «Знаешь ли ты?» (Գիտե՞ս արդյոք) երգը։ Այս մասին գրում է StarHit-ը:

Այս երգը արդեն մի քանի տարի է, որ «Սպարտակի» ոչ պաշտոնական օրհներգն է։

«Հավատում ենք լավագույնին և հույս ունենք, որ Մարինա Աբրոսիմովայի վիճակը շուտով կկայունանա։ Մենք քեզ հետ ենք», - նշել են «Սպարտակի» երկրպագուները։

Մաքսիմի PR տնօրեն Մարգարիտա Սոկոլովան շնորհակալություն է հայտնել ակումբի երկրպագուներին նման ջերմ խոսքերի համար:

«Շնորհակալություն աջակցության համար։ Նման երկրպագուների հետ մենք պարտավոր ենք ապաքինվել», - ասել է նա։

Երգչուհուն մեկ ամսից ավելի է` միացված է թոքերի արհեստական շնչառության սարք, վերջերս նրան բժիշկները գցեցին արհեստական կոմայի մեջ։

Մարինա Աբրոսիմովան, որը հայտնի Է Մաքսիմ կեղծանվամբ, լայն ճանաչում է ձեռք բերել 2000-ականների կեսերին «Դժվար տարիք» ալբոմի թողարկումից հետո։

Երգչուհին մինչև հիվանդանալն ակտիվ էր իր արվեստում. շրջագայում էր և նոր երգեր թողարկում։

«Ոչ մի կասկած չկա, որ ամեն ինչ լավ է լինելու». երգչուհի Մաքսիմի վիճակում տեղաշարժ կա

26
թեգերը:
երկրպագու, ֆուտբոլ, կոմա, հիվանդանոց, երգչուհի
Ըստ թեմայի
«Մաքսիմը գիտակցության չի եկել». երգչուհու ներկայացուցիչը հերքել է նրա խոստովանահորը
Երգչուհի Մաքսիմի վիճակը ծանր է. նրա առողջության մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Տասից մեկն է ողջ մնում. երգչուհի Մաքսիմի վիճակը ծայրահեղ ծա՞նր է
Արխիվային լուսանկար

Երևանի երթուղայիններում կարգելվեն ծոպավոր վարագույրները, խաղալիքները, խաչերն ու զարդերը

110
Երևանի քաղաքապետարանի խոսնակը զգուշացնում է, որ կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Այսուհետ Երևանի երթուղայինների ու ավտոբուսների վարորդների խցիկը չպետք է զարդարված լինի տարատեսակ խաղալիքներով, զարդերով, սրբապատկերներով։ Նման որոշում է կայացրել Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ում տեղեկացրել է որոշման մասին։

«Մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլևայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթ հիշեցնող տարրերով։ Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները և վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել», - գրել է նա։

Կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության, տեղեկացնում է քաղաքապետարանի խոսնակը։

Հուլիսի 1-ից Երևանում ևս մեկ երթուղի կաշխատի կոմպակտ դասի նոր ավտոբուսներով

110
թեգերը:
Հակոբ Կարապետյան, քաղաքապետարան, ավտոբուս, երթուղային
Ըստ թեմայի
Երևանի տրանսպորտի վիճակը լարված է, բայց ոչ կոլապսային. քանի անգամ է կրճատվել ուղևորահոսքը
Երևանի տրանսպորտը մի քանի ամսից անցում կկատարի էլեկտրոնային վճարման համակարգի. տեսանյութ
«Սբերը» կօգնի, որ «Հայփոստը» նորարարական ՏՏ լուծումներ ներդնի տրանսպորտի ոլորտում
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Կադրային տեղապտույտն ու ինֆորմացիայի արտահոսքը. ինչի՞ մասին են խոսում Փաշինյանի քայլերը

11
(Թարմացված է 19:58 25.07.2021)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպիսի հնարավորություններ ունեն իշխանությունները կադրային ռեսուրսների առումով, և ինչի մասին են վկայում փոխատեղումներն ու վերջին նշանակումները։ 
Կադրերի տեղապտույտը խոսում է իշխանության կադրային բանկի բացակայության մասին

Տպավորություն է, որ ինստիտուցիոնալ բովանդակային առումով թիմի որևէ փոփոխություն տեղի չի ունենում, կադրերի տեղապտույտ է, ինչը մի կողմից վկայում է իշխանության կադրային բանկի բացակայության մասին, մյուս կողմից կադրային տեղապտույտները խոսում են կոռուպցիոն ռիսկերի մասին, որ թիմի ներսում կան ստվերային պայմանավորվածություններ, և իշխանության առաջին դեմքը կադրային նման նշանակումներով ցանկանում է, որ ինֆորմացիոն արտահոսք չլինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը`գնահատելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կադրային նշանակումները։ 

Խոսքը վերաբերում է մասնավորապես Արայիկ Հարությունյանի, Արմեն Գրիգորյանի և Արշակ Կարապետյանի նշանակմանը, որոնք համապատասխանաբար նշաակվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԳՆ առաջին փոխնախարար և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։           

«Արայիկ Հարությունյանը Փաշինյանի առաջին պաշտոնավարման ամենաքննադատված նախարարներից մեկն էր, ընդ որում` նրան նույնիսկ իշխանության թիմի ներկայացուցիչներն էին քննադատում։ Քննադատությունն այնքան մեծ էր, որ նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո հասարակության ցասումը մի փոքր զսպելու համար Արայիկ Հարությունյանը պաշտոնանկ եղած նախարարներից մեկն էր, և հիմա, երբ այդ անձը նշանակվում է աշխատակազմի ղեկավար, դա կադրային քաղաքականության շատ վատ ցուցիչ է։ Նրան նույնիսկ փորձել են ապարատային շատ մեծ կշիռ հաղորդել, որովհետև նա էր ԱԳՆ–ում և ՊՆ–ում ներկայացրել դե ֆակտո նախարարներին»,– նշեց քաղաքագետը։

Արշակ Կարապետյանի պատճառով ՊՆ-ում հրաժարականների շարք է սկսվել․ աղբյուր

Սուրենյանցը երկրորդ նշանակման վերաբերյալ ասաց, թե բոլորի համար էլ կախնատեսելի է, որ հենց Արմեն Գրիգորյանն է դառնալու արտգործնախարարը։ Նրա կուրացիայով պատերազմից ընդամենը երկու ամիս առաջ մշակվեց և հաստատվեց ազգային անվտանգության դոկտրինը, որում, ըստ քաղաքագետի, պատերազմի վերսկսման ռիսկերը հաշվարկված չէին, ինչը լավագույնս ցույց է տալիս, որ Գրիգորյանն ամենևին էլ չի փայլում պրոֆեսիոնալ հատկանիշներով։ 

«Մյուս կողմից, հաշվի առնելով պատերազմի ծանր հետևանքներն ու այն հանգամանքը, որ մեր երկրի դիմադրողականությունը շեշտակի անկում է ապրել, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պարտավոր էր կադրային քաղաքականության մեջ այնպիսի լուծումներ գտնել, որպեսզի նոր նշանակված կադրերը կարողանան արդյունավետ աշխատել մեր գործընկերների հետ, մինչդեռ Արմեն Գրիգորյանի նկատմամբ շեշտված անվստահություն կա ՌԴ իշխանության որոշ շրջանակներում, փորձագիտական, մեդիա շրջանակներում։ Այս առումով` դա նույնպես անհաջող նշանակում էր»,–հավելեց քաղաքագետը։ 

Երրորդ նշանակումն առնչվում է Արշակ Կարապետյանին, որին, Սուրենյանցի վկայակոչմամբ, հանրությունը ճանաչում է երկու դրվագով։

Առաջինն այն է, որ Կարապետյանը 2016 թվականի պատերազմից առաջ և ընթացքում եղել է ԳՇ հետախուզության վարչության պետը և պաշտոնանկ է արվել պատերազմից անմիջապես հետո այն պատճառով, որ հետախուզությունը պատշաճ չի աշխատել և համապատասխան տեղեկություններ չի փոխանցել ռազմաքաղաքական ղեկավարությանը պատերազմի սկսման մասին, և երկրորդ` Արշակ Կարապետյանը հայտնի է նրանով, որ միակ գեներալն է, որը ցուցմունք է տվել «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դեմ, ինչը լավ ցուցիչ չէ կադրեր ընտրելու հարցում, քանզի շեշտը դրվում է ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ անձնական հավատարմության վրա։ 

Բարեփոխումները բավականին արագ են լինելու. Հարությունյանը ներկայացրել է Արշակ Կարապետյանին

11
թեգերը:
պաշտոն, ազատում, Նշանակում, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
ՍԴ գործընթացից հետո էլ ընտրությունների գլոբալ պատկերը չի փոխվի. Սուրենյանց
Որը կլիներ ամենացանկալի տարբերակը. քաղաքագետը` Խաչատուրով - Փաշինյան հակամարտության մասին
Ի՞նչ կա Քոչարյանի մտքում, որ փողոցային պայքարից հրաժարվել է, և ի՞նչ կապ ունի Մոսկվան